Friday, 19 04 2024
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են

Վենդետա՝ «Զանգվի ձորում». 30-ամյա տղամարդը սպանել է «Բոքս» Արսենին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Արման Բաղդասարյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

30-ամյա Արմանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք-զինամթերք պահելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսի 27-ի առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Արման Բաղդասարյանը ծեծի է ենթարկվել համագյուղացի Արսեն Ա.-ի կողմից: Նրանից վրեժ լուծելու նպատակով Արմանը ժամը 6-ն անց 45-ի սահմաններում ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակահերթ է արձակել Արսեն Ա.-ի ուղղությամբ: Վերջինս ստացել է կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել է:

Ըստ դատական ակտի՝ Արման Բաղդասարյանը եղել է իր բարեկամ Մհեր Բաղդասարովի անձնական մեքենայի՝ «Մերսեդեսի» վարորդը: Դեպքի օրը՝ առավոտյան ժամը 6-ին, Պտղնի գյուղում հիշյալ «Մերսեդեսը» հեռահար լույսերով վարելու ժամանակ Արմանը հանդիպել է նույնպես «Մերսեդեսով» երթևեկող համագյուղացի Արսեն Ա.-ին: Վերջինս հեռահար լույսերով իրեն խանգարելու հետ կապված՝ կանգնեցրել է Արման Բաղդասարյանին, վիճել է նրա հետ, որի ընթացքում ոտքերով, ձեռքերով ծեծել է նրան:

Այնուհետև Արսեն Ա.-ն իր մեքենայում գտնվող երկու կանանց հետ ուղևորվել է «Զանգվի ձոր» կոչվող տեղանք, որտեղ հյուրընկալվել են նաև նրա բարեկամն ու ծանոթուհին:

Նրանք նստել են Արսենի կողմից կառուցված ձկնաբուծարանի համար նախատեսված ջրավազանի մոտ գտնվող վագոն-տնակի դիմացի նստարաններին, զրուցել ու գարեջուր են խմել:

Ըստ մեղադրանքի՝ Արման Բաղդասարյանը, Արսեն Ա.-ի կողմից ծեծվելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, վերցրել է ապօրինի ձեռք բերած ինքնաձիգը, փամփուշտներ ու ենթադրելով, թե որտեղ կլինի Արսեն Ա.-ն, ուղևորվել է հիշյալ ջրավազանի մոտ:

Ժամը 6-ն անց 45-ի սահմաններում հասնելով ջրավազանին՝ Արմանը տեսել է Արսեն Ա.-ի մեքենան, համոզվել է, որ նա գտնվում է այնտեղ: Թաքնվել է մոտակա քարքարոտ վայրում, դարանակալել ու սպասել է, թե երբ տեսադաշտում կհայտնվի Արսեն Ա.-ն:

Ըստ դատական ակտի՝ քիչ անց Արսեն Ա.-ն նստած տեղից վեր է կացել, առանձնացել է հյուրերից, քայլել է ջրավազանի երկայնքով: Արման Բաղդասարյանն առիթն օգտագործել է ու Արսեն Ա.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ:

Ստացած վնասվածքներից Արսեն Ա.-ն մահացել է:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանը դատարանում կարդացել է իր գրավոր ցուցմունքը:

Նա հայտնել է, որ աշխատանք չունենալու պատճառով վարել է իր հորեղբորորդու՝ Մհերի «Մերսեդեսը»:

2015 թվականի օգոստոսի լույս 27-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, ինքն ու հորեղբորորդին վերջինիս որդուն մեքենայով տարել են օդանավակայան ու ճանապարհել են Մոսկվա:

Ժամը 6-ի սահմաններում հասել են Պտղնի:

Հորեղբորորդուն իջեցրել է նրա տան մոտ, ինքը մեքենայով ուղևորվել է իր տուն, որ հանգստանա:

Մեքենայում ինքը մենակ է եղել:

Գյուղի կենտրոնական ճանապարհով բարձրացել է դեպի եկեղեցի, այդ ժամանակ իր դիմաց դուրս է եկել Արսեն Ա.-ի «Մերսեդեսը»: Արսենը մեքենան վարել է իր ուղղությամբ և ձայնային ազդանշան է տվել՝ կանգնեցրել է իրեն:

Ինքը մտածել է, որ Արսենը կարող է խմած լինել, ավելորդ անախորժություններից խուսափելու համար մի պահ չի կանգնեցրել մեքենան: Սակայն Արսենը նորից ազդանշան է տվել ու պատուհանից իրեն հայհոյել է:

Ինքը կանգնեցրել է մեքենան:

Արսենն իջել է մեքենայից, բացել է իր դուռը ու հարբած վիճակում, իր մոր հասցեին հայհոյանքներ տալով՝ պահանջել է, որ ինքը դուրս գա մեքենայից:

Նա բռունցքով խփել է իր բերանին:

Ինքը հարցրել է, թե ի՞նչ է եղել:

Նա պատասխանել է «գոռոզ ու սպառնալից տոնով»՝ չգիտի՞, որ նրա մեքենան տեսնելու դեպքում ինքը պիտի փախչի ու թաքնվի: Նա ավելացրել է՝ եթե ինքը կարծում է, որ ուրիշի «Մերսեդեսը» վարելով՝ կարող է իրեն լավ զգալ, սխալվում է: Նա հայհոյել է իր ընտանիքի անդամների հասցեին: Ինքը նրա մեքենայի հետևի նստատեղին նստած աղջիկների է տեսել:

Աղմուկի վրա հավաքվել են համագյուղացիներ:

Արսենը իրեն հարվածել, գցել է գետնին ու շարունակել է հարվածներ հասցնել: Իր քթից ու գլխից արյուն է եկել: Ինքը չի դիմադրել: Նախ վախեցած էր, հետո գիտակցում էր, որ իր ամեն շարժումից Արսենը կարող է ավելի կատաղել:

Արսենը կողքից հանել է ատրճանակը, դրա բռնակով խփել է իր ճակատին ու ասել է, թե իրեն տանելու է ձոր ու «փչացնի», հետո սպանի: Նա ոտքերով հարվածել է նաև իր հորեղբորորդու «Մերսեդեսի» բեռնախցիկին:

Նա բացել է իր մեքենայի բեռնախցիկը, իրեն գրկել ու հրելով գցել է բեռնախցիկը՝ ասելով, թե տանում է ձոր: Հետո նա իրեն հանել է բեռնախցիկից, ասել է, թե հենց տեղում է սպանելու: Մի պահ ատրճանակը մտցրել է իր բերանի մեջ: Ինքը մտածել է՝ դա վերջն է, «կյանքն աչքերի առաջով անցել է»:

Արսենին հարցրել է՝ ինչո՞ւ է իր հետ այդպես վարվում, նա ասել է, թե ինքը նրան տեսնելով՝ պիտի փախչեր, թաքնվեր…

Ինքը մի պահ ոտքի է կանգնել, բայց Արսենը ոտքով հարվածել է իր կրծքին, ինքը նորից գետնին է հայտնվել:

Հավաքվածները Արսենին հեռացրել են: Ինքը նստել է հորեղբորորդու «Մերսեդեսը», մի կերպ փախել է: Գնացել է իրենց բակ:

Շատ վիրավորված ու նվաստացած է զգացել իրեն: Արսենը համագյուղացիների ներկայությամբ թքել է իր վրա, ասել է, թե պղծելու է իր հոր գերեզմանը, վերացնելու է իր ընտանիքը:

Ինքը ցանկացել է նրան ինչ-որ կերպ պատասխան տալ այդ արարքների ու խոսքերի համար: Մտածել է, որ Արսենը ցանկացած պահի կարող է վնաս տալ իր ընտանիքին: Ինքը չի իմացել՝

ինչպես նայի համագյուղացիների աչքերին… Չի իմացել՝ ինչպես է ապրելու այդպես…

Հիշել է հանգուցյալ հոր ինքնաձիգը, որ պահված էր իրենց գոմի տանիքում: Գնացել, հանել է սպիտակ պարկի մեջ պահված ինքնաձիգն ու փամփուշտները, դրանք դրել է «Մերսեդեսի» մեջ, գնացել է Մհերի եղբայր Փայլակի տուն, նստել է նրա «Միցուբիշին», բանալին մեքենայի վրա էր, ինքը գործի է գցել մեքենան ու գնացել է Արսենի ձկնաբուծարան:

Ճանապարհին մեքենան կանգնեցրել է, պարկից հանել է ինքնաձիգը, առաջացել է դեպի սարի լանջը, որտեղից երևում էր ձկնաբուծարանը:

Ինքը տեսել է Արսենի «Մերսեդեսը»:

Ինքնաձիգի փողն ուղղել է մեքենայի ուղղությամբ ու սեղմել է ձգանը: Հնչել է կրակահերթ: Ինքը մարդ չի տեսել: Չի կարող ասել՝ քանի փամփուշտ է կրակել: Կրակել է՝ մինչև փամփուշտները վերջացել են: Հետո վերադարձել է իր մեքենայի մոտ:

Վախենալով՝ փամփշտատուփը հանել է, լիցքավորել ու դրել է տեղը: Ինքնաձիգը դրել է բեռնախցիկի հատվածում, մեքենայով գնացել է Փայլակենց տուն: Պատմել է տեղի ունեցածը: Հետո միասին երկու մեքենայով գնացել են Մհերի տուն: Ինքնաձիգը առանց Մհերի գիտության պահել է նրա տան հետնամասում՝ հավերի կերի պահեստարանում:

Մհերը հարցրել է՝ մարդ տուժե՞լ է: Ինքն ասել է՝ ոչ ոքի չի տեսել: Իրեն լավ չի զգացել, փսխել, թուլացել է: Մոտ մեկ ժամից Մհերենց տուն են եկել ոստիկանները, իրեն ձերբակալել են…

Ինքն առանց հասկանալու ստորագրել է արձանագրությունը:

Այն հանգամանքը, որ ինքը մեքենան վարել է հեռահար լույսերով՝ ամբողջովին սուտ է, դա հորինել են տուժողի հարազատները՝ նրա գործողություններն ինչ-որ կերպ արդարացնելու համար: Թաքցրել են, որ նրա մոտ ատրճանակ է եղել: Ասել են՝ իբր Արսենն իրեն միայն ապտակել է: Սուտ է, որ հենց Արսենն ընկել է, կրակահերթը դադարել է: Ինքը չի տեսել Արսենին ու նրա ընկնելը: Կրակոցները դադարեցրել է, երբ փամփուշտները վերջացել են:

Ամբաստանյալը պնդել է, թե կրակահերթի ընթացքում չորս-հինգ գնդակը պատահաբար են դիպել Արսենին, «հնարավոր է՝ ճակատագիրն է այդպես տնօրինել»:

Ամբաստանյալը նշել է, որ Արսենն իր հետ «դաժան ու ստոր ձևով է վարվել առանց առիթի, առանց պատճառի…»: Արսենը շատ հաղթանդամ էր, սպորտսմեն, նույնիսկ մականունը «Բոքս» էր:

Իրենք դուռ-դռան հարևաններ էին, դրա պատճառով ավելի շատ է վախեցել նրա սպառնալիքներից…

Ինքը կրակել է միայն Արսենի մեքենան վնասելու նպատակով, ցանկացել է ապացուցել, որ կարող է պաշտպանել իր ընտանիքն ու իրեն…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ Արման Բաղդասարյանը կատարել է դիտավորյալ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք է պահել, գործադրել: Նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Արման Բաղդասարյանը վերջին հաշվով դատապարտվել էր 11 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան Հ. Անանյանը:

Ըստ պաշտպանի՝ առաջին ատյանի դատարանը պետք է նշանակեր լրացուցիչ կամ կրկնակի ստացիոնար դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննություն, Արման Բաղդասարյանի արարքը պետք է որակեր որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն կամ՝ անզգույշ սպանություն, բացի այդ՝ պետք է նշանակվեր անհամեմատ ավելի մեղմ պատիժ, քան՝ նշանակվել է:

Ըստ պաշտպանի՝ առանց առերեսում կատարելու՝ քննիչն այս գործով հիմք է ընդունել, թե Արման Բաղդասարյանը երթևեկել է հեռահար լույսերով, չնայած Արմանի ցուցմունքի համաձայն՝ տուժողը նրա վրա հարձակվել է առանց որևէ պատճառի, ուրեմն՝ խուլիգանական մղումներով:

Ըստ պաշտպանի՝ նախաքննական մարմինը «չար» վերաբերմունք է դրսևորել, փորձել է Արման Բաղդասարյանից վրեժխնդիր լինել տուժողին մահ պատճառելու համար:

Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ, ըստ պաշտպանի, հիմնավորված չէ՝ ինչու է տվյալ դեպքում բացակայում աֆեկտային վիճակը: Պաշտպանական կողմը միջնորդել էր լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, բայց առաջին ատյանի դատարանն այդ միջնորդությունն անհիմն մերժել է:

Պաշտպանական կողմը գործի ամբողջ քննության ընթացքում պնդել է, որ տուժողի հակաբարոյական և հակաիրավական վարքագծից ամբաստանյալը եղել է «այն աստիճան հուզված, հուսահատված, վախեցած, պարփակված վիճակում», որ նրա մոտ էականորեն սահմանափակվել են արգելակման մեխանիզմները, էական ազդեցության են ենթարկվել գիտակցությունն ու գործունեությունը:

Ըստ պաշտպանի՝ հակասական ցուցմունքներով չի կարող հիմնավորվել Արման Բաղդասարյանի կողմից ենթադրյալ սպանություն կատարելու հանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ դիտավորությունը, չի կարող հաղթահարվել անմեղության կանխավարկածն այդ մասով…

Ըստ պաշտպանի՝ պատիժ նշանակելիս էլ դատարանն անտեսել է ամբաստանյալի հոգեբանական վիճակը վերագրվող արարքը կատարելու պահին. Արման Բաղդասարյանը գտնվել է «հուզական լարվածության, խոր սթրեսի մեջ», որն էապես ազդել է նրա գիտակցության ու վարքի վրա: Առաջին ատյանի դատարանը, պաշտպանի կարծիքով, նշված հանգամանքը ընկալել է որպես «լիրիկական զեղում» և «արհամարհել է», մինչդեռ այդ հանգամանքը առնվազն պիտի գնահատվեր որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Ըստ պաշտպանի՝ առկա են անհրաժեշտ ու բավարար հիմքեր, որ Արման Բաղդասարյանի նկատմամբ, արարքը չվերաորակվելու դեպքում, գոնե նշանակվի օրենքով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգել է, որ Արման Բաղդասարյանի արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական: Նա մեղավոր է դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու, գործադրելու համար:

Միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատել տուժողի վարքագծի հակաբարոյականությունը, հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցավոր արարքի կատարումը Ա. Բաղդասարյանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ.Բարսեղյան, Մ. Պետրոսյան, Մ. Պապոյան կազմով Արման Բաղդասարյանի շահերի պաշտպան Հ. Անանյանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ պատժի մեղմացման առումով:

Արման Բաղդասարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 9 տարի 6 ամիս ազատազրկման՝ նախկին 11 տարի ազատազրկման փոխարեն:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի օգոստոսի 27 –ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում