Մասնագետները կազմել են 2018-ի ամենաթերագնահատված սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղում BlackBerry Key2-ն է:
BlackBerry Key2-ն տեսականորեն Nokia-ն է հիշեցնում, սակայն ավելի ժամանակակից բնորոշիչներ ունի: Սմարթֆոնն առանձնանում է ֆիզիկական ստեղնաշարի առկայությամբ:
Երկրորդ տեղում LG G7 ThinQ-ն է: Սմարթֆոնն ունի 16 մեգապիքսել հզորությամբ լայնանկյուն հիմնական տեսախցիկ: Սարքավորման առանձնահատկությունը BoomBox աուդիոհամակարգն է, որը ձայնը բարձրացնելու համար կաղապարն է օգտագործում:
Երրորդ հորիզոնականում է Motorola One Power-ը: Սարքավորումն առանձնանում է ավտոնոմ համակարգով՝ 5 հազար միլիամպեր ժամ տարողությամբ մարտկոցի շնորհիվ: