Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ընդգրկվել է «սև փողերի» և ահաբեկչությանը ֆինանսավորող երկրների թվում։ Այդ երկրների ցանկը պատրաստել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։
Թուրքիայից բացի, դրանում ընդգրկվել են նաև Սիրիան, Եթովպիան, Բոլիվիան, Քենիան, Մյանմարը, Շրի Լանկան և այլ երկրներ։
Այս անգամ ցանկում տեղ գտած երկրները հայտնվել են սև և գորշ խմբերում։ Թուրքիան ընդգրկվել է գորշ խմբում, մինչդեռ Իրանն ու Հյուսիսային Կորեան՝ սև խմբում։










































