Ամերիկացի զինվորականների առաջին խումբը լքել է Սիրիայի տարածքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կայացրած որոշումից հետո։ Այդ մասին գրել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։
Դեկտեմբերի 28-ին առնվազն 50 զինվորական է լքել Սիրիան զրահապատ մեքենաներով տեղափոխվելով Իրաքի տարածք։ Դրանից առաջ նրանք զենքի և զինամթերքի պահեստ են բեռնաթափել Խասեքայի շրջանում։ Գործակալության տվյալների համաձայն՝ 400 ք/մ տարածություն ունեցող պահեստում պահվել են ամերիկացիների կողմից քրդական «Ազգային ինքնապաշտպանության ջոկատներին» մատակարարվող զենքերը։ Նաև նշվում է, որ ընդհանուր հաշվով Սիրիայի տարածքում տեղակայված է եղել ԱՄՆ ԶՈՒ-ի 18 ռազմական օբյեկտ։