Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Քոչարյանը՝ Նաիրի Հունանյանի կարգավիճակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ երեկ Քոչարյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդության հետաձգումը քաղաքական առումով երկու տեսանկյունից կարևոր է. «Առաջին հերթին՝ իշխանությունները հերթական անգամ օգնեցին ապացուցել, որ տեղի ունեցողը պարզ քաղաքական հետապնդում է, որն իրականացվում է երկրորդ նախագահի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք քննիչի գործելակերպին, ընդհանրապես՝ հետաքննող մարմնի, Դատախազության գործելաոճին, երբ կալանքի հարց է, դատական նիստերը նշանակվում են գիշերը՝ ժամը 1-ին, այնքան որ, ափալ-թափալ կալանավորեն, իսկ երբ անազատությունից դուրս գալու հարց է քննարկվում, պարզվում է, որ քննիչն այնքան զբաղված է, որ 18։30-ից հետո ոչնչով չի կարող զբաղվել։ Երբ կալանքի հարց է քննարկվում, գլխավոր դատախազը 5 դատախազով է գալիս դատարան, իսկ այս դեպքում ոչ մեկը ժամանակ չէր գտել։ Այսինքն՝ սա այնքան պարզ է ամեն ինչ ցույց տալիս, որ նույնիսկ ամենալավատեսների մոտ ոչ մի հույս չի մնում, որ Հայաստանում չի գործադրվում ուժգին ճնշում դատարանների վրա։ Դա արձանագրում են արդեն բոլորը։ Իրականացվում է ուղիղ քաղաքական հետապնդում երկրորդ նախագահի հանդեպ, և, ըստ էության, մենք այսօր ունենք առնվազն խղճի բանտարկյալ, եթե չասեմ՝ քաղբանտարկյալ՝ ի դեմս երկրորդ նախագահի, որը մոտակա օրերը ևս անազատության մեջ կանցկացնի»։

Վիկտոր Սողոմոնյանը լակոնիկ հարցազրույցը տվել է իրենց թիմի կողմից վերահսկվող Yerevan Today-ի լրագրողին, ով, բնականաբար, ոչ մի, այսպես ասած, անհարմար հարց Քոչարյանի «աջ թևին» չի տվել։

Երեկ Քոչարյանի հարցի հետ կապված ցանկացած լուծում քաղաքականացվելու էր, որովհետև դատական նիստից տառացիորեն մի քանի ժամ առաջ երկրորդ նախագահի գրասենյակն, ըստ էության, դիմել էր քարոզչական սադրանքի՝ հրապարակելով Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը։

Սա դատարանի որոշման վրա ազդելու ուղղակի փորձ էր, ընդ որում՝ ամենանվաստացուցիչ եղանակով, երբ փորձ է արվում ցույց տալ, թե պաշտոնաթող նախագահի թիկունքին կանգնած է Պուտինը։ Այլ խոսքով՝ եթե Վիկտոր Սողոմոնյանը իշխանություններին մեղադրում է քաղաքական պատվերներ իջեցնելու մեջ, առնվազն կոռեկտ պետք է լինի ու խոստովանի, որ Մարտի 1-ի գործն՝ առհասարակ, ու դրա երեկվա դրվագը՝ մասնավորապես, քաղաքականացրել են հենց իրենք։

Այնքան էլ պարզ չէ, թե քաղաքականապես որքանով է մոտիվացված դատական երեկվա նիստի հետաձգումը, բայց՝ եթե նույնիսկ դա այդպես է, ապա դատախազությունը միանգամայն ճիշտ է վարվել, որովհետև փորձել է դատարանը դուրս բերել քաղաքական մամլիչի այն ռեժիմից, որը ստեղծել էր Քոչարյանի թիմը՝ Պուտինի շնորհավորական ուղերձը հրապարակելով։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, նա տապալել է սահմանադրական կարգը, ինչի հետևանքով Հայաստանի առնվազն տասը քաղաքացի է զոհվել ու միայն այն փաստը, որ նա՝ քննության շահերից ելնելով, անազատության մեջ է՝ հիմք չի տալիս պնդելու, որ գործ ունենք քաղաքական հետապնդումների կամ քաղաքական հալածյալի հետ։ Ի վերջո որտեղից Վիկտոր Սողոմոնյանին համոզմունք, որ եթե դատարանը երեկ վճիռ արձակեր, ապա Քոչարյանի կալանավորումը փոխարինելու էր գրավով, ու երկրորդ նախագահը հայտնվելու էր ազատության մեջ։ Արդյո՞ք Սողոմոնյանը տեղեկատվություն ունի, որ դատարանի հետ համապատասխան «աշխատանք» է տարվել։

Մյուս կողմից՝ Քոչարյանի թիմի ջղաձիգ վիճակը միանգամայն հասկանալի է։

Երկրորդ նախագահի միակ հույսը մնում է Պուտինի ուղղակի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին, իրեն ցուցաբերվող աջակցությունը, իսկ հիմա պարզվում է, որ Հայաստանում «ասողն» ամենևին էլ Ռուսաստանի նախագահը չէ։

Բացի այդ՝ եթե նույնիսկ իրադարձությունները երեկ երկրոդ նախագահի համար անցանկալի հունով գնային ու Քոչարյանը մնար կալանքի տակ, ապա նրա թիմը մի աննխադեպ վայնասուն կբարձրացներ, թե իբր Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Պուտինին՝ այդպիսով քարոզչական հերթական խմբաքանակը ապահովելով Հայաստանի դեմ կապմանիա իրականացնող ռուսական ու ադրբեջանական որոշակի շրջանակների համար։

Սակայն շատ ավելի տեղին կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե հույսը դնի Պուտինի «մեծահոգության» վրա, այլ նրան շանտաժի ենթարկի՝ Հոկտեմբերի 27-ի մասին պարբերական հիշեցումներով։ Ժամանակին ոճրագործ Նաիրի Հունանյանը հենց այդպես էր անվտանգության երաշխիքներ կորզում Ռոբերտ Քոչարյանից։ Հիմա Քոչարյանը հայտնվել է Հունանյանի կարգավիճակում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում