Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Չկա ազգային գաղափար` առանց ազատության գաղափարի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը
– Պարոն Խզմալյան, դեռ ամիսներ առաջ, երբ զրուցում էինք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շուրջ բարձրացած հասարակական աղմուկից, նշեցիք, որ այդ ամենը կազմակերպվում է հասարակությանը կարևոր խնդիրներից շեղելու նպատակով: Վերջին աղմուկը «23,5» ադրբեջանական ֆիլմերի փառատոնի արգելման դեմ, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ էր հետապնդում, նույնպե՞ս կարևոր խնդիրներից շեղելու համար ստեղծվեց:
– Իրականում սա շատ մեծ խոսակցություն է և վերաբերում է ոչ թե այսօրվա մարտավարական ներբախումներին, որոնց ականատեսն ենք մենք, սա այն հարցն է, որը կանխորոշելու է մեր ապագան: Մտածելով այս և շատ այլ հարցերի մասին, որոնք առնչվում են փիլիսոփայական, աշխարհայացքային և արժեքային համակարգին, մենք պարտավոր ենք մտածել ապագա, կերտվող Հայաստանի մասին, այն երկրի, որը դեռ չկա, և որի մասին մենք երազում ենք, և որը մենք անպայման կստեղծենք մեր սերնդի ջանքերով: Ակնհայտ է, որ վերջերս նոր հակասություն առաջացավ կամ ավելի ճիշտ կլինի ասել` նոր ուժով ի հայտ եկավ «պայմանական ազգայնականության» և «պայմանական ազատականության» միջև հակադրությունը, հակասությունը և բախումը: Կարծում եմ` դրանց հակադրությունը մեծ վտանգ է պարունակում մեր երկրի համար, քանի որ ևս մեկ պառակտում է բերում և միանգամայն արհեստածին է: Մյուս կողմից` վտանգն այն է, որ սա միանգամայն մակերեսային և կեղծ հակադրություն է, որի իրական նպատակն է երկրի առջև կանգնած իրական և լուրջ արմատական, առանցքային հարցերից հասարակության շեղումը: Եթե շատ կարճ ներկայացնենք իրավիճակը, ապա վերջին շաբաթներին մի կողմից հնչում են իշխանություններին ուղղված մեղադրանքներ, որոնք հիմա ուղղակի նոր երանգ են ստացել` ազգայնականություն, ազգայնամոլություն, ռասիզմ, մյուս կողմից` սա մեկ քայլ է դեպի ֆաշիզմ մեղադրանքներն են, մեկ այլ կողմից էլ` հնչում են եթե ոչ մեղադրանքներ, ապա ազատականության, լիբերալիզմի, կեղծ արժեքների և կոսմոպոլիտիզմի որակավորումներ: Որոշ դեպքերում այդ մեղադրանքները հասնում են ապազգային, թշնամական որակումների:
– Ինչո՞ւ է այս հակադրությունը, ըստ Ձեզ, կեղծ:
– Ոչ միայն ըստ իս, այլ նաև ըստ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի. չկա ազգային գաղափար` առանց ազատության գաղափարի:
– Մեզանում շատ է խոսվում ազգայինի և ազատության գաղափարների մասին, այլ հարց է, որ դրանք կյանքի չեն կոչվում:
– Խնդիրն այն է, որ մարդիկ, ովքեր մեղադրում են իրենց հակառակորդներին ազգայնականության և ազգայնամոլության մեջ, ճիշտ են նշում, որ նրանք հակառակորդներ են. առաջնային են համարում ազգայինը և հանուն դրա պատրաստ են զոհաբերել մարդու իրավունքները, ազատությունները և անհատականությունը: Մյուս կողմը մեղադրում է ազատական գործիչներին և հռետորներին ազգային տարրը անտեսելու մեջ: Երկու բևեռներ են. եթե գնահատենք դա հասարակության շահերի տեսակետից, այլ ոչ թե այդ կուսակցությունների, ապա նրանցից ոչ մեկը իրավացի չէ, քանի որ չի կարող լինել ազգի համար ազգային շահ` առանց ազատության: Մեզ պետք չէ ազգային երկիր, որտեղ չկա մարդու ազատություն, մարդու իրավունքներ, դա ֆաշիզմ է: Ասել, որ մենք հիմա զոհաբերելով մարդու իրավունքները և ազատությունները` ձեռք ենք բերում ազգային արժեքներ, ազգային երկիր, համակարգ, սուտ է, նման բան անհնար է: Մենք այսօր ապրում ենք «կեղծ ազգային» համակարգում, որտեղ չկան ազատություններ, մյուս կողմից` ազատությունը, ազատականությունը` առանց ազգային առանցքի կեղծ է, դրա հետ չենք կարող համակերպվել: Օրինակ բերեմ` եթե վերցնենք որևէ կտոր և այն ամրացնենք նավակայմին, այն կդառնա առագաստ, եթե այն հանենք, գցենք հատակին, այն կվերածվի «պոլի շորի»: Այսինքն` պետք է որոշակի սահմանափակում և քամի, որպեսզի անիմաստ կտորը լցվի իմաստով: Այդ իմաստը քամին է, դիմադրությունն է. շորի կտորը լինելով ամրացրած` իմաստ է ձեռք բերում և դառնում է առագաստ, որը կարող է մեզ ինչ-որ տեղ տանել, մեր նավը լցվում է իմաստով` առագաստով:
– Հիմա հենց նավի կառուցման անհրաժեշտությո՞ւնը չի գիտակցվում:
– Այո՛, մենք մի դեպքում գործ ունենք դատարկ կայմի հետ` առանց առագաստի, մյուս դեպքում` կտորի հետ, որը նույնպես ոչ մի բանի պետք չէ: Ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է: Իմաստ չունի հակադրել մեկը մյուսին: Մենք շատ թանկ ենք վճարել վերջին տասնամյակներում` մեր ազգաբնակչության մեկ երրորդով, որը վերջիվերջո ոչ այնքան տնտեսական դժվարություններից է փախչում, որքան հայի համար խիստ անհրաժեշտ ազատության և արդարության պակասից: Ուստի երկու կողմերն էլ տվյալ դեպքում չեն գիտակցում կարևորը:
Այստեղ ուզում եմ խոսել կեղծ թիրախից: Օրինակ բերեմ` միջնադարյան մարտավարության մեջ ընդունված էր ամրոցի որոշ հեռավորության վրա կառուցել փոքրիկ ամրոց. կոչվում է բարբիգան. որի իմաստն է առաջին հարվածը վերցնել իր վրա, այսինքն` շեղել հակառակորդի հարձակումը` հանդիսանալով կեղծ թիրախ: Ես մեկը մյուսի հետևից տեսնում եմ այդ կեղծ թիրախի օրինակներ ամենաբարձր մակարդակներում` մի կողմից ի դեմս ընդդիմության ղեկավարի, մյուս կողմից` երկրի նախագահի պաշտոնակատարի: Նրանք շեղում են հասարակությանը իրական խնդիրներից. այն է` մենք իսկապես գտնվում ենք պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակում, մենք իսկապես գտնվում ենք հեղափոխական իրավիճակում, և փոխանակ ուշադրություն դարձնեն «Նաիրիտ»-ի բանվորների երթին, Կապանում աննախադեպ, լայն հասարակական պոռթկումներին, ժողովրդական ցասմանը, աշխատավոր ժողովրդի օրեցօր սաստկացող սոցիալական խնդիրներին, մեր գաղափարախոսները տարբեր վեճեր են տանում երկրորդական հարցերի շուրջ, ինչն ինձ ստիպում է մտածել, որ այս ամենն ունի նպատակ, և նպատակն է անտեսել, շեղել և խաբել հասարակությանը: Ինչո՞ւ, այսպես կոչված, Սյունիքի արծիվները քաջ կապանցիների կողքին չկանգնեցին ժողովրդական ցույցի ժամանակ: Մի՞թե Նժդեհի անունով երդվող մեր քաղաքական գործիչները չեն գիտակցում, որ իրենք լռությամբ կամ կեղծիքներով կօգնեն դատարկել Նժդեհի կողմից ազատագրված Սյունիքը: Կամ` ինչո՞ւ իրենց ազատական հռչակող գործիչները չեն կանգնում «Նաիրիտ»-ի բանվորական ցույցի կողքին: Չէ՞ որ հենց դա է իսկական ժողովրդական հեղափոխական շարժումը կամ շարժման սկիզբը:
– Վերադառնանք «23,5» ադրբեջանական ֆիլմերի փառատոնին, այսպիսի փառատոնը արդյոք կարո՞ղ է հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին կազմակերպվել:
– Շեղում է ոչ թե փառատոնը, այլ այն խայտառակ խուճապը, որն առաջացրեց այդ գաղափարը: Որպես ռեժիսոր` ես անհրաժեշտ եմ համարում դիտել ադրբեջանական ֆիլմեր: Տարիներ առաջ ես փորձում էի հասնել նրան, որ ադրբեջանցիների կողմից նկարահանված Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմը ցուցադրվեր մեր հեռուստաէկրանին, ընդ որում` ֆիլմը կատակերգություն էր և կոչվում էր`«Ամեն ինչ լավ կլինի»: Մենք երբեք չպետք է մեզ Ադրբեջանի, Թուրքիայի, Զիմբաբվեի հետ համեմատենք`ասելով . «Եթե մենք ցույց ենք տալիս ադրբեջանական ֆիլմեր, իրենք էլ պետք է ցույց տան հայկական ֆիլմեր կամ եթե իրենց մոտ այսպիսի ընտրություններ են, մեզ թույլատրելի են այսպիսի ընտրություններ, այսպիսի քաղաքական վիճակ ունենալ», դա ծիծաղելի է և անընդունելի: Ուրիշ բան, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է կազմակերպի ոչ թե մեկը, որը չի թաքցնում այն հանագամանքը, որ գումար է ստանում օտարերկրյա դեսպանատներից, որը գրանտակեր մեկն է: Սակայն մենք պարտավոր ենք ունենալ օբյեկտիվ պատկեր թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի: Սա չափազանց լուրջ հարց է, որը չպետք է վստահել մեկ կամ երկու մասնավոր, այն էլ շատ խոցելի մարդկանց կամ կազմակերպությունների:
– Իսկ հնարավոր պատերազմի մասին խոսակցությունները, մյուս կողմից` Սերժ Սագսյանի այն հայտարարությունը, որ եթե անգամ պատերազմ լինի, հարցը վերջնական լուծում կստանա, հավատ ներշնչո՞ւմ են:
– Ես չեմ ուզում գնահատել Սերժ Սարգսյանի վերջին խոսքերը, որովհետև չեմ կարող մոռանալ այն խոսքերը, որ նա ասում էր մի քանի ամիս առաջ: Եթե դա նույն մարդն է ասում, ապա առաջին անգամ չէ, որ Սերժ Սարգսյանի ստորագրության տակ բոլորովին հակասող տեքստեր են հնչում: Եթե մենք համատեղենք, ապա զարմանալի և անհասկանալի պատկեր է ստեղծվում` ինչպե՞ս կարող է այսքան իրար հակասող բաներ տեղավորվեն մի մարդու գլխում, դա բավական ծանր ախտորոշում է: Ես այդ պատճառով չեմ կարող հայտնել իմ համերաշխությունը մի ասածի հետ, որտեղ ես երբեք վստահ չեմ, որ վաղը գիշերը չի ընդունվի մի հերթական որոշում կամ մի փաստաթուղթ չի ստորագրվի, որը կործանելու է իմ կյանքը ու իմ երկիրը:
Այստեղ պետք է նշեմ մի կարևոր փաստ. մենք գերի ենք դարձել ևս մի պատրանքի, ցնորքի, առասպելի, որը աճեցնում էր պաշտոնական իշխանությունը վերջին տարիներին, այն է` անպարտելի հայոց բանակն է հաղթել պատերազմում: Մեր սերունդը դեռ չի մոռացել, որ պատերազմը հաղթել են կամավոր ջոկատները: Այն սերունդը, որը կարելի է անվանել 88-ի սերունդ, դա չի մոռացվել, և քանի դեռ մենք ողջ ենք, չենք թողնի որ դեռ բեղեր չունեցող երիտասարդը կանգնի առաջին շարքերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում