Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման համար մի քանի ամիս անհրաժեշտ կլինի: Այս մասին հաղորդում է ABC News-ը:
Նշվում է, որ զորքերի դուրբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո ասվել է, որ զորքերը կարող են դուրս բերվել 30 օրվա ընթացքում:
«Սակայն պաշտոնական աղբյուրները ABC News-ին հայտնել են, որ դուրսբերման ծրագրերը մշակելու հետ մեկտեղ պարզ է դարձել, որ դա մի քանի ամիս կտևի: Բայց վերջնական որոշում դեռևս կայացված չէ»,-ասվում է հաղորդագրությունում:
Նախօրեին Պենտագոնի տարածած հաղորդագրության համաձայն`Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը կատարվում է հաջակցություն ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոլաիցիայի գործողության: