Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դատական համակարգում բարեփոխումները եթե չլինեն, չեն լինի նաև հակակոռուպցիոն բարեփոխումները

 «Առաջին լրատվական»-ը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է 2019-ին իրականացվելիք հակակոռուպցիոն ծրագրերից, թե որքանո՞վ կարող է կենսունակ լինել ձևավորվելիք հակակոռուպցիոն մարմինը։

– Պարոն Հոկտանյան, 2019-ին կունենա՞նք անկախ կոռուպցիոն մարմին։ Նախկինում ձևավորված կոռուպցիոն մարմինները հիմնականում ղեկավարվում էին իշխանությունների կողմից։ Արդյոք հնարավոր կլինի՞ այդպիսի անկախ մարմին ձևավորել։

– Անկախ հակակոռուպցիոն մարմինների ձևավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք, ինչը հիմա տեսնում եմ և հույս ունեմ, որ այն կպահպանվի և չի փոշիանա։ Եթե կա քաղաքական կամք, և կա ծրագիր, թե ինչ տնտեսական, քաղաքական, վարչական բարեփոխումներ պետք է իրականացվեն երկրում, դրանից որպես ածանցյալ կբխի անկախ մարմնի «ճարտարապետությունը»։ Իմիջիայլոց, Գերմանիայում այդպիսի մասնագիտացված անկախ մարմին չկա, և կոռուպցիայի մակարդակն էլ շատ ավելի ցածր է, քան Հայաստանում, բայց մեր դեպքում հավանաբար գերմանական մոդելի վրա հույս դնելը ճիշտ չի լինի, քանի որ այստեղ չափազանց խորն են կոռուպցիայի հետ կապված հիմնահարցերը, և դրանք լուծման կարիք ունեն։

Երբ այդ բարեփոխումների օրակարգը ի հայտ գա, այն ժամանակ պարզ կլինի, թե ինչպիսի ինստիտուցիոնալ մոդել կարելի է ակնկալել։ Իհարկե, այստեղ արդեն կարող եմ ասել, որ հակակոռուպցիոն կանխարգելիչ հանձնաժողովի մասին օրենքն ընդունվեց դեռևս անցյալ տարի հունիսին, և մինչև հիմա այն նույնիսկ չի ձևավորվել։ Օրենքի համաձայն՝ այն պետք է լիներ այս տարվա մայիս-հունիսին, բայց տեղի ունեցած իրադարձությունները հետ գցեցին դրա ձևավորումը։ Հիմա եթե նոր խորհրդարանն ընտրի այդ մարմնի հինգ հոգուց բաղկացած անդամներին, դա արդեն կլինի առաջին քայլը։ Հաջորդ քայլը, իմ կարծիքով,  մասնագիտացված իրավապահ մարմնի ստեղծումն է, որովհետև ներկա դրությամբ մենք այդպիսի մասնագիտացված մարմին չունենք։ Իմ մոտեցումն այն է, որ առանձին մասնագիտացված իրավապահ մարմին լինի՝ իհարկե, համագործակցելով կանխարգելիչ հանձնաժողովի հետ։ Երրորդ բաղադրիչն էլ կա, որի դեպքում ես առանձին կառույց ստեղծելու կարիք չեմ տեսնում, բայց ինչ-որ չափով պետք է համակարգվի նաև այդ երրորդ բաղադրիչի իրականացումը՝ հանրային աջակցության, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման աշխատանքները։ Իհարկե, այս ամենը կդառնա էական, երբ մարդիկ իսկապես արդյունք տեսնեն։ Ես չեմ կարծում եմ, որ այս պահից պետք է ստեղծել հանրային աջակցության նախարարություն կամ մարմին, որը կսկսի զբաղվել այդ հարցերով, երբ կանխարգելումն ու օրենքի գերակայության հաստատումը կաղ են։ Այսինքն՝ նախ պետք է այդ քայլերն արվեն, ինչպես եղավ Վրաստանում։ Մարդկանց մեջ հավատը միանգամից չվերականգնվեց 2003-ի վարդերի հեղափոխությունից հետո։ Այդ ժամանակ Վրաստանը աշխարհի հինգ ամենակոռումպացված երկրներից մեկն էր և Հայաստանից շատ ավելի հետ։ Կարիք եղավ մոտավորապես 3-4 տարի, և միայն 2006-07թթ․կարողացավ առաջ անցնել Հայաստանից և հիմա էլ շատ ավելի առաջ է, քան Հայաստանը անցյալ տարվա կոռուպցիայի ընկալման համաթվերով։ Երբ Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրով նայում ենք շարքային քաղաքացիների ընկալումները, այդ առաջընթացը միանգամից չեղավ։ Այնտեղ իներցիոնություն կա, դու չես կարող ակնկալել անմիջապես ընկալումների, մոտեցումների, վարքագծի փոփոխություն, դրա համար ժամանակ է պետք։ Եվ Հայաստանում առաջնահերթ է դառնում երկու մասնագիտացված կանխարգելիչ կառույցների ստեղծումը։  Այս կառույցի ձևավորումը պետք է դառնա նորընտիր ԱԺ-ի առաջին քայլերից մեկը, որովհետև մենք արդեն բավականին հետ ենք, ինչպես նաև մասնագիտացված իրավապահ մարմնի ստեղծումը. դա կարող է ստեղծվել ՀՔԾ հիմքի վրա։

– Առանց դատական համակարգի առողջացման՝ որքանո՞վ է հնարավոր իրական պայքար կոռուպցիայի դեմ։

– Դատական համակարգում բարեփոխումներ եթե չլինեն, չեն լինի նաև հակակոռուպցիոն բարեփոխումները։ Խնդիրը շատ ավելի բարդ է, այսինքն՝ չկա այդպիսի դեպք, իրավիճակ, երբ դու պայքարում ես կոռուպցիայի դեմ, բայց տնտեսական համակարգը մնում է նույնը։ Իհարկե, կարծես թե այդ սերտաճումը չկա, չի կարող լինել առանց համակարգային կոռուպցիայի երկիր, եթե դատական համակարգը անկախ չէ, չի կարող  լինել կոռուպցիայի ցածր մակարդակ, եթե ընտրությունները կեղծվում են։ Այսինքն՝ երբ այս ամենը դառնում է նորմ այդ հասարակության համար, այդ ժամանակ կոռուպցիայի մակարդակը նույնիսկ կարող է նվազել առանց հատուկ այդպիսի մարմինների առկայության։ Իհարկե, սա դեռ Հայաստանին չի վերաբերում, մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց այս ամենը, իհարկե, շատ կարևոր կլինի այդ գործընթացները ներդաշնակեցնելու տեսանկյունից. չկենտրոնանալ մեկի վրա՝ մոռանալով մյուսները։

– Դատական համակարգի առողջացումը քաղաքական կամքի դեպքում կլինի՞։

– Իհարկե, որ առաջին հերթին չլինի թելադրանք գործադիրի կողմից, որպեսզի դատավորներն իրենք հասկանան՝ իրենք են որոշումներ ընդունողները և ոչ թե իրենց փոխարեն։ Դրանից հետո կգա երկրորդ քայլը, որ միայն անկախ լինելը քիչ է, պետք է լինի նաև լուրջ վերահսկողություն, այսինքն՝ այն, ինչ շարքային քաղաքացու համար կա,  պետք է լինի նաև դատավորի համար։ Այսինքն՝ այնպիսի վերահսկողական մեխանիզմներ պետք է լինեն, որ եթե հանկարծ պարզվի, որ դատավորը կաշառք է վերցրել, և դատավճիռ է կայացվել, նա անմիջապես ցմահ զրկվի իր կարգավիճակից։ Եվ սա ոչ միայն դատավորների դեպքում։ Մնացած բոլորի դեպքում հակակոռուպցիոն ցանկացած քաղաքականության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը նորմալ աշխատավարձերն են։ Դրա համար նշեցի նաև տնտեսական բարեփոխումների խնդիրը, այսինքն՝ երբ դու ունենաս այնպիսի երկիր, երբ մարդը ոչ թե աղքատավարձ է ստանում, այլ աշխատավարձ, այդ թվում՝ պետական ծառայողները, որովհետև այդ ցածր աշխատավարձերն են ստիպում մարդկանց շատ տեղերում դիմել կոռուպցիայի։ Այսինքն՝ միայն գաղափարախոսության, արժեքային համակարգի վրա հույս դնելը, հուսալ, որ այսինչը ունի այսպիսի արժեհամակարգ, քիչ է. մի որոշ ժամանակ հետո նա կա՛մ կհեռանա համակարգից, կա՛մ կփչանա։ Այդ ուղղությամբ նույնպես շատ կարևոր է մտածել։ Ընդ որում, երբ ասում են՝ համակարգի օպտիմալացում, պետք է նկատի ունենալ, որ պետք է այնպես անել, որպեսզի քաղաքական աջակցությունն այդ օպտիմալացում կատարող ուժը չկորցնի։ Շատ կարևոր է, որ այդ օպտիմալացման հետևանքները չլինեն շատ ցավոտ, այսինքն՝ մարդիկ, ովքեր կորցնում են աշխատանքը, հնարավորություն ունենան այլ աշխատանքով զբաղվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում