Պենտագոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կառաջարկեն զենքերը թողնել քրդերին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը կլքեն Սիրիան, հաղորդում է Reuters-ը:
Մի շարք այլ զենքերի թվում խոսքը նաև զրահատեխնիկայի և հակատանկային հրթիռների մասին է: Հարցի դրական լուծումը Թուրքիայի զայրույթը կառաջացնի:
Ավելի ուշ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո ամերիկյան զենքի ու սպառազինության գտնվելու վայրի և տեղափոխման մասին մեկնաբանություններ անելը տեղին չի լինի: