Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2018թ. լարվածությունը Մերձավոր Արևելքում պահպանվեց. Հայաստանն այս ուղղությամբ շատ անելիքներ ունի

«2018 թվականին լարվածությունը Մերձավոր Արևելքում պահպանվեց և դեռ առանձին հատվածներում մենք տեսանք իրավիճակի կտրուկ վատթարացում: Նախկին հակամարտությունները, ինչպիսիք են սիրիական հակամարտությունը, Եմենի ճգնաժամը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, մնացին չլուծված: Բացի այդ սրվեց լարվածությունը Մերձավոր Արևելքի առանձին գերպետությունների և տարածաշրջանային դերակատարների միջև: Պետություններից շատերի միջև ավելի խորացան այն բևեռները, որոնք ստեղծվել էին նախկինում: Միևնույն ժամանակ շարունակեց բավականին կարևոր մնալ արտաքին գործոնի միջամտությունը մերձավորարևելյան զարգացումներում»,- «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:

Մեր զրուցակիցը առանձնակի կարևորեց 2018թ. վերջին Սուդանի նախագահ Օմար Բաշիրի բլից այցելությունը Սիրիա, որը շատ մեծ հետաքրքրություն առաջ բերեց միջազգային հանրության մեջ և ազդակներ հղեց առ այն, որ սիրիական հակամարտությունը, հնարավոր է, գնում է հանգուցալուծման ճանապարհով: «Միևնույն ժամանակ շարունակվեցին առանձին պետությունների շարունակական դերակատարությունը և միջամտությունը Մերձավոր Արևելքի առանձին երկրների ներքին գործերին, ինչպես օրինակ Թուրքիայի միջամտությունը Սիրիայի հյուսիսում… Եթե ի մի բերելու լինենք պիտի ասենք, որ լարվածությունը գրեթե բոլոր հիմնական թիրախներում և օջախներում շարունակվեց»,-նշեց Փաշայանը:

Ամփոփելով 2018թ. ընթացքում Հայաստան-Մերձավոր Արևելք հարաբերությունները՝ Փաշայանը նկատեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր շատ խնդիրներ կան,որոնք վերբեռնման, վերաարժեվորման անհրաժեշտություն ունեն:

«Կարծում եմ, որ մեր կառավարությունը, որը եկավ հեղափոխական ալիքով, պետք է փորձի նաև հեղափոխական փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքական ուղղություններում: Ակնհայտ է, որ նոր իշխանություններն ըստ էության չունեն այնքան մեծ փորձ թե՛ եվրասիական, թե՛ մերձավորարևելյան, թե՛ ամերիկյան, թե՛ այլ ռեգիոնների հետ քաղաքական երկխոսությունն ամբողջ հզորությամբ և նրբերանգներով առաջ տանելու հարցում… Բազմիցս ասել ենք, որ մերձավորարևելյան ուղղությունը պետք է դառնա առաջնահերթ, քանի որ Հայաստանը գտնվում է այս տարածաշրջանում… Եթե համեմատելու լինենք հարևան Ադրբեջանի հետ, որը գնալով ամրապնդում է իր դիրքերը Մերձավոր Արևելքում, մենք պիտի նկատի ունենանք, որ անելիքները շատ են»,-փաստեց Փաշայանը՝ ընդգծելով, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը վարելու համար շատ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները հաշվի առնեն նաև փորձագիտական հանրության, այդ թվում՝ արևելագետների ռեսուրսը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում