Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երկու լուր Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո. ճնշում ներսից

Մոսկվայում դեկտեմբերի 27-ին Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաջորդեց երկու հետաքրքիր տեղեկություն, ըստ էության երկուսն էլ Մոսկվայից, թեև մեկը հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը: Խոսքը Քոչարյանին ուղղված Պուտինի շնորհավորանքի մասին էր՝ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան առիթով: ՌԴ նախագահը մաղթել էր առողջություն, արիություն, տոկունություն: Մյուս տեղեկությունը, որ ստացվեց, ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականից է: Պարբերականի ընթերցողները ինչպես ամեն տարի, տարեվերջում ընտրել են «տարվա անհատ»: Եվ նրանք տարվա անհատ են ընտրել Նիկոլ Փաշինյանին, հասկանալի է, թե ինչի համար: Իսկ «Վեդոմոստի»-ն ամենևին պատահական պարբերական չէ, այն Ռուսաստանի ամենահեղինակավոր պարբերականներից մեկն է: Ի դեպ, թերթի խմբագրությունն իր հերթին տարվա անհատ է ընտրել Անգելա Մերկելին: Հիշենք, Նիկոլ Փաշինյանին առաջիններից մեկը շնորհավորեց Մերկելը, արտահերթ ընտրությունից հետո հայտարարելով, թե սպասում է նրա հետ հանդիպման: Դե իսկ Մերկելի ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան այցը հիշում են թերևս շատերը:

Այդպիսով, Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո՝ տեղեկություն Ռոբերտ Քոչարյանին նրա շնորհավորանքի մասին, և «Վեդոմոստի»-ի ընթերցողների ընտրությունը՝ Տարվա անհատ է Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տեղեկությունները, ըստ էության, բավականին ամբողջական և ընդգրկուն խորհրդանշում են իրավիճակը թե՛ հայ-ռուսական հարաբերության տիրույթում՝ թավշյա հեղափոխությունից հետո առաջացած հանգույցները, դրանց ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական, մենթալ առանձնահատկությունները, և թե՛ խորհրդանշում են այդ ամենի հանդեպ Ռուսաստանի իշխանության և հենց նախագահի քաղաքական-հոգեբանական խնդիրները: Ի վերջո նա լավ է պատկերացնում, որ Ռուսաստանի իշխանության ապագան համապետական հեռուստաընկերությունների լսարանի վրա չէ, որ պետք է հիմնվի, այլ նոր մարդկանց, օրինակ, այդ թվում՝ «Վեդոմոստի»-ի ընթերցողների, որոնք էլ Նիկոլ Փաշինյանին են «տարվա անհատ» ճանաչում:

Քոչարյանին շնորհավորանքը իրականում ոչ այնքան պաշտպանություն է երկրորդ նախագահին, ինչքան հոգեբանական խորքում Պուտինի պաշտպանական ռեակցիան այն իրողությունների հանդեպ, որոնց առաջ է նա կանգնած թե՛ համաշխարհային, թե՛ ներպետական հարցերում: Ընդ որում ակնառու է, որ նրա ճնշումը գալիս է ամենևին ոչ թե Հայաստանում տեղի ունեցածից, այլ ներսից՝ Ռուսաստանում առկա իրադրությունից, որ «արտացոլվում» է «Վեդոմոստի»-ում: Ըստ այդմ՝ նա, անկասկած, լավ է պատկերացնում, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի քրեա-իրավական կամ քաղաքացիա-քաղաքական կարգավիճակը այլևս հարցի լուծում չէ, որովհետև հարցը Հայաստանում չէ, ընդ որում վաղուց՝ դեռ թավշյա հեղափոխությունից էլ առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում