Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

2018-ի գլխավոր խայտառակությունը․ Ի՞նչպես փրկել հայկական բռնցքամարտը

2018 թվականի հայկական սպորտի ամենացավալի և ամոթալի դրվագներից էր հայկական բռնցքամարտի պառակտումը: Վստահ լինելով, որ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ապօրինի բռնցքամարտի մի խումբ գործիչներ հիմնել է այսպես ասած այլընտրանքային ֆեդերացիա: Գևորգյանի կառույցից դուրս եկած բռնցքամարտիկներն ու մարզիչները պահանջում են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն: Վերջերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Facebook-ի իր էջում հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնել է, որ ԱԻԲԱ-ն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջել է անցկացնել նոր ընտրություններ:

«Հայկական բռնցքամարտի անվանի ներկայացուցիչների բարձրացրած բողոքի պատճառով ԱԻԲԱ-ն սկսեց օգոստոսի 2-ին կայացած ընտրությունների ուսումնասիրման գործընթաց:Այժմ քննությունն ավարտվել է, և ցավոք ինչպես կանխատեսել էի, ունենք ցավալի պատկեր: Քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակել է հետաքննության արդյունքները, որում մասնավորապես նշվում է, որ տվյալ ընտրությունները կազմակերպվել են մի շարք խախտումներով, և չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոնադրությանն ու կանոններին:Այդ իսկ պատճառով ԱԻԲԱ-ն պահանջում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հարգել ԱԻԲԱ-ի կանոնադրությունը և անցկացնել նոր ընտրություններ, որոնցում ԱԻԲԱ-ն կնշանակի նաև հատուկ հանձնակատար՝ ընտրությունների ընթացքին հետևելու համար, այլապես Հայաստանի ազգային ֆեդերացիան կհեռացվի բռնցքամարտի միջազգային միությունից: Ինչպես իմ նախորդ հայտարարություններում այս առիթով նշել էի, մինչև վերոնշյալ քննությունը չավարտվեր, ոչ ոք իրավունք չուներ հանդես գալու վաղաժամ՝ ուստի և դատարկ հայտարարություններով՝ անդառնալի վնաս պատճառելով միջազգային ասպարեզներում Հայաստանի բռնցքամարտի բարի համբավին»,- ասված էր Ռոստոմյանի հայտարարության մեջ: Ավելի վաղ աղմկահարույց հայտարարությամբ էր հանդես Արթուր Գևորգյանը:

Վերջինի խոսքով` բռնցքամարտի մյուս ֆեդերացիան կաշառք է առաջարկել մարզիկներին, որ չմասնակցեն Հայաստանի առաջնությանը. «Այս կերպ այդ ֆեդերացիան պարզապես կործանում է, այդ երեխաների ապագան: Այս առաջնությանը չի մասնակցում Նարեկ Մանասյանը: Նրա հետ կապված մեր ֆեդերացիան բացառիկ ներդրում ունի: Ես հասկանում եմ, որ այդ քաշային կարգում լուրջ մրցակցություն կա և գուցե վախն է պատճառը նրա չմասնակցության: Որևէ այլ ֆեդերացիա, բացառությամբ այսօր Հայաստանի առաջնությունն անցկացնող ֆեդերացիայի, կապ չունի սիրողական բռնցքամարտի հետ: Լավ երևույթ չէ, որ նույն մարզաձևի երկու ֆեդերացիա կա, դրա արդյունքում կորչում է որակը: Բայց եթե մարզիկներն ուզում են մասնակցել աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, կամ Օլիմպիական խաղերին միակ ճանապարհը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան է և այս առաջնությունը»,- նշել էր Գևորգյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի կողմից սա ըստ էության հաղորդում էր հանցագործության մասին: Կաշառքի դիմաց մարզական միջոցառմանը չմասնակցելը ոչ միայն սպորտային այլև քրեական հանցագործություն է: Առաջնությունը կարելի է բոյկոտել, բայց տեղի ունեցող զարգացումները ոչ միայն մտահոգիչ են, այլև կարող են կործանարար հետևանք ունենալ: Միայն այլընտրանքային ֆեդերացիա ստեղծումը կարող է վերջնական հարված հասցնել հայկական բռնցքամարտին: Բնական է, որ ԱԻԲԱ-ն հետևում է մեր երկում ծավալված իրադարձություններին և խնդիրը չկարգավորելու դեպքում կարող է կտրուկ որոշումներ կայացնել: Ընդհանուր հայտարարի չգալու դեպքում ԱԻԲԱ-ն կարող է լուրջ պատժամիջոցների դիմել՝ ընդհուպ մինչև Հայաստանի հավաքականների որակազրկում: Դա ոչ միայն կհեղինակազրկի հայկական բռնցքամարտը, այլև հայկական սպորտը: Նշենք, որ 2019 թվականը նախաօլիմպիական տարի է և մեր բռնցքամարտիկները պետք է պայքարեն 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ստեղծված իրավիճակը արդեն իսկ վտանգում է հայ բռնցքամարտիկների մանսակցությանը եկող տարի կայանալիք Օլիմպիական խաղերի:Խնդիրը միայն ու միայն պետք է կարգավորվի բանակցությունների արդյունքում: Կրկին պետք է նշել, որ այս պահին ամենավտանգավորը նոր ֆեդերացիայի գոյությունն է:

Նշենք նաև, որ խնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուներն են Արթուր Գևորգյանը և սպորտի նախարարն, ինչպես նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Գևորգյանը հայտարարել էր, որ մտադիր է առաջադրվել ՀԱՕԿ նախագահի պաշտոնում. «Եթե ես նախկինում տարակուսում էի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում 2020 թվականին իմ թեկնածությունը դնելու հարցում, ապա այսօր հայտարարում եմ, որ ես դնելու եմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում», -նշել էր Գևորգյանը: Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գևորգյանը մտադիր չէ զիջել դիրքերը: Ավելին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս Գևորգյանի, մարտական է տրամադրված: Փոխզիջումների գնալուն կարծես հակված չէ նաև Ծառուկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում