Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սիմոն Մարտիրոսյանի փայլատակումն ու «Հանրապետական»-ի մղձավանջը

Անցնող տարին հայկական սպորտի համար հագեցած կարելի է համարել: Եղան թե՛ ոգևորություններ և թե՛ հիասթափություններ:

2018 թվականին ունեցանք ընդամենը մեկ աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում փայլուն ելույթ ունեցավ Սիմոն Մարտիրոսյանը: 109 քաշային կարգում մեր ծանրորդը երկամարտում ցույց տալով 435 կգ արդյունք՝ նվաճեց ոսկե մեդալ և գրանցեց համաշխարհային ռեկորդ: Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ էր գրանցել նաև հրում ձևում, սակայն մրցավարները նրա բարձրացրած 197 կգ-ը, չգիտես ինչու, չհաշվեցին:

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներին 8 տարի չէր հաջողվում նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ 2017 թվականին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր երկու հայաստանցի մարզիկ: Փարիզում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ էին նվաճել Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Վերջինս տևական դադարից հետո վերադառնալով մեծ սպորտ՝ 30 տարեկանում նման տիտղոսի էր արժանացել: Վստահաբար կարելի է ասել, որ 2017 թվականի հայտնությունը Մաքսիմ Մանուկյանն էր: Այս տարի Մանուկյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ, ինչը ևս բավարար արդյունք կարելի է համարել: Լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանն էլ 2018 թվականին բավարարվեց միայն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսով:

Ինչևէ, Սիմոն Մարտիոսյանի փայլատակումը կարելի է ավարտվող տարվա մեր գլխավոր հաջողությունը որակել:

2017 թվականը հաջողված էր մարմնամարզության, ջրացատկի և հեծանվային սպորտի համար: Ունեցանք լուրջ հաջողություններ միջազգային ասպարեզում, և հույսեր արթնացան, որ գալիք Օլիմպիական խաղերում հայ մարմնամարզիկները, հեծանվորդները, ինչպես նաև ջրացատկորդները մասնակցությունից զատ՝ կպայքարեն բարձր արդյունքների համար: Հատկապես հույսեր են ներշնչում հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ու ջրացատկում Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը: Վերջինս Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճեց, ինչը բացառիկ արդյունք կարելի է որակել:

2018 թվականը ձախողված կարելի է համարել թիմային մարզաձևերի՝ մասնավորապես ֆուտբոլի և բասկետբոլի համար: Ֆինանսական խնդիրների պատճառով Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հրաժարվեց մասնակցել Եվրոպայի առաջնության ընտրական փուլին՝ հայտնվելով B դիվիզիոնում: Հիշեցնենք, որ 2017 թվականը հայկական բասկետբոլի համար շրջադարձային էր: Հայաստանի ազգային հավաքականը առաջին անգամ ելույթ ունեցավ աշխարհի առաջնության ընտրական փուլում՝ տոնելով տպավորիչ հաղթանակներ: Տևական դադարից հետո վերսկսվեցին Հայաստանի առաջնությունները: 2017 թվականին Հայաստանի տարբեր տարիքային 6 հավաքականներ անցկացրել են պաշտոնական 34 հանդիպում, որոնցից 22-ում հաղթել էին, իսկ մնացած 12-ում՝ պարտություն կրել: Այդ խաղերից 8-ը անցկացրել էր ազգային հավաքականը՝ 4 հաղթանակ և 4 պարտություն: Ազգային հավաքականն առաջին անգամ ընդգրկվել էր ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում: Ու հիմա բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական, ըստ էության, գոյություն չունի:

Այդուհանդերձ ձախողումների շարքում առաջին հերթին պետք է հիշատակենք ֆուտբոլը: Ամենահեղինակավոր ու մասսայական մարզաձևում ուղղակի տապալվեցինք: Հայաստանի բոլոր տարիքային հավաքականները ձախողվեցին ընտրական մրցաշարերում, իսկ տրանսֆերային պատուհանների ընթացքում մեր ֆուտբոլիստները էական տեղաշարժերի չենթարկվեցին:

2018 թվականի հայկական գլխավոր ձախողումը կարելի է համարել հոկտեմբերին Հայաստանի ազգային հավաքականի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջիբրալթարի կիսասիրողական թիմից կրած պարտությունը: «Հանրապետական»-ի մղձավանջը ֆուտբոլասերները, կարծում ենք, դեռ երկար կհիշեն:

Անցնող տարվա հայկական ֆուտբոլի միակ լուսավոր կողմը թերևս ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռանալն էր: Նրան փոխարինած Արթուր Վանեցյանը մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ լուրջ քայլեր է կատարել, և հույս ունենք, որ գալիք տարում կունենանք դրական տեղաշարժեր: Մասնավորապես, Վանեցյանը զգալիորեն նվազեցրեց ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումների տոմսերը, ՀՖՖ տեխնիկական տնօրեն նշանակեց իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսին:

Կարող ենք ասել, որ նախորդ 2018 թվականին դրվեց հայկական ֆուտբոլի հիմնաքարը, և առաջիկա տարիներին պետք է սպասենք իրական արդյունքների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում