Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Ինչ անել Սերժ Սարգսյանի ստեղծածի հետ

Կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում կայացրել է նախարարություններին կից հասարակական խորհուրդների ստեղծման մասին որոշում, որոնք պետք է լուծեն կառավարման գործում քաղաքացիական հանրության, հասարակական սեկտորի լայն ներգրավվածության հարցը: Դրանով նախատեսվում է ապահովել կայացվող որոշումների, վարվող քաղաքականության, մտադրությունների շուրջ հանրային լայն քննարկումների հնարավորություն, իշխանության, կառավարման համակարգի էֆեկտիվությունը բարձրացնելու համար: Պետական կառավարման համակարգին կից խորհրդակցական կառույցների ստեղծման խնդիրը իսկապես արդիական է՝ հաշվի առնելով Հայաստանում թե՛ պետական կառավարման, թե՛ հանրային-քաղաքական կյանքի ինստիտուցիոնալացման թույլ, գրեթե զրոյական մակարդակը:

Ընդ որում, խորհրդակցական կառույցի ստեղծման և դրա միջոցով հեղափոխական-հանրային օրակարգի արդիականության ապահովման անհրաժեշտության մասին մենք էլ բարձրաձայնել ենք մեր հրապարակումներում: Այդ իմաստով ողջունելի է կառավարության նախաձեռնությունը: Այստեղ սակայն առաջանում են հարցեր: Մասնավորապես, եթե նախարարություններին կից ստեղծվում են հասարակական խորհուրդներ, ապա ինչ է լինելու Հանրային խորհրդի ճակատագիրը: Այստեղ, իհարկե, այդ կառույցի ճակատագիրը չէ, որ անհանգստացնում է մեզ, այլ այն, որ դրա գործունեությունը ֆինանսավորվում է հարկատուների փողով: Հանրային խորհուրդը կառույց էր, որ ստեղծեց Սերժ Սարգսյանը ժողովրդավարական և ներկայացուցչական իշխանության իմիջ ձևավորելու համար, հատկապես Մարտի 1-ից հետո: Զուգահեռ, իհարկե, լուծվում էին նաև քաղաքական, ներիշխանական համակարգային հարցեր: Կառույցի նախագահ նշանակվեց մարդ, որի հետ Սերժ Սարգսյանը դրանից մոտ մեկ տարի առաջ կոշտ երկխոսության մեջ էր ընտրության արդարության թեմայով և միմյանց իդիոտ էին բնորոշում, իհարկե, առանց անուն տալու, սակայն թափանցիկ հեռակա տողատակերով: Հետո Վազգեն Մանուկյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ, որը ղեկավարում է առ այսօր: Եթե նախարարություններին կից ստեղծվում են հասարակական խորհուրդներ, ո՞րն է Հանրային խորհուրդ պահելու իմաստը, եթե դրա ծախսը նույնիսկ աստղաբաշխական չէ և համեստ է: Մյուս հանգամանքը այն է, որ նախարարություններին կից ստեղծվող հանրային խորհուրդները չդառնան իշխող մեծամասնության յուրօրինակ շարունակություն, ըստ էության կրկնելով նախկին համակարգը:

Հետևաբար՝ շատ կարևոր է, որ այդ խորհուրդները կազմվեն բազմակարծության սկզբունքով, և ավելին, դրանցում ավելի շատ ներկայացված լինեն իշխանության հետ չհամաձայնող շերտեր, որովհետև իշխանությունն առանց այդ էլ ունի իր 70 տոկոս վստահության քվեն, գոնե առայժմ, որով նա ստացել է իշխանական կարգավիճակը: Հասարակական խորհրդի տրամաբանությունը ենթադրում է որոշակի բալանսավորում և, ըստ այդմ, արժե առնվազն դիտարկել այդ խորհուրդներում բալանսը մի փոքր հօգուտ ընդդիմության դիտարկելու հնարավորությունը: Առավել ևս, որ հասարակական խորհուրդները չեն լինելու իմպերատիվ որոշումներ կայացնողներ, այլ ընդամենը խորհրդակցական կառույցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում