Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Արսենալ»-ը հյուրընկալվել էր «Բրայթոն»-ին:
Հանդիպման մեկնարկից ընդամենը 7 րոպե անց լոնդոնյան թիմից Պիեր Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը: «Բրայթոն»-ի ֆուտբոլիստները հաշվի մեջ հավասարությունը վերականգնեցին 35-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Յուրգեն Լոկադիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել վնասվածքի պատճառով:
Այս տուրից հետո «Արսենալ»-ն ունի 38 միավոր և մրցաշարային աղյուսակում 4-րդն է: