Իսրայելի խորհրդարանը հաստատել է ինքնալուծարման մասին որոշումը՝ օրթոդոքս հրեաներին երկրի բանակ զորակոչելու օրինագծի շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդում է Каn-ը:
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 9-ին: Հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ ընտրություններում գլխավոր ֆավորիտը կլինի վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը:
Խորհրդարանի լուծարումը Նեթանյահուն է նախաձեռնել: Կառավարության ղեկավարը կանխատեսում էր, որ կստանա 61 պատգամավորի աջակցություն՝ օրենքն ընդունելու համար, սակայն այդպիսի բան տեղի չի ունեցել: