ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն Իրաք է այցելել: Այն, որ նա այնտեղ կայցելի, գաղտնի է պահվել, հաղորդում է AP-ն:
ԱՄՆ նախագահը ժամանել է կնոջ՝ Մելանյայի հետ: Նա ամերիկյան ռազմաբազա է այցելել, որտեղ զինվորների հետ է հանդիպել և ասել, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքերը դուրս բերել Իրաքից: Ավելին, այդ երկիրը կարող են որպես բազա օգտագործել՝ Սիրիայում գործողությունների համար:
Սա Թրամփի առաջին այցն է «թեժ կետ»: