ԱՄՆ-ը Իրաքի արևմուտքում, Սիրիայի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա, երկու նոր ռազմաբազա կկառուցի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Ըստ տեղական իշխանությունների, բազաներից մեկը կկառուցվի Ար-Ռումանա ավանից դեպի հյուսիս՝ Քաիմ շրջանում, իսկ երկրորդը՝ Ռութբա շրջանից դեպի արևելք:
ԱՄՆ զինված ուժերը ռազմաբազաների կառուցման համար ընտրել են Իրաքի, Հորդանանի և Սիրիայի սահմանների հանգույցը, որի միջոցով անցնում են տրանսպորտային կարևոր մայրուղիները:
Իրաքի Ալ-Անբար նահանգի տեղական խորհրդի անդամ Ֆարհան Դուլեյմիի խոսքերով, ամերիկյան ռազմաբազաները կտեղակայվեն ռազմավարական նշանակության կարևոր կետերում և կնպաստեն Իրաքի և Սիրիայի սահմանների անվտանգության ապահովմանը:
Արաբական լրատվամիջոցների տվյալներով, Իրաքում տեղակայված ամերիկյան զորքերի ընդհանուր թիվը կազմում է 5.5 հազար մարդ: