Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Վիեննայի օրակարգը «մահ է Ադրբեջանի համար», բայց Փաշինյանը, կարծես, մեծ կարևորություն չի տալիս դրան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում խոսել էր Արցախի հարցի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններին՝ ի թիվս հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող շատ հարցերի՝ անդրադառնալով նաև 2016 թ․ Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնություններին, որոնք մինչ օրս ի կատար չեն ածվել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Վարչապետի պաշտոնակատարն ասել է, թե դա կարևոր հարց է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ի սկզբանե պնդել է, թե նման պայմանավորվածություններ չկան։ Կառավարության ղեկավարի այս հայտարարությունը քննադատել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վիեննայի օրակարգն ու չիրագործված համաձայնությունները

Լրագրողը Փաշինյանին հարցրեց Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին, բայց առաջնայինն իրականում 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ գումարված գագաթնաժողովն էր, որին Միացյալ Նահանգների պատվիրակությունից բացի՝ մասնակցում էին նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և համանախագահող մյուս երկու պետությունների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Գագաթնաժողովի արդյունքներով համաձայնություն ձեռք բերվեց մի շարք միջոցառումներ ձեռնարկել ապրիլի սկզբին արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած լարվածությունը նվազեցնելու և նոր բախումները կանխելու նպատակով։ Մասնավորապես, վերահաստատվեց 1994 թ. զինադադարի և 1995 թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Բացի դրանից՝ համաձայնություն ձեռք բերվեց շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման և միջնորդների թվի ավելացման շուրջ։ Նույն պայմանավորվածությունները վերահաստատվեցին դրանից մեկ ամիս անց Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո։

Այս հանդիպումներից անցել է շուրջ երկուսուկես տարի, բայց դրանք այդպես էլ մնացել են թղթի վրա։ 2018 թ․ հունվարին Կրակովում համանախագահների ու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու կողմերի միջև «սկզբունքային համաձայնություն» է ձեռք բերվել՝ իրականացնելու շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին պայմանավորվածությունը, բայց հետագա առաջընթաց այդպես էլ չեղավ։ Վիեննայի օրակարգը Քառօրյա պատերազմից հետո՝ մեկուկես-երկու տարի, մնում էր պաշտոնական Երևանի օրակարգային թիվ 1 հարցը Ադրբեջանի հետ բանակցությունների, ավելի ճիշտ՝ հանդիպումների և շփումների ժամանակ, բայց, քանի որ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար անհրաժեշտ էր կոնսենսուս՝ փոխհամաձայնություն հայկական և ադրբեջանական կողմերի միջև, իսկ Ադրբեջանը հրաժարվում էր կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ պատճառաբանելով, թե իբր այդ մեխանիզմների ներդրումը «կամրապնդի ստատուս-քվոն» հակամարտության գոտում, դրանք այդպես էլ մնացին թղթի վրա։

Աշոտյանը մեղադրում է Փաշինյանին

Նախորդ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության վարչակարգի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե Փաշինյանը շատ տարօրինակ ու վտանգավոր հայտարարություն է անում, որովհետև երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման հայտարարություն չի արել, թե «նման պայմանավորվածություն չկա»։

«Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կա՛մ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կա՛մ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան: Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ»,- նշել է Աշոտյանը՝ կրկնելով նախորդ մի քանի ամիսներին իր թիմակիցների կողմից հետևողականորեն շրջանառվող, բայց այդպես էլ որևէ լուրջ հիմնավորում չստացած տեսակետը, որ Փաշինյանն ինչ-որ «դավեր» է նյութում Արցախի դեմ և համաձայնություն է տվել ինչ-որ «դավադիր» ծրագրի, որը ենթադրաբար պիտի կյանքի կոչվի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո։

«Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում»,- եզրակացրել է ՀՀԿ-ի փոխնախագահը։

Իհարկե, Փաշինյանի հայտարարությունը քննադատության որոշ տեղիք տալիս է, որովհետև Ադրբեջանի ժխտողականությունը չպետք է պատճառ լինի, որ Հայաստանը հրաժարվի Արցախի անվտանգության ու Ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեցող այդ համաձայնությունների կատարման պահանջից։ Բայց մյուս կողմից՝ այնպես չէ, որ Աշոտյանն ամեն ինչ ճիշտ է ներկայացնում։ Նախ, փաստ է, որ Պետերբուրգից հետո Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվեց այդ համաձայնություններից։ Երկրորդը, 2017 թ․ հոկտեմբերին Ժնևում Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև կայացած հանդիպման նախօրեին Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հարցերն անսպասելիորեն դուրս եկան Հայաստանի օրակարգից, իսկ Սերժ Սարգսյանն այդ հանդիպումից հետո հայտարարեց, որ ինքն ու Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, և թե՛ ինքը, թե՛ Ադրբեջանի նախագահը դրանում խորապես շահագրգռված են։ Ի միջի այլոց, այս հանդիպումից հետո էլ Սերժ Սարգսյանին մեղադրեցին, որ այս հայտարարությամբ նա փաստորեն ազատեց պատասխանատվությունից Ալիևին Ապրիլյան պատերազմի համար։

Պետք է հիշեցնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը այդ երկու տարիների ընթացքում հայտարարում էր, թե Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները «Հայաստանի նախապայմաններն են», մինչդեռ դրանք պաշտոնապես ընդունված հայտարարություններ են, որոնք ընդունվել են Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։ Օրինակ՝ 2017 թ․ հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, թե բրյուսելյան հանդիպումը ցույց տվեց, որ Երևանը «ստիպված էր վերադառնալ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին», և անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո «Հայաստանի առաջ քաշած պայմանները՝ բանակցությունների վերսկսման հետ կապված, ոչնչի չհանգեցրին»։ Սրան ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ բանակցություններ չեն եղել, և ինչպես նախորդ 4 հանդիպումները, այնպես էլ այս հանդիպումը ուղղված էր առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը։

https://www.tert.am/news_images/833/2497876_1/22163658_1471061136317678_1791936520_o.thumb.jpg

«Վիեննան» մահ է Ադրբեջանի համար

Ամեն դեպքում մեզ այս համատեքստում ավելի շատ հետաքրքրում է հայկական կողմի՝ Հայաստանի նոր ղեկավարության, նոր կառավարության վերաբերմունքը նշված պայմանավորվածություններին, թե որքանո՞վ են դրանք սկզբունքային Փաշինյանի թիմի համար։ Իսկ դրանց կատարումն ամենևին էլ ինքնանպատակ չէ, այլ անհրաժեշտ պայման՝ ստեղծելու բարենպաստ նախադրյալներ բանակցությունների համար։ Քաղաքագետ Մանվել Սարգսյանն էլ ավելի մեծ՝ քաղաքական նշանակություն է տալիս Վիեննայի պայմանավորվածություններին՝ ասելով, որ Վիեննայի օրակարգն իրականում «մահ է Ադրբեջանի դիվանագիտության համար», դա «Ադրբեջանի կապիտուլյացիան է», որովհետև Վիեննայի որոշումներով միջնորդները հրադադարը խախտողին, կրակողին պատասխանատվության ենթարկելու, նրան պատժամիջոցների ենթարկելու ինստիտուտն են ներդնում, ինչը փաստացի փակուղի է մտցնում Ադրբեջանի, այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտությունը»։ Վիեննայի օրակարգը և Արցախի հետ ուղիղ բանակցելու՝ Ադրբեջանին Հայաստանի կողմից ներկայացված պահանջը, Մանվել Սարգսյանի համոզմամբ, հզորագույն հաղթաթղթեր են հայկական կողմի ձեռքին, որոնք պետք է օգտագործել։

https://blognews.am/static/news/b/2018/02/523741.jpg

Ինչո՞ւ Փաշինյանը չի հիշատակում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի մասին

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարության և Աշոտյանի քննադատության մասին խոսեց արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ արձանագրելով, որ այսօր շատերը մոռացել են ոչ միայն այն, թե ինչ հարցեր են 2016 թ․ Ապրիլյան պատերազմի «տաք հետքերով» քննարկվել Վիեննայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգում, այլև մոռացել են նաև այդ գագաթնաժողովների անցկացման բուն փաստի մասին։

«Այսօր կարելի է հստակ արձանագրել, որ միակ խնդիրը, որը կատարվել է այդ գագաթնաժողովների արդյունքներով, միջնորդների զեկույցն էր արտաքին աշխարհին, որ նման հանդիպումներ եղել են, կայացել են, և Քառօրյա պատերազմն առնվազն նկատվել է իրենց կողմից։ Այնուամենայնիվ, միջնորդներն ու դիտորդները այդպես էլ չտվեցին հստակ պատասխան գլխավոր հարցին, թե ո՞վ պիտի ճանաչվի «ապրիլի» ագրեսորը, և ով՝ զոհը։ Տնտեսական ինչ կորուստներ են կրել կողմերը, և ինչու չամրապնդվեց մշտադիտարկումը հայ-ադրբեջանական շփման գծում։ Պետք է նաև հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, ըստ էության, հռչակվեց ժամանակավոր հրադադար, որը շարունակվում է մինչ օրս։ Այդ պատճառով էլ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը չեն դասվում հակամարտության կարգավորման ստանդարտ, շաբլոնային բանակցությունների շարքին։ Զարմանալի է, որ ո՛չ Վիեննան, ո՛չ Սանկտ Պետերբուրգը չգիտես, թե ինչու չնկատեցին, որ Ադրբեջանը Ապրիլյան պատերազմի արդյունքներով ձեռք բերեց հողի մի գոտի ղարաբաղյան գոտում։ Այսպիսով, այս երկու գագաթնաժողովները չկատարեցին իրենց առաջադրանքը, իսկ պատերազմը, ըստ էության, կանգնեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ադրբեջանը, որը հարաբերական հաջողության հասավ այդ պատերազմի ընթացքում, վաղուց իր համար արձանագրել է ոչ միայն այդ գագաթնաժողովների անգործունակությունը, այլև այն, որ բոլոր միջնորդները միահամուռ աչք փակեցին այդ հողային նվաճման վրա», – մեկնաբանեց Տրոֆիմչուկը՝ կարծիք հայտնելով, թե այսպիսով, Բաքուն իրավունք ստացավ հայտարարելու, թե ստատուս-քվո հակամարտության գոտում այլևս գոյություն չունի, և որևէ պայմանավորվածություն չկա։

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն էլ է հասկանում այս ամենի կարևորությունը, առավել ևս, որ նա ղարաբաղյան հարցն ի սկզբանե դարձրել է իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

«Առավելագույնը, որ նա կարող է անել, այն է, որ կոշտ ձևով պահանջի բոլոր միջնորդներից ու դիտորդներից զեկույց ներկայացնել ավելի քան երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքի վերաբերյալ։ Ըստ երևույթին, այդ երկու գագաթնաժողովների անգործունակությունն է պատճառը, որ Հայաստանի վարչապետը գրեթե երբեք չի հիշատակել դրանց մասին։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը ընդհանուր առմամբ հակված են այն տեսակետին, որ Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը ցուցադրեցին դատարկություն, իսկ իրավիճակը Ղարաբաղում կարող է ամեն պահի դուրս գալ վերահսկողությունից։ Դա հող է նախապատրաստում նրանց առաջին պաշտոնական հանդիպման համար ղարաբաղյան թեմայով։ Հնարավոր է՝ նրանք պատրաստ կլինեն էլ ավելի հեռու գնալու և պահանջելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ողջ կազմի փոփոխություն՝ ինչի մասին հաճախ հայտարարել է Ադրբեջանը»,- ավելացրեց Տրոֆիմչուկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում