Գերմանիայի Բունդեսթագի Կանաչների կուսակցությունը զեկույց է կազմել, որում Սիրիայի Աֆրինի, Ազեզի, Էլ Բաբի և Ջերաբլուսի շրջաններում թուրքական ԶՈՒ իրականացրած գործողությունները և նրանց կողմից այդ տարածքներում իրականացվող վերահսկողությունը որակվել է որպես ռազմական օկուպացիա՝ տեղեկացնում է թուրքական t24.com.tr-ն:
Կուսակցության նախագահ Սելիմ Դաղդելենը Գերմանիայի իշխանություններին քննադատել է Սիրիայում՝ Թուրքիայի ԶՈՒ կողմից իրականացվող գործողությունները չդատապարտելու և դրանց միջազգային իրավունքի հստակ գնահատական չտալու համար:
«Իսկական սկանդալ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ուժերի կողմից Սիրիայի որոշ շրջանների օկուպացիան չի որակվում որպես միջազգային իրավունքի խախտում»,- հայտարարել է Կանաչների կուսակցության նախագահը: