Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ծառուկյանի կտրուկ արձագանքը. Քվեարկության շահավետ պլանը տապալվեց

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, երեկ Օլիմպավանում մեծարեց և պարգևատրեց այս տարի առավել բարձր արդյունքներով աչքի ընկած մեր առաջատար մարզիկներին:

Ծանրամարտից Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանին, Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանին և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին Ծառուկյանը բնակարան նվիրեց: Աշխարհի ու Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Արթուր Շահինյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, ձյուդոյից Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանին, ջրացատկորդներ՝ Եվրոպայի երրորդ մրցանակակիրներ Լև Սարգսյանին,Վլադիմիր Հարությունյանին և հեծանվորդ, Եվրոպայի մինչ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանին Գագիկ Ծառուկյանը նվիրեց ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գագիկ Ծառուկյանը ավտոմեքենաներ էր նվիրել ՀՀ սպորտի նախարարության կազմակերպած քվեարկության արդյունքում տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկներին: Այս տարի ՀԱՕԿ նախագահը ցուցաբերեց բոլորովին այլ մոտեցում՝ պարգևատրելով միայն օլիմպիական մարզաձևերի այն ներկայացուցիչներին, որոնք Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում մեդալներ են նվաճել: Ավելին, Ծառուկյանը ավտոմեքենա նվիրեց նաև ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Շահինյանին և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին: Քվեարկության արդյունքում Շահինյանն ու Ասլանյանը տեղ չէին գտել 2018 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների շարքում:

Ընդհանուր առմամբ այս տարվա Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Ծառուկյանից նվեր չստացան մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը և սամբիստներ Գրիգոր Մխիթարյանն ու Արսեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի քվեարկության արդյունքում լավագույն տասնյակում ևս տեղ էին գտել երկու սամբիստներ՝ Գրիգոր Մխիթարյանն ու Տիգրան Կիրակոսյանը:

Քվեարկությունից հետո մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ համոզմունք էին հայտնել, որ սամբոյի ֆեդերացիան ուղղակի բիզնես նախագիծ է իրականացնում 10 լավագույն մարզիկների քվեարկության ժամանակ: Մասնավորապես, խոսվում էր, որ անցյալ տարի 2-3 հազար դոլար ծախսելով և գնելով հեռախոսի քարտեր՝ սամբոյի ֆեդերացիան շահել էր մոտ 20 հազար դոլար: Անցյալ տարի Ծառուկյանը տասնյակում տեղ գտած բոլոր մարզիկներին նվիրել էր «Հունդայի» մակնիշի մոտ 10 հազար դոլար արժողության ավտոմեքենաներ: Այս տարի լավագույն մարզիկների sms քվեարկության արդյունքներով ամենաշատ ձայները ստացել էր Գրիգոր Մխիթարյանը՝ 5699 sms: Արսեն Ղազարյանն էլ երկրորդ ամենաշատ ձայներն էր ստացել՝ 4146: Դժվար թե գտնվի մեկը, որ կհավատա, թե մեր հասարակությունը դարձել է սամբոյի մեծ սիրահար, իսկ Գրիգոր Մխիթարյանն ու Արսեն Ղազարյանը ամենաճանաչված մարզիկներն են:

Պարգևատրելով միայն օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներին՝ Ծառուկյանը ուղիղ կերպով հասկացնել տվեց, որ իր համար ընդունելի չեն 10 լավագույնների քվեարկության արդյունքները: Սա միանգամայն ճիշտ որոշում է, որը մեր երկրում կմեծացնի օլիմպիական մարզաձևերի նշանակությունը:

Ավելին, կտրուկ քայլով Ծառուկյանը տապալեց սամբոյի ֆեդերացիայի հերթական շահավետ պլանը: Լավագույն տասնյակի 21 հավակնորդների շարքում ունեինք միանգամից 7 մարզիկներ, որոնք ներկայացնում են ուշու և սամբո մարզաձևերը: Ամենայն հարգանքով վերաբերվելով այս մարզաձևի ներկայացուցիչներին՝ ամեն դեպքում պետք է ընդունենք, որ նույնիսկ հավակնորդների շարքում ոչ օլիմպիական և ոչ այնքան այնքան բարձր վարկանիշ ունեցող մարզաձևերի ներկայացուցիչներ ունենալն ուղղակի պատվաբեր չէ: Յուրաքանչյուր տարի արևելյան մարտարվեստների ներկայացուցիչները հարյուրավոր մեդալներ են նվաճում աշխարհի և Եվրոպայի տարատեսակ առաջնություններում: Նույն հաջողությամբ կարելի էր հավակնորդների շարքում դասել, օրինակ, դուքենդո կամ կուդո կարատեի ներկայացուցիչներին: Եթե այս մարզաձևերը ստեղծվել են արևելյան երկրներում, ապա սամբոն էլ հիմնել են Սովետական Միության ոստիկանները: Նման կատեգորիայի մարզաձևերից որևէ մեկին նախապատվություն տալը, կարծում ենք, պատեհ չէ:

Փոխարենը 21 հավակնորդների շարքում չկային բռնցքամարտիկներ: Թեկուզ անցյալ տարի մեր բռնցքամարտիկների արդյունքները համեմատաբար համեստ էին, բայց շատ ավելի ցանկալի կլիներ, որ ուշուիստների կամ սամբիստների փոխարեն լավագույն տասնյակի համար պայքարեին բռնցքամարտիկները: Բռնցքամարտը դասական մարզաձև է և, կարծում ենք, չի կարելի համեմատել ուշուի կամ սամբոյի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում