ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մեջ նմանություններ է գտել: Հունիսի 28-ին նա հանդիպել է Colorado Rapids թիմի հետ, որը հաղթել է ամերիկյան ֆուտբոլի MLS լիգայում: Այդ ընդունելության ժամանակ Օբամային մոտեցել է թիմի ներկայացուցիչներից մեկը և նրան նվիրել թիմի շապիկ 10 համարով՝ ասելով, որ այս համարի տակ թիմերում սովորաբար խաղում են առաջատարները:
Սրանից Օբաման չի շփոթվել և ցուցադրել է իր ֆուտբոլային գիտելիքները՝ ասելով, թե այդպիսին է Մեսսին (իր թիմում.– 1in.am) և որ «ինքն ու Մեսսին նույն մակարդակի են»: