Monday, 02 08 2021
00:00
20-ամյա դանիացի բլոգերը մահացել է նկարահանումների ժամանակ
23:45
Բժիշկն ասել է, թե կորոնավիրուսի որ հետևանքները կարող են մնալ ընդմիշտ
Թուրքիայի Տուրունչ ավանն ամբողջությամբ տարհանվել է մոլեգնող հրդեհների պատճառով
23:15
Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը
22:30
Երկրի գոյության 4 մլրդ տարիները ներկայացվել են 4 րոպեում
22:15
Աշխարհի 10 հաղթական կամարները, որոնք դարձել են քաղաքների խորհրդանիշներ
22:00
«Ռոբոտ ձեռքերը» վիրաբույժներին հնարավորություն կտան հեռահար վիրահատություններ կատարել
Թուրքիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի
Այդ երկու ուժերի խորհրդարան հայտնվելը ևս հետևանք է այս պատերազմի․ միամտություն կլինի նրանցից ինչ-որ դրական բան սպասել
21:30
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները գաղտնի հանդիպում են ունեցել «Թալիբան» շարժման անդամների հետ
21:15
COVID-19-ը հանգեցնում է հիշողության հետ կապված խնդիրների
21:00
Դուբայը պատրաստվում է աղբից էլեկտրաէներգիա ստանալ
20:45
Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին
20:30
Գիտնականները մշակել են ուղեղի ծերացումը գնահատող մեթոդ
20:15
Չինաստանում կառուցվում է ռոբոտների համար նախատեսված աշխարհում առաջին բազան
20:00
ԱՄՆ գլխավոր վարակաբանը կարծում է, որ COVID-19 իրավիճակը կվատթարանա
19:45
Facebook- ը կթողարկի «խելացի» ակնոցներ
19:30
Թաթարստանի նավթ արդյունահանող ընկերություններից մեկում ոչ երկրային ծագման նյութ է հայտնաբերվել
Թուրքիայում հայտնաբերվել է մ.թ.ա.2-րդ դարում կառուցված ճաշասենյակ
19:00
Ռոհանին ներողություն է խնդրել իրանցի ժողովրդից՝ իր նախագահության օրոք թույլ տված սխալների համար
18:45
Տիեզերական զբոսաշրջությունը վնասակար է մոլորակի համար
Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր
Առաջին անգամ Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց հայկական «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը՝ Արցախի մասին
18:07
Կիևում հրկիզել են Վրաստանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենան
Հայաստանի գլխավոր բանակցողների խորհրդավոր պատմությունը
Տպավորություն է՝ Հայաստանը Ֆրանսիայի մեկնած ձեռքը չգիտի ինչպես օգտագործել․ Երևանի կողմից պետք է քայլ արվի
17:50
Ֆրանսիան խստացրել է սահմանափակումները չպատվաստված անձանց նկատմամբ
Մեզ քաղբանտարկյալ էին ճանաչել Պետդեպն ու միջազգային կառույցները, իսկ իրենց՝ վարձու փաստաբանները․ Վարդան Մալխասյան

82%-ի պատուհասը

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ մեր բազմաթիվ հրապարակումներով խոսում էինք երկու ռիսկերի մասին, որոնք անցած ամիսներին ոչ միայն չեն չեզոքացել, այլ նոր սրություն են ստացել՝ մայրաքաղաքում իրական դարձնելով կառավարման ճգնաժամի հեռանկարը։

Մարտնչող դիլետանտիզմ՝ 82%-անոց մեծամասնությամբ։ Եթե կարճ ձևակերպենք, ապա, դժբախտաբար, հենց սա է Երևանի այսօրվա ավագանու հիմնական բնութագիրը։

Երևանի ավագանին թեժ քննարկումների և քննադատություններից հետո հաստատել է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն, որով նախատեսվում են 83 մլրդ 77 մլն 572.0 հազ. դրամ եկամուտներ, 84 մլրդ 346 մլն 812.0 հազ. դրամ ծախսեր, դեֆիցիտը՝ (պակասուրդը) 1 մլն 269.240 հազ. դրամ։ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծն ընդունվել է ձայների 38 կողմ, 5 դեմ, և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիմա բյուջեի մասնագիտական նրբությունների մեջ չենք մանրանալու, միայն նկատենք, որ այն՝ իր կառուցվածքով ու փիլիսոփայությամբ, ամենևին լավ չէ այն փաստաթղթերից, որոնք երևանցիներին տարիներ շարունակ հրամցրել է Տարոն Մարգարյանի թիմը։

Ավագանու այսօրվա մեծամասնությունը՝ իր որակով, «կոճակ սեղմելու» հակումով, անդուր ռեպլիկներով, ոչնչով չի տարբերվում հանրապետական մեծամասնությունից։ Էլ չենք խոսում ցցուն դիլետանտիզմի մասին, որի ամբողջ պատկերը բացահայտեցին «Լույս» խմբակցության ընդամենը երեք անդամները։

Քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատկերացնում իր այսօրվա կարգավիճակը, լավագույն դեպքում՝ մնացել է քաղաքացիական շարժումներին շոումենի կարգավիճակով ինտեգրվածի կարգավիճակում։ Այսօր Մարությանը Տարոն Մարգարյանի ու իր չարածների համար մեղադրում էր նախկինում՝ «Ելք», այսօր՝ «Լույս» խմբակցություններին՝ մոռանալով, թե որն է իշխանության ու ընդդիմության պատասխանատվությունը։

Երևան քաղաքի ավագանին այսօր 28 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատել է նաև Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասել է, որ Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը:

Փոխքաղաքապետը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, որովհետև զարգացման ծրագրում՝ հակառակը, ներառված չեն այն ծրագրային խոստումները, որը «Իմ քայլը» դաշինքը տվել է երևանցիներին, կամ առնվազն՝ հստակեցված չեն այն մեխանիզմները, որոնց միջոցով լուծվելու են տրանսպորտային նոր համակարգի ներդրման, աղբահանության խնդիրները։

Այլ խոսքով՝ կամ քարոզարշավի ժամանակ լսել ենք անզուսպ պոպուլիզմ, կամ էլ՝ այսօր չկա պրոֆեսիոնալ քաղաքային իշխանություն, որն ի վիճակի լինի ձևակերպել ու լուծել խնդիրները։

«Լույս» խմբակցության փաստարկված քննադատությունը մարմնավորում է այլընտրանք, սակայն հանդիպում է ամորֆ մեծամասնության համառ, մարտնչող դիմադրությանը՝ չարտացոլվելով քվեարկության արդյունքների վրա։

Միֆ են այն խոսակցությունները, թե «Իմ քայլը» իր ներսում կարող է կառուցողական ընդդիմություն ձևավորել․ նույնիսկ քաղաքային իշխանություն չեն կարողացել ձևավորել, իսկ ընդդիմության մասին պնդումներն իմաստազուրկ են, որովհետև «Լույսը» փայլուն կատարում է այդ առաքելությունը։

80%-անոց պատուհասը, ցավոք, տեսնելու ենք նաև խորհրդարանում, որտեղ «Իմ քայլը» խմբակցությունն ունի սահմանադրական մեծամասնություն՝ դարձյալ նույն որակական հատկանիշներով, ու եթե անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրնիբուն հանդես գա որակյալ քննադատությամբ, դա որևէ կերպ չի ազդելու ընդունվող որոշումների ու օրենքների որակի վրա․ գործելու է գրպանային խորհրդարանի «կոճակ սեղմելու» բարդույթը։

80%-անոց մեծամասնությունը ոչ թե նպաստելու է հեղափոխության արժեքների կապիտալիզացիային, այլ իսկական պատուհաս է դառնալու հայկական ժողովրդավարության համար՝ հանգեցնելով քաղաքական ինստիտուցիոնալ ճգնաժամի։

Ցավն այն է, որ ամեն բացվող օրվա հետ 80%-ը մարում է ու դա վերաբերում է ոչ միայն ավագանուն կամ աշխատանքները դեռ չսկսած խորհրդարանին, այլ ամբողջ իշխանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում