ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությանը կմասնակցի նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը:
Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը մասնակցելու են դեկտեմբերի 26-31-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունենալիք արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություններին:
ՖԻԴԵ-ի նախագահի որոշմամբ մրցաշարի մասնակցության հնարավորություն է տրվել նաև ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանին: