Sunday, 16 05 2021
Մենք պարտվել ենք, ոչ թե Ադրբեջանին, այլ պարտություն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան
Թուրքն ու ադրբեջանցին հասկանում են, որ հաջորդ պատերազմները քաղցրահամ ջրերի համար են լինելու․ Գաբայան
Թբիլիսիի դատարանը մերժել է Սաակաշվիլիի օրոք բանտային խոշտանգումների ու խռովության գործով մեղադրյալի՝ գործը բողոքարկելու իրավունքը
Թուրքն ու ադրբեջանցին հասկանում են, որ հաջորդ պատերազմները քաղցրահամ ջրերի համար են լինելու․ Գաբայան
15:10
Պիկասսոյի նկարն աճուրդում վաճառվել է մոտ 103․5 մլն դոլարով
ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից իր ուղղությամբ արձակված 2900 հրթիռների մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանեց ՀԱԿ համագումարին
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
Իշխանության առաքելությունն է՝ հավատարիմ շան նման պահպանել պետականությունը, բայց այս իշխանությունները պետք է հեռանան
Բայդենը Նեթանյահուին աջակցություն է հայտնել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին
Նախկիններն ու Փաշինյանը դաշնակիցներ են, միմյանց թթվածինը․ Արման Մուսինյան
Շուրջ 7 հազար տոննա տիեզերական աղբ Է գտնվում Երկրի ուղեծրերում. փորձագետ
Պետք է ընդունենք, որ պարտվել ենք, բայց պետք չէ դրան հականիշ ընտրել ամեն գնով հաղթելը. Պասկևիչյան
ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել
Իրանը փորձում է ուղղել արցախյան պատերազմի ժամանակ թույլ տված իր ռազմավարական սխալները
Այս իշխանությունների ձախողված գործունեությունը հիշեցնում է գորտի հայտնի գիտափորձը. Արմեն Բաղդասարյան
13:59
Հայտնի է դարձել ՄԱԿ-ի ԱԽ նիստին Իսրայելի ու Պաղեստինի մասնակցության մասին
ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել
Գործ ունենք մաֆիոզ սկզբունքներով առաջնորդվող և իրականում կախյալ դատական համակարգի հետ
Պետք չէ պատրանքներ ունենալ ՀԱՊԿ-ից. Արման Բաբաջանյան
Ճիշտ կլիներ Փաշինյանին համարել Քոչարյանի, դաշնակների ու Սասնա ծռերի հոգեզավակը․ Լևոն Զուրաբյան
Եթե Մոսկվային հաջողվի Երևանին իր այս հայաստանասպան ծրագիրը պարտադրել, շատ չանցած ռուսներն ու թուրքերը ձեռնարկելու են Սյունիքը Հայաստանից անջատելու իրավական գործընթաց
Պատրաստ ենք մեր վրա վերցնել հայ ժողովրդի ճակատագիրը․ Արամ Մանուկյան
Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ մնացել են առանց էլեկտրականության վատ եղանակի պատճառով
Դիմում գոյություն չունեցող դաշինքին, կամ Երևանի լրջանալու պահը
12:45
Կլիմայի փոփոխության պատճառով աշխարհի քաղաքների քառորդ մասն աղետի կենթարկվի․ հետազոտություն
Սյունիքի իրադարձությունները պրովոկացիա են մեր և ռուսների դեմ, ու դա անում է ոչ թե Ադրբեջանը, այլ` Թուրքիան․ Ս. Սարգսյան
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայ Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք, ունենք 354 առողջացած․ ՀՀ ԱՆ

Ներդրումային դաշտը դարձնում ենք ավելի բարենպաստ․ հավակնոտ ծրագրեր ունենք․ ԱՀ պետնախարար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

-Պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Կցանկանայի խոսել տնտեսության զարգացման տեսլականի ու առաջիկա ծրագրերի մասին։

-Ես էլ եմ շնորհակալ։ Ծրագրերը շատ են, բազմաթիվ են։ Տնտեսության զարգացման ոլորտում մեր հիմնական գերակայությունն ու ուղղությունը արդյունաբերության ու էներգետիկայի զարգացումն է, որոնց ուղղությամբ մենք նշանակալի արդյունքներ ենք գրանցել ու շարունակում ենք ավելացնել։ Եթե խոսենք էներգետիկայի մասին, պետք է նշեմ, որ վերջին տարիներին լուրջ առաջընթաց ենք գրանցել և այս տարվանից սկսած կարող ենք լինել էլէներգիա արտահանող երկիր։ Տարվա արդյունքներով՝ արտադրել ենք մեր տարեկան սպառումից շատ էլեկտրաէներգիա, մյուս տարի ևս կավելացնենք ծավալները։ Եթե այս տարվա արդյունքներով ունենք 20-ից ավելի ՀԷԿ, ապա ծրագրվում է առաջիկա տարիների ընթացքում շուրջ ևս 15 ՀԷԿ կառուցել և ավելացնել արտադրանքի ծավալը։ Մենք նախատեսում ենք լուրջ աշխատանքներ արևային էներգետիկայի ներդրման ուղղությամբ։ Դրանում պետությունն իր դերակատարությունը ևս կունենա։ Մենք նախատեսում ենք տեղական արտադրողների լուրջ աջակցություն։ Այդ առումով, բացի հարկային արտոնություններից, նախատեսում ենք լուրջ փոփոխություններ իրականացնել գործարար միջավայրի զարգացման, բարելավման ուղղությամբ։ Ներկայումս մենք աշխատում ենք նոր ծրագրի վրա, որը 2019 թվականին կդրվի գործողության մեջ։ Կանխատեսում ենք ներդրումների որոշակի աճ։ Մենք ներդրումային դաշտը դարձնում ենք ավելի բարենպաստ։ Միկրոձեռնարկատիրության ոլորտում մենք հավակնոտ քայլ ենք անելու՝ հարկերը հասցնելու ենք խորհրդանշական գումարների՝ 1000-2000 դրամի ամսական։ Մենք այլ ծրագրեր ունենք նաև տեղական արտադրանքի իրացման շուկայում մեր արտադրողներին աջակցելու գործում։ Այդ ոլորտում ունենք մասնագիտացված կառույց, որը ակտիվ աշխատում է։ Մենք հիմա լուրջ ներդրումներ ենք իրականացնում ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ։

-Դուք խոսում եք ներդրումային դաշտը բարելավելու ու գրավիչ դարձնելու մասին։ Օրինակ՝ օտարերկրյա ներդրողները Արցախ գալով ու ներդրում անելով՝ ի՞նչ արտոնություններ կստանան պետության կողմից:

-Նախ ասեմ, որ առաջին բանը, որի վրա ուշադրություն են դարձնում ներդրողները՝ հարկային դաշտն է, վարչարարությունը: Այստեղ կարող եմ նշել, որ նախ մեր հարկային դաշտը բավական բարենպաստ է, շահութահարկը կազմում է 10 տոկոս է, իսկ օտարերկրյա ներդրողների համար այն հանված է: Բացի դրանից՝ 100 մլն դրամից ավելի ներդրում իրականացնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտն առաջիկա 5 տարում օգտվում է բարենպաստ պայմաններից: Առաջին 3 տարում ընդհանրապես չի վճարում, երկրորդ երկու տարում վճարում է 50 տոկոս: Նույնիսկ խոշոր ներդրումների դեպքում պետությունը կարող է ցուցաբերել անհատական մոտեցում: Պետությունը պատրաստ է բոլոր խոշոր ներդրումների դեպքում կիրառել պետություն-մասնավոր համագործակցության որևէ եղանակ ու հենց դա փոքր տնտեսությունների առավելություններից մեկն է: Յուրաքանչյուր տնտեսվարող կարող է իրեն զգալ պաշտպանված: Վերջին տարիներին մենք այլ եղանակներ ավելացրել ենք: Հարկային բարեփոխումների հայեցակարգ ունենք: Այդ ոլորտում ունենք մի քանի կարևոր ուղղություն՝ էլեկտրոնային կառավարման ընդլայնում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ներդրումը և այլն: Այս ոլորտում գործընթացն անընդհատ փոփոխվում է:

Պարոն Մարտիրոսյան, իսկ Արցախում բանկային ոլորտն ինչպիսի՞ն է, վարկատեսակների առումով ի՞նչ փոփոխություններ կան, ի՞նչ արտոնություններ, հատկապես հիփոթեքային վարկատեսակների հարցում ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացվում:

-Չպետք է մոռանալ, որ ԱՀ-ն և ՀՀ-ն ֆինանսական համակարգի առումով գտնվում են մեկ դաշտում: Արցախում այսօր գործում են ՀՀ-ում գրանցված 8 բանկերի ներկայացուցչություններ: Այստեղ և Հայաստանի Հանրապետությունում գրեթե նույնն է, չհաշված մի քանի տարբերությունները: Նշեմ, որ հիփոթեքի մատչելիության պետական ծրագիրը հաջողություններ է գրանցում: Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել ու ավելի բարենպաստ դարձնել պետական ծրագիրը: 2019 թվականից գործելու է հիփոթեքի մատչելի ծրագիրը: Մենք որոշեցինք շրջադարձային փոփոխություն իրականացնել, գոնե Ստեփանակերտում: Նախատեսում ենք երկու նոր թաղամասի կառուցում, ընդհանուր առմամբ 500 նոր բնակարան, որոնք գնային առումով ավելի մատչելի կլինեն: Հիմնական գաղափարը, որը մենք դրել ենք վերափոխման հիմքում այն է, որ տոկոսադրույքի այն մասը, որը սուբսիդավորելու է պետությունը, կավելանա ընտանիքում երեխաների ծննդյան կապակցությամբ: Հիփոթեքի ձևակերպման ժամանակ կսուբսիդավորվի տոկոսադրույքի 50 տոկոսը, իսկ ընտանիքում ամեն երեխայի ծնվելուց հետո ևս 5 տոկոս կավելանա: Իսկ ընտանիքում չորրորդ երեխայի ծնվելու դեպքում պետությունը տոկոսադրույքն ամբողջությամբ վերցնում է իր վրա: Փոփոխությունը տարածելու ենք նաև նախկինում ձևակերպված վարկերի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում