Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Արփինե Հովհաննիսյանը հրապարակել է օպտիմալացման նախագիծը

«Ինչպես խոստացել էի առավոտյան, անդրադառնում եմ նախարարությունների օպտիմալացման բովանդակային մասին (կից նկարներով` նախագիծը)», – Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Եվ այսպես`

• Կրթության եւ գիտության նախարարության են միացվում մշակույթի եւ սպորտի նախարարությունները։ Հսկայական կառույց է դառնում, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում արդյունավետ չի կարող աշխատել:

• Սփյուռքի նախարարությունը վերացվում է, անունը ևս չի պահպանվում որևէ այլ նախարարության վերտառության մեջ, գործառույթները կիրականացնի ԱԳՆ

• Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այլեւս բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն է։
Այս ոլորտներին ուշադրություն դարձնել անկասկած պետք է, բայց արդյո՞ք առանձին նախարարություն ստեղծելու տեսքով։

Այս կապակցությամբ առաջանում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հաշվի է առնվել նախարարի նախասիրությունը կամ մասնագիտացումը, թե՞ հաշվի է առնվել ՀՆԱ-ի մեջ այդ ոլորտների «մեծ» ծավալը կամ արդյոք ռազմական արդյունաբերության դեպքում հաշվի առնվել է, որ ներքին շուկան չափազանց փոքր է զարգացում ապահովելու համար, իսկ արտաքին շուկայի վրա հաշվարկի առումով ո՞րն է լինելու մեր մրցունակության հիմնական գրավականը` տրանսպորտային հարմար լոգիստիկա՞ն թե հմտոթյուննե՞րը, գուցե սարքավորումնե՞րը, ինչ տրամաբանությամբ են հենց այս երկուսը առանձնացվել, եթե ռազմադյունաբերության մեջ առաջատար երկրներում առանձին նախարարություններ չկան: Նույն հաջողությամբ կարելի էր նաեւ ստեղծել ոսկերչության նախարարություն՝ հաշվի առնելով մեր փորձառությունը այս ոլորտում եւ գուցե ՀՆԱ-ի մեջ ավելի մեծ տոկոսը։

• ԷՆերգետիկայի նախարարությունը միանում է տարածքային կառավարման նախարարությանը: Այս նախարարության տիրույթ են տեղափոխվում նաև տրանսպորտը, պետական գույքի կառավարման կոմիտեն: Կրկին «սուպեր» նախարարություն, կրկին անհասկանալի նպատակով:

• Գյուղատնտեսության նախարարությունն էլ միանում է տնտեսական զարգացման նախարարությանը: Մտածեք ինչու: Հասկանաք՝ իմաց տվեք։

Կառավարման արդյունավետության տեսանկյունից բավական բարդ է տեսնել տրամաբանություն այս ամենի մեջ, քանզի մի քանի անհասկանալի նպատակով ստեղծված «սուպեր» նախարարությունների կողքին առանձին նախարարություն է մնում, օրինակ, արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ընդ որում միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանձին արտակարգ իրավիճակների նախարարությունները այդքան էլ տարածված չեն, դրանք հիմնականում ոստիկանության հետ ընդգրկվում են ներքին գործերի նախարարության կամ այլ նախարարության կազմում։ Բացի դրանից միասնական ներքին գործերի նախարարություն ստեղծելով՝ ոչ միայն հնարավոր կլիներ իրականացնել էական խնայողություններ, այլ վարչապետ Փաշինյանը եզակի անգամ կկատարեր իր խոստումը, այն է ՝ ստեղծել համակարգ, որով Ոստիկանությունը հաշվետու կլիներ Ազգային ժողովին։

Հավանաբար, սակայն, նոր կառավարությունը իր կառուցվածքը որոշում է, ելնելով ոչ թե արդյունավետությունից, այլ այն հանգամանքից, թե արդյոք տվյալ նախարարության համար ունի հարմար նախարար, թե ոչ:

Այս ամբողջ խառնաշփոթի մեջ տուժելու են չափազանց մեծ քանակությամբ մարդիկ, իսկ որ պակաս կարևոր չէ արդյունավետությունը լինելու է ծայրահեղ ցածր:

Հ.Գ. Հուսով եմ, երբ մեկ շաբաթ անց կառավարությունը կամփոփի բոլոր նախարարություններից ստացված կարծիքները, ականջալուր կլինի հանրային արձագանքին և կփոխի իր որոշումը, հատկապես որ այն արդարացված չէ նաև կառավարման արդյունավետության տեսանկյունից:

Հ. Հ. Գ. Քանի որ այս օպտիմալացում կոչվածի գործընթացում անխուսափելիորեն առաջանալու են իրավական խնդիրներ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը աջակցելու այն պետական ծառայողներին, ովքեր դրա կարիքը կունենան:

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2856929184332934

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում