Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան առթիվ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահը դառնում է 57 տարեկան:
Շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է, որ Ալիևն արժանի հեղինակություն է վայելում իր հայրենակիցների շրջանում և երկրի սահմաններից դուրս: Նրան փորձառու և հեռատես գործիչ և իր երկրի իրական առաջնորդ են համարում:
Պուտինը նաև բարձր է գնահատել Ալիևի դերակատարումը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման հարցում և ակնկալել, որ երկկողմ հարաբերություններում կառուցողականությունը կշարունակվի:
Պուտինն Ալիևին առողջություն, բարեկեցություն և պետական գործունեության մեջ նորանոր ձեռքբերումներ է մաղթել: