Բրիտանացի դերասան Դոմինիկ Ուեսթն առաջարկել է Ջեյմս Բոնդին կին-տրանսգենդեր դարձնել, գրում է The Sunday Times-ը:
Նշվում է, որ նա առաջարկել է այս դերը վստահել Հանա Գրաֆին, որը տրանսգենդեր է և բրիտանական բանակի բարձրաստիճան սպա:
«Նա գեղեցիկ շիկահեր է, որը կարող է Բոնդ դառնալ: Սա իսկապես հիանալի գաղափար է»,- ասել է Ուեսթը:
Նա իր առաջարկը բացատրել է այն հանգամանքով, որ բանակում բազմաթիվ տրանսգենդերներ կան: