Tuesday, 07 02 2023
Ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել
Պորտուգալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում փլատակներում մնացած 3 հայերից լուր չկա
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
23:30
Գերմանիան էական մասնակցություն կունենա Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը
Իսկ դուք պատրա՞ստ եք գնալ նման ծախսի․ ինչի՞ մասին է պարտադիր առողջապահական ապահովագրությունը
23:15
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
Հայաստանի փրկարարական ջոկատին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում Թուրքիայում․ Փայլան
Ցնցումները չեն դադարում․ հազարավոր զոհեր
Թուրքիայի երկրաշարժը հանգեցրել Է երկրաբանական տեղաշարժի. գիտնականներ
22:45
Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում իրավիճակը ծանր է. սիրիական Կարմիր Մահիկն օգնություն է առաջարկել ընդդիմությանը
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները
Ապօրինի քար թափելու պատճառով կրկին վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը. Արաբկիրում 36 ժամ ջուր չի լինի
Սիրիայի եւ Թուրքիայի նախագահների հետ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցներում պետք չէ տեսնել սնապարծ երանգներ
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բաշար Ալ Ասադի հեռախոսազրույցը
Լաչինի միջանցքը չի բացվի, մինչև ռուս-ուկրաինական ճակատում որոշակիություն չլինի
Հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ վարչական համալիրում
Թուրքիայի հետ ցանկացած տեսակի երկխոսություն չի կարող հաջողության հասնել, քանի դեռ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն եկել ընդհանուր հայտարարի
22:00
ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ի մասնակցությամբ ռազմաօդային ուժերի զորավարժություններ են անցկացրել Բալթիկ ծովի երկնքում
Հաագայի դատավորների համար դժվար կլինի չբավարարել ՀՀ միջանկյալ միջոցի դիմումը
ՀՀ ԲՏԱ նախարարությունում կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում
Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին
Տիգրանակերտցի հայազգի երգչուհին մնացել է փլատակների տակ
Տեղի է ունեցել Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց
21:30
ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները գնահատում են երկրաշարժից Սիրիայի և Թուրքիայի մշակութային հուշարձաններին հասցված վնասը
Մոսկվան չի ուզում կորցնել հայ ժողովրդին. Լավրովի խոսքին կհաջորդեն հարվածները
Էրդողանը 3 ամսով արտակարգ դրություն է հայտարարել Թուրքիայի 10 նահանգներում
Ուկրաինայում այն նույն սարսափեցնող ձեռագիրն է, ինչ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կարող է աճել 8 անգամ, տուժածների թիվը կարող է հասնել 23 միլիոնի. ԱՀԿ

Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել. Շահան Գանդահարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը:

– Պարոն Գանդահարյան, առաջիկայում 17 նախարարությունից կմնա 12-ը, կլուծարվի նաև Սփյուռքի նախարարությունը։ Տեսակետ կա, որ այն պետք է լուծարվեր, քանի որ կար այդ նախարարությունը, բայց այն չաշխատեց։ Ինչպե՞ս եք գնահատում կառավարությունների կրճատման քայլը։

Կրճատումները որևէ կառավարության պարագայում օրինաչափ են։ Ըստ կառավարության աշխատանքային ծրագրի, այնտեղ նշված դրույթների, առաջնահերթությունների՝ համապատասխան որոշումներ են կայացվում օպտիմալացման մոտեցումները նկատի ունենալով։ Այս դեպքում, կարծում եմ, Սփյուռքի նախարարությունը իբրև առանձին գերատեսչություն պետք է շարունակեր գործել։ Անցած ուղին մեզ հուշում է, որ հայրենիք-Սփյուռք կապերի գործընթացը որոշակի կառուցակարգման է ենթարկվել՝ հատկապես մասնագիտական ոլորտներում համահայկական մարդուժի ներգրավման ուղղությամբ։ Կուտակված փորձի վրա, կարծում եմ, անհրաժեշտ կլինի նոր գործառույթներ ապահովել։ Մեր ազգի համրանքի ճնշող մեծամասնությունը Սփյուռքում է ապրում, և կարծում եմ՝ հայրենակենտրոն ցանցային կառույցներ ստեղծելը, համապատասխան կառույցներ առաջացնելը անկախ գերատեսչություն է պահանջում։

– Առհասարակ, Սփյուռքն ինչպե՞ս է արձագանքում նախարարության լուծարման գաղափարին։ Դուք երկար տարիներ համագործակցել եք Սփյուռքի նախարարության հետ։ Արդյոք լուծարումն ապացույց չէ՞ այն բանի, որ նախարարությունը իր առաքելությունը չճշգրտեց ու չկատարեց։

– Սփյուռքյան արձագանքներ դեռևս կլինեն. ես կարծում եմ, որ արդյունավետ համագործակցություն է եղել տարբեր ոլորտներում, այդ թվում նաև՝ տեղեկատվական բնագավառում՝ ճանաչողականության, պետական տանիքի տակ համախմբման, համատեղ քննարկումների և համահայկական լրատվադաշտի խնդիրների լուծման ուղղությամբ ուղիների որոնման առումով։

– Հնարավո՞ր է, որ Սփյուռքի հետ կապերը փոխվարչապետի գրասենյակի կողմից համակարգվեն։ Արդյոք փոխգործակցության առումով արդյունավետ կարո՞ղ է լինել այս տարբերակը։

– Ինչ էլ որ լինի ձևաչափը, համոզված եմ, որ համագործակցությունը ակտիվորեն պետք է շարունակել։ Համապատասխան պաշտոնյաներն ակնարկել են հայրենադարձության օրակարգի և հեռանկարային առումով Սփյուռքի խորհրդատվական դերը դեպի իրավական դաշտ անցումի նախապատրաստության օրակարգի արծարծումով։ Կարծում եմ, որ այս երկու գերակա ուղղությունները անպայման կներառվեն նոր կառավարության ծրագրում։ Ի վերջո՝ ազգի համրանքի մեծամասնությունը կազմող Սփյուռքը իրավական հիմք պիտի ունենա մասնակցելու համահայկական տարողունակություն ունեցող խնդիրների քննարկման և որոշման գործընթացներին՝ դա կլինի երկպալատ խորհրդարանի տեսքով, թե այլ կերպ։ Իսկ նման օրակարգերի նախապատրաստության, նման մեծ ծրագրերի նախագծման համար անպայման պետք է մասնակից լինի Սփյուռքը։

Պարոն Գանդահարյան, մենք հիշում ենք, որ Սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք համաժողովներ էր անցկացնում, բայց դրանք այդպես էլ չէին արդյունավորվում։ Անգամ հռչակած նպատակները և հայտարարությունները կյանքի չէին կոչվում։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

Մինչև Սփյուռքի նախարարության ձևավորումը՝ նման համաժողովներ կազմակերպում էր ԱԳՆ-ն։ Այս տիպի համաժողովներ, forum-ներ անցկացնում են տարբեր երկրներ ևս։ Նման մասշտաբի և բազմամարդ համաժողովները առիթ են ելույթներ լսելու, հարցեր տալու, մտքեր փոխանակելու, միմյանց ճանաչելու և կապեր հաստատելու։ Կարծում եմ՝ այդ առումով օրինաչափ էին համաժողովները։ Առանձնացնեմ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով և առանցքայնորեն ներկայացուցչական համաժողովը, որին հաջողվեց ստեղծել բրգաձև կառույց՝ նկատի ունեմ պետական հանձնաժողովը, տարածաշրջանային և տեղական հանձնաժողովները և իրականացված համակարգումը աշխարհում 100-ամյակի միջոցառումներին միջազգային հնչեղություն ապահովելու տեսակետից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում