Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հերթական ֆարսը հայկական սպորտում․ Ինչպես դառնալ լավագույն մարզիկ և փող աշխատել

Երեկ հայտնի դարձան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված տարվա 10 լավագույն մարզիկների անունները: Քվեարկությանը մասնակցեցին մարզական լրագրողները, ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ամփոփվեց SMS քվեարկության արդյունքները:

Լավագույն տասնյակում ընդգրկեցին հետևյալ մարզիկները՝ Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Արթուր Թովմասյանը (սպորտային մարմնամարզություն), Ֆերդինանդ Կարապետյանը, (ձյուդո) Վլադիմիր Հարությունյան-Լև Սարգսյան զույգը՝ (ջրացատկ, սինխրոն աշտարակացատկեր) Արսեն Ղազարյանը (սամբո), Մաքսիմ Մանուկյանը (հունահռոմեական ըմբշամարտ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ), Գրիգոր Մխիթարյանը ( մարտական սամբո), Էդգար Ստեփանյանը (հեծանվային սպորտ): Միայն լրագրողների և մասնագետների քվեարկության արդյունքում լավագույն տանյակում տեղի էին գըե։ Սիմոն Մարտիրոսյանը (44), Արթուր Ալեքսանյանը (44), Ֆերդինանդ Կարապետյանը (42), Գոռ Մինասյանը (41), Մաքսիմ Մանուկյանը (40), Վլադիմիր Հարությունյանը-Լև Սարգսյանը (39), Էդգար Ստեփանյանը (38), Արթուր Թովմասյանը (28), Արթուր Շահինյանը (23), Հենրիխ Մխիթարյանը (20): Այս արդյունքն ինչ-որ չափով կարելի է օբյեկտիվ համարել, չնայած որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի տասնյակում չհայտնվելը անտրամաբանական է և անհասկանալի: Քվեարկությանը մասնակցած անձանց մոտ հավանաբար ազդեցություն է ունեցել այն, որ Պիզելին այնուամենայնիվ հայ չէ:

Ինչպես անցյալ տարի, այդպես էլ երեկ պարադոքսալ կարելի է համարել sms քվեարկության արդյունքները: Մասնավորապես, ամենաշատ ձայները ստացել է սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Մխիթարյանը` 5699 sms: Մեր մյուս սամբիստը` ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Արսեն Ղազարյանը երկրորդ ամենաշատ ձայներն է ստացել` 4146: Այս արդյունքները ոչ այլ ինչ է քան ֆարս, որը նման է պարզունակ բիզնես նախագծի: Դժվար թե գտնվի մեկը, որը կհավատա, որ մեր հասարակությունը դարձել է սամբոյի մեծ սիրահար, իսկ Գրիգոր Մխիթարյանն ու Արսեն Ղազարյանը ամանաճանաչված մարզիկներն են: Որպեզի պատկերն ավելի հստակ լինի «Առաջին լրատվական»-ը հարցում անցկացրեց 100 քաղաքացիների շրջանում: Հարցմանը մասնակցած անձանցից և ոչ մեկը չէր ճանաչում Մխիթարյանին և Ղազարյանին: Ի դեմ, Գրիգոր Մխիթարյանը լավագույն տասնյակում ընդգրկվել էր նաև անցյալ տարի: Այն ժամանակ շատ էր խոսվում, որ սամբոյի ֆեդերացիան 2-3 հազար դոլար ծախսելով և գնելով հեռախոսի քարտեր շահել էր մոտ 20 հազար դոլար: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անցյալ տարի տասնյակում տեղ գտած բոլոր մարզիկներին նվիրել էր «Հունդայի» մակնիշի մոտ 10 հազար դոլար արժողության ավտոմեքենաներ: Նշենք նաև, որ անցյալ տարի տասնյակում ընդգրկվել էր մեկ այլ սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Կարծում ենք ակնհայտ է, որը շահավետ մեխանիզմը գործի է դրվել նաև այս տարի: Հավանական է, որ այս տարի ևս տասնյակում ընդգրկված մարզիկները կստանան ավտոմեքենաներ և դրամական պարգևներ: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ սպորտի նախարարությունը փոխել էր լավագույն մարզիկների ընտրակարգը: Այս անգամ բացի լրագրողներից և քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեցին ֆեդերացիաների ներկայացուցիչները: Գրանցված արդյունքները ցույց տվեցին սակայն, որ փոփոխությունները էապես չազդեցին վերջնական արդյունքի վրա քանզի sms քվեարկության արդյունքում կրկին երկու սամբիստ հայտնվեց լավագույն տասնյակում: Ընթերցողներիս, կարծում եմ, չեմ հիասթափեցնի, եթե խոստովանեմ, որ լինելով 15 տարվա մարզական լրագրող՝ երբեք հոդված չեմ գրել սամբոյի, առավել ևս մարտական սամբոյի մասին: Տեղյակ չեմ, թե ով է ամենահայտնի սամբիստը: Հեռուստացույցով երբեք չեմ տեսել, որ սամբո ցուցադրվի:

Առկա իրավիճակում կա երկու լուծում, կամ պետք է ընդհանրապես վերացվի 10 լավագույն մարզիկների մրցումը, կամ գոնե չլինի sms քվեարկություն: Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: 2018 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ՝ ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում