Թերթը գրում է, որ երեկ Արարատի նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը կրկնել է մեղադրանքները գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի հասցեին.
«Ըստ Թովմասյանի՝ Աբրահամ Բաբայանն իր պաշտոնավարման տարիներին Արարատում հասարակական կառուցապատում իրականացնելու համար աճուրդ է կազմակերպել և ինքն էլ դարձել է այդ աճուրդի հաղթողը, ստորագրություն կեղծելով իրականացրել է մի շարք գործարքներ՝ օտարել է մանկապարտեզ, պատկերասրահ և քաղաքապետարանի նիստերի դահլիճը»:
Հակոբ Թովմասյանն ասել է, որ երբ ինքն այս ամենի մասին բարձրաձայն խոսել է և դիմել իրավապահներին՝ իրեն հեռացրել են Հանրապետական կուսակցությունից: