Քաղաքագետ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Միքայել Զոլյանի կարծիքով՝ մեր հասարակությունը պետք է որոշակի «իմունիտետ ձեռք բերի» միջազգային արձագանքների հետ կապված և ամեն անգամ մի ծայրահեղությունից մյուսը չընկնենք, թե ով շնորհավորեց, ով՝ոչ: «Իհարկե, այդ ամենը կարևոր է, բայց որևէ օրհասական բան չկա։ Այն գործընթացները, որ Հայաստանում տեղի են ունեցել` մեր տարածաշրջանի համար նոր որակի գործընթացներ են և ոչ բոլորին է դուր գալիս, ոմանց էլ հակառակը՝ շատ է դուր գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Զոլյանի դիտարկմամբ՝ մենք պետք է հաշվի առնենք այլ պետությունների գնահատականը, բայց առաջնայինը մեր քաղաքացիների գնահատականն է. «Դրսի հետ պետք է աշխատել, եթե ինչ-որ բան չեն հասկանում՝ բացատրենք, ճիշտ մեսիջներ ուղարկենք ու ասենք, որ այդ տոնը մեզ համար անընդունելի է։ Մեսիջների տարբեր ձևեր կան՝ երբեմն ընդհանրապես չպատասխանելը»։
Քաղաքագետը նշում է՝ միշտ չէ, որ Ռուսաստանի հետ պետք է հանրային հայտարարություններով աշխատել. «Ռուսաստանը ավելի հին ոճի դիվանագիտություն է նախընտրում՝ անդրկուլիսային քննարկումներ, մեսիջներ այս կամ այն հաղորդակցման ուղիներով»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։










































