Saturday, 20 07 2024
Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին
Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները
Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով
18:45
Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել
18:30
Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել
«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև
COP 29-ի ադրբեջանական նախաձեռնությունը հարցականի տակ է
Գեղամա լեռների գոհարը
ԱՄՆ-ի ակտիվացումը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները «Զանգեզուրի միջանցքի» հարցում
Քննարկվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների ընթացքը
Փաշինյանը կոնտր-քայլ է անում. հանրաքվեի հետաձգումը արտաքին ուղերձ ունի
Հայաստանն իր զորակցությունն է հայտնում Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրոսի հարցի արդար և հարատև լուծում գտնելու ջանքերում
Հայաստանի դեսպանը Տրամպի նախագահական «շնորհանդեսին»
Կոտայքի մարզում 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. բաժնի պետն ու բաժանմունքի պետը տեղափոխվել են հիվանդանոց
Դեսպան Մկրտչյանը Տասոս Ձիկասի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված նախաձեռնություններ
NASA-ի մարսագնացը Մարսի վրա մաքուր ծծմբի բյուրեղներ է հայտնաբերել
16:00
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան
15:45
ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր
Բերման է ենթարկվել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նա զինված է եղել
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների զոհ է դարձել առնվազն 24 պաղեստինցի
15:00
Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նովոսիբիրսկում 22-ամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկի պատուհանից և ողջ մնացել
14:15
Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը
Նոր ԱԷԿ-ի առաջարկներ ունենք ԱՄՆ-ից և ՌԴ-ից. ՉԺՀ-ի և Հվ. Կորեայի հետ քննարկումը սաղմնային փուլում է
13:50
Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից
Իրանը «Հյուսիս-Հարավ»-ը դիտում է ԵՄ-ին կապվելու ուղի. Երևանը պետք է խորացնի իր հանդեպ վստահությունը
13:30
Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել
Ի Վիճակի ենք շատ ավելի ճկուն խաղացող լինել այս բարդ իրավիճակում. անլրջությունը թույլ չի տալիս
13:09
Բրիտանական ընկերություններից մեկը հայտնել է Եմենի ափերի մոտ գրանցված միջադեպի մասին

«Ընտանեկան օրենսգիրքը» նոր հիմքեր է սահմանել ծնողական իրավունքից զրկելու համար

Ընտանեկան օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններով, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելուց, ապա դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է համարվում: Փոփոխություններով ծնողական իրավունքից զրկելու համար սահմանվել են մի շարք նոր հիմքեր:

Երեխաների պաշտպանության ոլորտում «Ընտանեկան օրենսգրքի» շրջանակներում և գործնականում կատարված աշխատանքների ներկայացմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Նախկինում ծնողական իրավունքից զրկելուց հաշվի էր առնվում ծնողի իրավունքը և բացառիկ դեպքերում էին զրկում այդ իրավունքից: Ներկայում այդ սկզբունքը պահպանելով՝ երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողական իրավունքից զրկելու նոր հիմքեր են սահմանվել:

Օրինակ, եթե ծնողը 1 տարի անընդմեջ չարամտորեն խուսափում է երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել կամ առանց հարգելի պատճառի երեխային չի վերցնում երեխայի դաստիարակչական, կրթական կամ առողջապահական հաստատություններից, ուրեմն դա ծնողական իրավունքից զրկելու հիմք է»,-ասաց Քրմոյանն ու հավելեց, որ նույնը վերաբերում է նաև դաժան վերաբերմունքին:

Ծնողական իրավունքից զրկելու հիմք է նաև այն, որ ծնողը չի փոխում իր վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:

Քրմոյանը կարևորեց համարեց, որ օրենսգրքով սահմանվել է «երեխայի լավագույն շահ» հասկացությունը: Ամրագրվել են նաև երեխայի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ու դրա երաշխիքները: Նախկին օրենսգրքով հիմնականում հաշվի էին առնում 10 տարին լրացած երեխայի շահերը: Ամրագրվել են նաև մի շարք հոդվածներ, որոնցով երեխայի դաստիարակության և կրթության հարցերի որոշման, դատարանի վճռի հիման վրա մեկ ծնողից մյուս ծնողին փոխանցելու, երեխային խնամատար ընտանիք փոխանցելու դեպքում պարտադիր հաշվի է առնվելու երեխայի կարծիքը: Ընդ որում` օրենքը սահմանել է դրույթ, որ կարծիքը հաշվի է առնվում երեխայի զարգացվածության մակարդակին համահունչ:

Քրմոյանը կարևորեց նաև, որ ամրագրվել է դրույթ, որով երեխայի դաստիարակության ընթացքում պետք է բացառվի նրա նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը: Նաև հստակեցվել են դրույթները, թե ով կարող է դիմել ծնողական իրավունքների սահմանափակման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում