ԱՄՆ-ն շուրջ յոթ հազար զինծառայողի դուրս կբերի Աֆղանստանից, հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդպիսի որոշում է կայացրել Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշման հետ միաժամանակ:
Աղբյուրի խոսքով՝ զորքերի դուրսբերման գործընթացը մեկնարկել է: Նա նաև հավելել է, որ այդ քանակությամբ զինծառայողների դուրսբերումը կարող է «ամիսներ» տևել: