Սիրիայում գործող ընդդիմադիր քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման ներկայացուցիչները մեկնաբանել են ԱՄՆ-ի՝ Սիրիայից ամերիկացի զինծառայողներին դուրս բերելու որոշումը: Նրանք այն անվանել են «դանակով հարված մեջքին», փոխանցում է Sky News Arabia-ն:
Զինյալները նշել են, որ թուրքական զինուժի հնարավոր նոր լայնածավալ հարձակման վտանգի առկայության պարագայում իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ քաշվելը «հարված է թիկունքից»:
Այժմ մարտի դաշտում փաստացի միայնակ մնացած քուրդ զինյալները, ամենայն հավանականությամբ, կմիավորվեն մեկ այլ քրդական զինված միավորման՝ YPG/PYD-ի հետ: