Հայտնի է, թե երբ ԱՄՆ-ն զորքերն ամբողջությամբ դուրս կբերի Սիրիայից, փոխանցում է Reuters-ը:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ դա տեղի կունենա առաջիկա 60-100 օրվա ընթացքում:
Նշվում է նաև, որ ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցները ևս 24 ժամվա ընթացքում կտարհանվեն Սիրիայից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սպիտակ տունը հաստատել է Սիրիայից զորքերը դուրս բերելու որոշումը: