Թուրքական զինված ուժերը սկսել են ամրապնդել Սիրիայի հետ սահմանին տեղակայված զինուժը: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը չորեքշաբթի օրը` դեկտեմբերի 19-ին:
Նշվում է, որ թուրքական սահմանամերձ Գազիանթեփ գավառ զրահատեխնիկայի և ռազմական ավտոմեքենաների շարասյուն է ժամանել:
Թուրքիայի զանազան զորամասերից դուրս եկած ռազմական տեխնիկան, պահպանելով ռազմական ուժեղացված անվտանգության միջոցները, տեղափոխվել են Հաթայ – Սիրիա սահմանի հարավային շրջան:
Անցյալ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Սիրիայի հյուսիսում գտնվող Եփրատ գետի արևելքում սիրիացի քրդերի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը: