Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

«Հայաստանը գոյություն ունի ռուսական ռազմաբազայի շնորհիվ․ տարօրինակ է, որ ՀՀ-ում նման հարց է ծագում»

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 17-ի հայտարարությունը Հայաստանի տարածքում «օտարերկրյա զինվորականների» ներկայությունը բացառող հայ-ռուսական նոր պայմանագրի մասին լուրջ աժիոտաժ է առաջացրել հայկական մեդիափորձագիտական դաշտում։ Որոշ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը հերթական «ղազագիրն» է պարտադրում Հայաստանին։ Արձագանքեց նաև խորհրդարանական ուժերից մեկը՝ հայտարարելով, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող հանրության, ընդդիմադիր ուժերի թիկունքում որևէ փաստաթուղթ բանակցել և հետո այն ներկայացնել խորհրդարանի վավերացմանը։ Հետո, սակայն, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, Հայաստանի արտգործնախարարությունը, վարչապետ Փաշինյանի վարչակազմին հարող մարդիկ, լրատվամիջոցները պարզաբանեցին, որ Լավրովի խոսքը ճիշտ չի ընկալվել, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե նախապատրաստվում է պայմանագիր, որով կբացառվի «օտարերկրյա զինվորականների» ներկայությունը Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում, ոչ թե ընդհանրապես Հայաստանում։ Բայց ամեն ինչ, ինչպես ասում են, ունի իր նախապատմությունն ու համատեքստը, և միայն այդ համատեքստը լավ պատկերացնելու դեպքում կարելի է հասկանալ, թե ի՞նչ է ասել Ռուսաստանի արտգործնախարարը և ի՞նչ է նկատի ունեցել։

Ռուս հաղորդավարուհին առաջարկում է «խեղդել» Վրաստանին

Լավրովին հրավիրել էին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայան՝ ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցի (տեսանյութը՝ այս հղումով), որի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետին հարցեր տալու հնարավորություն ունեին ոչ միայն երկու հաղորդավարները, այլև ռադիոլսողները։ Ընդհանուր առմամբ թեման Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն էր, երկրի շուրջ ստեղծված իրավիճակը, անվտանգության խնդիրները և, իհարկե, Արևմուտքի հետ հարաբերությունները։ Նախքան Հայաստանին անդրադառնալը՝ հարցազրուցավարներից մեկը՝ Դարյա Ասլամովա անուն ազգանունով, բավական ագրեսիվ տոնով, կարելի է ասել, հարցախեղդ էր անում Լավրովին Վրաստանի, ռուս-վրացական հարաբերությունների և Վրաստանում ամերիկյան ազդեցության ընդլայնման վերաբերյալ։ Իսկ եթե ավելի ճիշտ նկարագրենք ընդհանուր մթնոլորտը ռուսական ռադիոկայանի տաղավարում և հարցազրուցավարուհու պահվածքը՝ ակնհայտ շովինիստական հայացքներով աչքի ընկնող այս տիկինը, հյուրին հարցեր տալու փոխարեն, ըստ էության իր վրա էր վերցրել Ռուսաստանի արտգործնախարարի խորհրդականի պարտականությունները և հղում անելով իր վրացի և ռուս ծանոթներին՝ կոչ էր անում պատասխանել Վրաստանում ամերիկյան ազդեցության ընդլայնմանը, մասնավորապես՝ Անակլիում նավահանգստի, Թբիլիսիի մոտակայքում՝ ՆԱՏՕ-ի ռազմաբազայի կառուցմանը, գումարտակների նախապատրաստմանը, «երեք գաղտնի բիոլաբորատորիաների» գոյությանը, «ճնշել», «խեղդել» Վրաստանին, որովհետև իր կարծիքով՝ «Ռուսաստանն է կերակրում Վրաստանին»։ Առաջարկում էր վերջնագիր դնել Վրաստանի ղեկավարության առջև՝ «կա՛մ փակում եք այդ բազաները, կա՛մ մենք փակում ենք Ռուսաստանի սահմանը ձեր ապրանքների համար»։

Լավրովն ամեն կերպ փորձում էր հասկանալ հարցազրուցավարուհու հարցը և այն մարդկանց տրամաբանությունը, որոնք «այդպես գրգռում են» Ասլամովային։ Բացատրեց, որ թեև Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Վրաստանի հետ, բայց շփումներ ամեն դեպքում կան, և դինամիկան շատ դրական է։ Օրինակ՝ կան մշտական չվերթներ Ռուսաստանից Վրաստան և հակառակը։ Գնալով աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը Վրաստանում։ Ակտիվ շփում կա քաղհասարակությունների միջև։ Առևտուրը բարձր մակարդակի վրա է, և հիմա արդեն Ռուսաստանը Վրաստանի թիվ 1 առևտրային գործընկերն է։

Ասլամովան պնդեց, թե «պետք է ինչ-որ կերպ պատասխանել», Ռուսաստանը պիտի գործադրի «տնտեսական և ռազմական ճնշման լծակները»։

«Եթե Վրաստանը մեր հաշվին է ապրում, նրանք կսկսեն ոռնալ, երբ այլևս լափելու բան չեն ունենա»,- հայտարարեց Ասլամովան։

Լավրովը պատասխանեց, որ վրացիները հաստատ գոյատևելու ձև կգտնեն և ավելացրեց․ «Ենթադրենք՝ խզեցինք հարաբերությունները Վրաստանի հետ ձեր ընկերների խնդրանքով, բայց բազան, միևնույն է, կառուցեցին, գումարտակներ նախապատրաստվեցին, բիոլաբորատորիաներն էլ շարունակեցին աշխատել։ Հետո՞»։

Լավրովը հանգստացնում է ներքին լսարանին

Հենց այս համատեքստում է Լավրովը խոսել Հայաստանում գոյություն ունեցող երեք բիոլաբորատորիաների մասին։ Պատասխանելով Ասլամովայի հարցին՝ «ինչո՞ւ ենք թույլատրել ռազմավարական դաշնակից Հայաստանում 2016 թվականին կառուցել երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ», Լավրովն ասել է․ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ (այսինքն՝ բիոլաբորատորիաներում, ոչ թե ամբողջ Հայաստանի տարածքում, – Ա Ս) արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխիքների տեսանկյունից»։

Այսինքն՝ սա առաջին հերթին ներքին լսարանի համար տրված պատասխան էր։ Նա փորձում է հանգստացնել ներքին լսարանին, ռուսական շահերով խիստ «մտահոգված», ագրեսիվ տրամադրված ու ինչպես Լավրովը նկատեց՝ «չափից ավելի էմոցիոնալ» հաղորդավարուհուն, որ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ մեր վերահսկողության տակ է, և ռուսական շահերը դաշնակից երկրներում՝ Հայաստանում և Ղազախստանում, չեն ոտնահարվում։

Ի դեպ, Ասլամովան, ի վերջո, այնպես բորբոքվեց, այնպիսի էմոցիոնալ վարք դրսևորեց, որ մյուս հաղորդավարը՝ Անդրեյ Բառանովը, ստիպված եղավ նկատողություն անել՝ ասելով, որ զրույցը «չափազանց անկեղծ է, երբեմն շատ էմոցիոնալ՝ պարկեշտության սահմաններից դուրս ելնող»։

Ոչ թե ամբողջ Հայաստանում, այլ բիոլաբորատորիաներում

Նույն օրը ռուսական դեսպանատանը մամուլի ասուլիսով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պարզաբանելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել, որովհետև նա խոսել է միայն այդ բիոլաբորատորիաներում «օտարերկրյա զինվորականների» բացակայությունը երաշխավորող փաստաթղթի մասին։ Կոպիրկինն ասել է, որ առայժմ Ռուսաստանի և Հայաստանի միջև վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել Հայաստանի բիոլաբորատորիաների տարածքում «օտարերկրյա զինվորականների» ներկայության բացառման մասին, բայց ամեն դեպքում երկու երկրների միջև ընթանում է շատ կառուցողական երկխոսություն այս հարցի շուրջ, և դեսպանի տպավորությամբ՝ կա փոխըմբռնում։ Կոպիրկինը շեշտել է, որ չի կարող խոսք լինել որևէ արգելքի մասին, քանի որ հարցը երկու ինքնիշխան պետությունների հարաբերությունների մասին է։

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի տարածքում գտնվող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և քաղաքացիական բնույթ ունեն։

Մինչ այդ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ «սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում, և Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները»:

Իսկապես այս հարցում որոշակի թյուրըմբռնում կա, և դրա գլխավոր մեղավորներից մեկը մեր այս պատմության գլխավոր հերոսուհին է՝ Դարյա Ասլամովան, որն իր հարցում նշեց, թե Հայաստանում կառուցվել է «երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիա»։ Բայց ինչպես տեսանք՝ դրանք ոչ թե ամերիկյան են, այլ հայկական։ Ավելին, դրանք քաղաքացիական են և որևէ կապ չունեն ռազմական ոլորտի հետ։ Պարզապես Միացյալ Նահանգները վերջին տարիներին լուրջ ներդրումներ է արել այս ոլորտում, ինչը որոշ կասկածներ է առաջացրել ռուսների մոտ, թե իբր այնտեղ գաղտնի կենսաբանական զենք են արտադրում։ Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի մասին է։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/466/44/4664477.jpg

Հայաստանը այլ տարբերակ չունի՞

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը չգիտի, թե կոնկրետ ի՞նչ փաստաթուղթ է նախապատրաստվում, բայց կարծում է, որ եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել, նշանակում է՝ այն ձեռնտու է իրեն։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Խրամչիխինն ասաց․ «Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու, բայց եթե այն ստորագրվի, ապա Հայաստանը դա կանի, այսպես ասած, առողջ գիտակցությամբ և պայծառ ուղեղով»։

Մեր հարցին, թե ո՞րն է այստեղ Հայաստանի շահը, ինչո՞ւ պիտի հայկական կողմը շահագրգռված լինի ստորագրել նման փաստաթուղթ, Խրամչիխինը պատասխանեց, թե տարօրինակ է, որ Հայաստանում ընդհանրապես նման հարց է ծագում։

«Ես շատ եմ դրա մասին խոսել։ Իմ կարծիքով՝ Հայաստանը գոյություն ունի միայն այն պատճառով, որ նրա տարածքում կա ռուսական ռազմաբազա։ Դա այնքան ակնհայտ է, որ ինձ համար տարօրինակ է, որ ընդհանրապես դրա վերաբերյալ ինչ-որ հարցեր են առաջանում»,- հայտարարեց Խրամչիխինը՝ ավելացնելով, որ այս փաստաթղթի նախապատրաստման ընթացակարգը, դրան համաձայնություն տալը կամ չտալը ամբողջությամբ ներհայկական հարց է, և թե որքանով է այս պայմանագիրը դուր գալիս Հայաստանի բնակչությանը կամ դուր չի գալիս, դա Հայաստանի բնակչության գործն է։

Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի՞ է արդյոք սա քաղաքական զիջում համարել Հայաստանի կողմից Մոսկվային, ռուսաստանցի փորձագետը պատասխանեց․ «Հայաստանը աշխարհաքաղաքական այնպիսի սպեցիֆիկ վիճակում է, որ զիջումների մասին խոսելը տեղին չէ, որովհետև ես չեմ տեսնում, թե ի՞նչ այլ տարբերակ ունի Հայաստանը։ Նա, իհարկե, կարող է հրաժարվել ռուսական ռազմաբազայից, բայց այդ դեպքում ամեն ինչ շատ արագ կփոխվի իր համար»։

https://www.1in.am/assets/uploads/2017/01/viken.jpg

Ազդեցության ընդամենը երկու լծակ

Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի գնահատմամբ՝ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերություններում կան մի շարք հարցեր, որոնք հստակեցված չեն, այդ պատճառով էլ ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո նմանատիպ խնդիրները ջրի երես են բարձրացել։

«Ռուսաստանը չի կարող հակասական խաղեր խաղալ աշխարհով մեկ և կարծել, որ նման քաղաքականությունն իրենց կհասցնի ռազմավարական հարաբերությունների։ Եթե իրենք Հայաստանի հետ ունեն ռազմական դաշնակցության համաձայնություն՝ միևնույն ժամանակ չեն կարող 4-5 միլիարդ դոլարի չափով զենք վաճառել Ադրբեջանին։ Դա մի քիչ տարօրինակ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Չետերյանը՝ ավելացնելով, որ մյուս կողմից Ռուսաստանն ավելի մեծ խնդիր ունի և այդ խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրականում ազդեցության շատ քիչ գործիքներ ունի դաշնակիցներ ունենալու համար։

Դրանք են անվտանգությունը և էներգետիկ ռեսուրսները․ «Ռազմական համագործակցությունից և էներգետիկայի մատակարարումից դուրս Ռուսաստանը շատ բան չունի առաջարկելու։ Ո՛չ կապիտալ ներդրումներ, ո՛չ տեխնոլոգիաներ, ո՛չ էլ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ soft power (փափուկ ուժ)։ Այսինքն՝ Ռուսաստանի մոդելը որևէ մեկին չի համոզում։ Նույնիսկ ռուսական մտավորականությանը չի համոզում։ Այնպես որ, այս հարցերը կան հայ-ռուսական հարաբերություններում։ Նրանք վերջին 20 տարիների ընթացքում չմշակեցին, չձևավորեցին Հայաստանում մտավորականության մի խավ, որի ներկայացուցիչները Ռուսաստանում են ուսում առել և ռազմական ու էներգետիկ համագործակցությունից դուրս ուրիշ սոցիալական խմբավորումներ են ներկայացնում»։

Ուժն ու փողը ամենակարևորը չեն

Նույն հարցազրույցի ընթացքում Դ․ Ասլամովան քննադատում էր Լավրովին ու ռուսական քաղաքականությունը, թե Ռուսաստանը լավ չի աշխատում հայ հանրության հետ, Հայաստանում աշխատում են ռուսաստանցի 19 դիվանագետներ՝ ամերիկյան դեսպանատան 2500 աշխատակիցների դիմաց, Ռուսաստանը տասնյակ տարիներ «կացնային ուժ» է կիրառում ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունների նկատմամբ և երբեք չի աշխատել ընդդիմության հետ, այդ պատճառով էլ Փաշինյանի իշխանության գալը մեծ անակնկալ էր Ռուսաստանի համար։

Վիգեն Չետերյանն ասում է, որ Երևանում ամերիկյան դեսպանատան տարածքով կամ աշխատակիցների թվով Հայաստանում ամերիկյան ազդեցությունը չափելը շատ սահմանափակ մոտեցում է։ Սա երկրորդական հարց է։ Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսաստանը, մշակութային գետնի վրա ունենալով ավելի շատ ընդհանրություններ Հայաստանի, Վրաստանի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ, որևէ լուրջ ներդրում չի արել այս բնագավառում և չի զարգացրել այդ կապերը, որ ռուսաց լեզուն, մշակույթը պահպանեն իրենց արդիականությունը և օգնեն հետխորհրդային երկրների հետ կապերի պահպանմանն ու զարգացմանը։

«Նրանք նախընտրեցին աշխատել միայն երկու ուղղությամբ՝ ռազմական և էներգետիկայի շուրջ։ Բայց այս երկուսը բավարար չեն։ Նրանց գործիքները միայն ուժն ու փողն են, բայց, ի վերջո, մարդիկ հոգևոր սննդի, գաղափարի, համոզմունքի, իդեալների կարիք ունեն։ Այս բոլորի մեջ ռուսները միայն սառը, հիպերռեալիստական քաղաքականություն են վարում, ինչը բավարար չէ»,- ավելացրեց միջազգայնագետ Վիգեն Չետերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում