Wednesday, 24 04 2024
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ

Ստորագրություն կեղծելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվելու. Պողոսյանի հերթական հաղթանակը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, բավարարվել է իրավապաշտպան Մարինա Պողոսյանի բողոքն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի կայացրած որոշման։ Ավագ հետաքննիչ Ա. Տիգրանյանն այս տարվա ապրիլին հանցակազմի բացակայության հիմքով մերժել էր քրեական գործի հարուցումը, իսկ դատավոր Արթուր Մկրտչյանն այսօր որոշեց, որ պետք է պարտավորեցնել քրեական գործ հարուցել և օբյեկտիվ քննություն իրականացնել։

Փաստորեն, «Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործում առկա ստորագրությունների կեղծ լինելու հանգամանքը ևս մեկ անգամ պետք է քննության առնվի։ Դեռ քրեական գործի հարուցման օրերին Մարինա Պողոսյանի մեջ կասկած էր առաջացել, որ քրեական գործում առկա Արփի Մերասի ստորագրությունը կեղծված է։

«Ես ի սկզբանե գիտեի, որ այս գործը կեղծ, սարքած գործ է, իսկ երբ տեսա ստորագրությունը, առավել ևս համոզվեցի, որ դա ինքը չի գրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր իրավապաշտպանը: Դատաքննության ժամանակ Պողոսյանն ու իր պաշտպանը միջնորդել էին անցկացնել ձեռագրաբանական փորձաքննություն, միջնորդությունը մերժվել էր դատավորի կողմից։

Դատարանում Արփի Մերասն ու նրա ներկայացուցիչ Հրանտ Անանյանը պնդել են, որ ստորագրությունը Արփի Մերասինն է։ Փաստաբան Անանյանը հայտարարել էր, որ ինքը Մերասի փոխարեն ոչինչ չի ստորագրել, իսկ եթե պաշտպանական կողմը կասկածում է, որ ստորագրություն է կեղծվել, կարող է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: Պողոսյանն այդպես էլ արել է, քրեական գործի հարուցումը, սակայն, մերժվել էր։ Այսօրվա դատական ակտով, սակայն, որոշվեց, որ քրեական գործ, այնուամենայնիվ, հարուցվելու է։

Անդրադառնալով քրեական գործում առկա ստորագրություններին՝ Մարինա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Քրեական գործում կան երկու խումբ ստորագրություններ։ Մի խումբը համապատասխանում է Արփի Մերասի անձնագրային ստորագրությանը։ Նա այդպես է ստորագրել բոլոր այն փաստաթղթերը, որոնց ստորագրմանը ես անձամբ եմ ներկա եղել՝ ինձ տրված լիազորագրերը, ինձ հետ առերես հարցաքննության արձանագրությունները։ Իսկ երկրորդ խմբի ստորագրությունները Արփի Մերասինը չեն, դրանք դրված են հանցագործության մասին հաղորդման, փաստաբան Անանյանին տրված լիազորագրի տակ և բոլոր այն արձանագրությունների տակ, որոնց ստորագրմանը ես չեմ մասնակցել։ Այսինքն՝ ստացվում է, որ իմ ներկայությամբ Արփի Մերասը ստորագրել է իր իսկական ստորագրությամբ, իսկ իմ բացակայության պայմաններում՝ մեկ այլ ստորագրությամբ»։

Փաստաբան Հրանտ Անանյանն իր բացատրությունում փաստացի ընդունել է, որ գոյություն ունի Արփի Մերասի «երկրորդ ստորագրություն, ինչը հաճախակի հանդիպում է Ա. Մերասի կողմից ստորագրված այլ փաստաթղթերում»։

Հիշեցնենք, որ Արփի Մերասի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել և մեղադրանք էր առաջադրվել Մարինա Պողոսյանին, որը նա և նրա դատապաշտպաններն առաջին օրվանից որակում էին որպես իրավապաշտպանի նկատմամբ ապօրինի հետապնդում։ Երկարատև դատաքննությունից հետո մեղադրանքն ամբողջովին հերքվեց, և Պողոսյանն անմեղ ճանաչվեց։ Այժմ փաստաբան Հրանտ Անանյանը դատաքննության ընթացքում հանկարծամահ եղած Արփի Մերասի որդիների անունից բողոքարկում է Պողոսյանի արդարացման դատավճիռը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Հետաքրքրական է, որ ի սկզբանե արդարացման վճռի դեմ բողոք էր ներկայացրել նաև մեղադրող դատախազը, սակայն օրեր անց բողոքը հետ էր վերցրել։

Ի դեպ, Մարինա Պողոսյանը կասկածի տակ է առել նաև Մերասի որդիների կողմից Անանյանին տրված լիազորագրի իսկությունը։ «Ի սկզբանե այս քրեական գործում չկան բնօրինակ փաստաթղթեր, բոլորը պատճեններ են։ Ես կարծում եմ, որ դա դիտավորյալ է արվել, որպեսզի հետագայում հնարավոր չլինի բացահայտել փաստաթղթերի կեղծիքը։ Առհասարակ անհասկանալի է, թե պատճենների հիման վրա ինչպես էին գործ հարուցել իմ դեմ»,- ընդգծում է իրավապաշտպանը։

Կեղծվել են փաստաթղթերը, թե ոչ՝ կպարզի օբյեկտիվ նախաքննությունը, որը, ինչպես հաստատվեց այսօրվա դատական ակտով, մինչ օրս չի իրականացվել։

Նշենք, որ Մարինա Պողոսյանը մշտապես հայտարարել է, որ իր դեմ քրեական հետապնդում իրականացնելը պայմանավորված է բացառապես իր իրավապաշտպան գործունեությամբ, և որ Արփի Մերասը մտերիմ կապի մեջ է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ու Դրամատիկական թատրոնի անձնակազմի հետ, որոնք էլ շահագրգռված էին իր դեմ քրեական գործի հարուցմամբ, քանի որ իր ղեկավար կազմակերպությունը հետաքննել և բացահայտել էր փողերի լվացման մի սխեմա, որը տեղի էր ունեցել Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում