Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ուկրաինան ներկայացնող Արտյոմ Դալաքյանը (17-0, 12 КО) վստահորեն պաշտպանել է իր տիտղոսն դոմինիկացի Գրեգորիո Լեբրոնի (21-4, 16 КО) դեմ մենամարտում։
6-րդ ռաունդում Դալաքյանը կարողացել է երրորդ անգամ նոկդաուն ուղարկել մրցակցին, և մրցավարը տեխնիկական նոկաուտ է գրանցել Լեբրոնին։