Tuesday, 23 04 2024
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին

Հենց դա կլինի իրական օգուտը բանակին. իրավունք չունենք սխալվելու, այլընտրանք չունենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտարարեց, որ խնդիր է դրել արդիականացնել ռազմարդյունաբերական համալիրը: «Այս խնդրի լուծումը ես կապում եմ ՀՀ-ն տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում: Ասել եմ, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանենք»։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը, և որքանո՞վ այն կարող է կյանքի կոչվել, միս ու արյուն ստանալ:

– Կարծում եմ՝ այդ հայտարարությունն անխզելիորեն կապված է իրականացվող տնտեսական բարեփոխումների հետ, որը պետք է իր օրենսդրական ամրագրումն ստանա արդեն իսկ իշխող ուժի կողմից մեծամասնություն կազմող Ազգային ժողովում: Այսինքն՝ այդ 2,5 մլրդ դոլարը օդից չպետք է վերցվի կամ ինչ-որ մի բարերարից: Իրականում այդ 2,5 մլրդ-ը պետք է մեր տնտեսության հաջող զարգացման արդյունքում առաջացած պտուղը լինի: Հենց դա կլինի իրական օգուտը բանակին: Այլապես մեկանգամյա ինչ-որ աղբյուրից, թեկուզ պարտքով կամ նվիրատվության տեսքով, ձեռք բերված գումարը էլի կարող է օգուտ տալ, բայց երկարաժամկետ արդյունք չի կարող ունենալ: Կարծում եմ, որ վարչապետը հեռահար նպատակ ունի լուրջ տնտեսական բարեփոխումներ անելու, որն իր հիմքում ունենալու է նաև իրավական դաշտի կարգավորումը: Իր հաշվարկները դրա վրա են արվում: Ընդհանուր առմամբ միայն կարելի է ողջունել վարչապետի այդ դիրքորոշումը, որովհետև ժամանակակից աշխարհում լավ բանակ ունենալն իրոք թանկ հաճույք է: Մենք՝ հայերս, պարտավոր ենք մեզ այդ հաճույքը թույլ տալ, որովհետև ապրում ենք մի տարածաշրջանում, որն ամեն րոպե կարող է պայթել:

– Նաև հաշվի առնելով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 7 անգամ ավելի՞ է մերի համեմատ:

– Պարիտետ պահելու խնդիր մենք, իհարկե, ունենք, բայց հօգուտ մեզ՝ համաշխարհային վերջին զարգացումների պայմաններում նավթի գներն անկում են ապրում: Մենք ոչ թե պետք է ծայրահեղ սահմանի վրա պարիտետ պահենք, այլ պետք է ձգտենք հավասարակշռության: Պետք է հիշենք, որ չպետք է ապրել միայն առօրեական խնդիրներով, ի վերջո՝ հեռանկարային առումով Հայաստանի հակառակորդը կարող է լինել նաև Թուրքիան: Մենք սովոր ենք որպես հակառակորդ դիտարկել Ադրբեջանը, բայց կարող է մի սև օր գալ, երբ Ռուսաստանն ինչ-որ պատճառով խաղից դուրս գա, և դու ստիպված լինես դիմադրել Թուրքիային: Այսինքն՝ լավ քաղաքական գործիչը ոչ միայն վաղվա օրն է փորձում ձգտել տեսնել, այլև նաև աչքի պոչով պետք է ծիկրակել, թե մյուս օրը ինչ կարող է լինել: Այսպես թե այնպես մեզ հզոր բանակ պետք է Ադրբեջանին դիմադրելու կամ մեկ այլ խնդիր կյանքի կոչելու համար: Չի կարելի նաև բացառել, որ Իրանի կամ Թուրքիայի նման խաղացողները կարող են ինչ-որ պահի մասնատվել: Մենք սովոր ենք մեր պատմական հայրենիքը անվերադարձ կորսված լույսի ներքո նայել, բայց եթե դու ունենաս ուժեղ բանակ, բացառված չէ, որ կարողանաս քո պատմական հայրենիքի մի մասը հետ բերել: Իսրայելը դրա դասական օրինակն է: Այս առումով բանակի հզորացումը միանշանակ դրական է:

– Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ այդ գումարները դեռ հայթայթել է պետք: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կհաջողվի գտնել այդ գումարները՝ հաշվի առնելով, որ վերջին օրերին նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել գումարներ վերադարձնել բյուջե: Ճիշտ կլինի՞ այդ գումարներն ուղղել հենց բանակաշինությանը:

– Նախ՝ դեռ պետք է այդ մեծահարուստներից փողերը բերել: Երկրորդ՝ ես կարծում եմ, որ միայն բռնագրավումներով հեռու չես գնա: Ավելին՝ այդ բռնագրավումներից եկած գումարները պետք է կարողանաս ճիշտ ներդրումներով օգտագործել քո տնտեսության մեջ: Հակառակ դեպքում մի օր այդ բռնագրավումներն էլ կսպառվեն, ու էլ մարդ չի լինի, որից կարելի է բռնագրավել, ու կկանգնես կոտրած տաշտակի առջև: Ես, իհարկե, հեռու  եմ վարչապետի ասածների խորքային կոնտեքստները վեր հանելուց, որովհետև ինքը տեղեկատվության է տիրապետում, և այս պահին գործող խաղացող ինքն է, բայց ես կարծում եմ, որ նա նկատի ունի տնտեսության թռիչքային դրական զարգացում ապահովելը: Դա միայն կարելի է ողջունել, որովհետև ժամանակակից աշխարհում բանակի ուժը որոշում է ուժեղ տնտեսությունը, քանի որ լավ զենքը թանկ է: Միաժամանակ, ուժեղ տնտեսության արդյունքում, ունենալով լավ զենքեր, դու կարող ես այնպիսի ավանդական հսկաների տապալել, որ, ասենք, 50-70 տարի առաջ երազել անգամ չէիր կարող նման հարաբերակցությամբ ընդհարման մեջ հաղթելու մասին: Օրինակ՝ Սիրիայի հարավում Իսրայելը, ունենալով հզոր տնտեսություն և հզոր բանակ, հավասարը հավասարի պես, եթե ոչ ավելի, պայքարում է Իրանի և Ռուսաստանի պես հսկաների դեմ և իր շահերն է առաջ տանում, քանի որ ունի հզոր տնտեսություն և հզոր բանակ։ Ճիշտ է, վերջնարդյունքում Ռուսաստանը ուժեղ է, բայց կոնկրետ ժամանակատարածային հարթությունում պայմանականորեն 30 ինքնաթիռ Ռուսաստանն ունի, 30 ինքնաթիռ՝ Իսրայելը։ Մեզ համար դա օրինակ պետք է լինի։ Մենք իրավունք չունենք սխալվելու, մենք այլընտրանք չունենք։

– Ընդհանրապես վերջին տարիներին բանակին հատկացվող գումարները որքանո՞վ են աճել նախորդ իշխանությունների օրոք։

Իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ նախկին իշխանությունները ևս բանակին տրվող ֆինանսական միջոցները պահում էին ուշադրության կենտրոնում։ Պարզապես նախկին իշխանությունները խնդիր ունեին հավասարակշռությունը պահելու։ Կարծում եմ՝ պետք է դուրս գալ այդ մտայնությունից և լավ իմաստով ավելի ագրեսիվ բանակաշինությանը լծվել։ Իսկ ո՞վ ասաց, որ մենք պետք է միայն հավասարակշռությունը պահենք, ինչո՞ւ մենք պետք է չձգտենք գերակշռել։ Երկրորդ կարևոր խնդիրը բանակի վրա ծախսվող գումարների արդյունավետությունն է։ Մենք այսքան քննարկում ենք Ադրբեջանի հարցը, բայց այն վերից վար կոռուպցիան և ալիևյան կլանի թալանը, որ կա, բանակի վրա ծախսվող միջոցների արդյունավետությունը որոշակիորեն գցում է, ուռճացված գներով գնումներ են անում և այլն։ Հիմա նոր Հայաստանում, երբ կոռուպցիայի դեմ անշեղ և հստակ պայքար է գնում, քո կողմից ծախսվող ֆինանսական միջոցների ՕԳԳ-ն է բարձրանում, ինչը դրական է։ Խնդիրը ոչ այնքան ֆինանսական միջոցն է, որքան դա որակյալ ծախսելը։ Եվ այս առումով ողջունել կարելի է այն, որ վարչապետի կողքին ռազմական ոլորտում Դավիթ Տոնոյանն է, որն իր կոնցեպտուալ հայացքներով ժամանակակից  զինվորական է և կանի անհրաժեշտ գնումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում