Sunday, 17 10 2021
Հայ երեխաները պարտավոր են իմանալ, որ առաջին լուսնագնացի գյուտարարը հայազգի է․ Գարիկ Իսրայելյանը՝ Ալեքսանդր Քեմուրջյանի մասին
13:50
Սննդաբանը խոսել է նիհարելիս բրնձի օգուտների մասին
Հիմա մենք գաղտնազերծում ենք Ալեքսանդր Քեմուրջյանին․ Վահագն Խաչատրյան
13:48
Քլինթոնի մոտ ամեն ինչ կարգին է. Բայդեն
Տեղ համայնքում ՔՊ-ի կողմից նկատվեց մարդկանց տեղամաս տանել-բերելու գործընթաց. Դանիել Իոաննիսյան
Երևանի թիվ 116 դպրոցի վերակառուցման համար ներդրվել է շուրջ 1 միլիարդ դրամ․ Սուրեն Պապիկյան
Ալեքսանդր Քեմուրջյանը ինքնաբավ գիտնական է եղել․ Վահրամ Դումանյան
Աննախադեպ ցածր մասնակցություն Գյումրիում, 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 3, 92 տոկոսը
Գյումրու 31/56 ընտրատեղամասում ժամը 11:00-ից հետո ընտրողների հոսքը ակտիվացել է
13:20
ԱՄՆ-ը հետաքննում է Կոլումբիայում Հավանայի համախտանիշի դեպքերը
Ինչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» Սյունիքում
13:05
Հնդկաստանում տղամարդը դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման կնոջը կոբրայով սպանելու համար
Սրբազան կովի փոխարեն՝ կթու կով. Հայաստանը պետք է շտապի
ՏԻՄ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ցուցանիշը՝ ժամը 11։00-ի դրությամբ
Գյումրիում ընտրություններն ընթանում են «ըստ օրենքի»․ Թիվ 5 ՏԸՀ-ի նախագահ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք
Իմ գերնպատակը համայնքի զարգացումն է, համերաշխությունը․ Գորիսի քաղաքապետի ՔՊ թեկնածու
Դանիել Իոաննիսյանն ահազանգում է ՔՊ-ի ներկայացուցիչների կողմից ընտրախախտումների մասին
2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը խաբված է եղել․ քաղաքապետի թեկնածուն վստահում է գյումրեցիներին
Կրակոցներ՝ Դավիթաշենի «Գեյմզոն» խաղասրահի դիմաց. կրակողը տաք հետքերով հայտնաբերվել է
Կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի լինի. Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյան
11:30
Բժիշկը նշել է տարեցների համար վնասակար մթերքները
11:15
Սննդաբանը բացահայտել է առանց սպորտի և շաքարից հրաժարվելու 40 կիլոգրամ քաշ կորցնելու միջոց
11:00
Փոլ Մաք Քարթնին հայտնել է The Beatles-ի փլուզման մեղավորին
Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել է իրանցի վարորդը
Հիմա Իրանն ամեն ինչ անում է, որ այդ «միջանցք» կոչեցյալը կյանքի չկոչվի. Այս պարագայում հիմնական որոշողը մենք ենք
10:15
Ջեմս Բոնդի «Մահանալու ժամանակը» ֆիլմը ռեկորդ է գրանցում
ՍԴ-ն կարող է վիճելի համարել միայն պարգևավճարների կիրառման կարգն ու սկզբունքը, ոչ թե իրավաչափության հարցը
09:45
Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսն ամուսնացել է 5-րդ անգամ
09:30
Սննդաբանը բացահայտել է մեծ քանակությամբ խնձոր ուտելու վտանգը

Երևան-Իջևան ավտոճանապարհին կցորդով «Զիլը» բախվել է «Ֆորդին», հետո՝ «07»-ին, որի երեք ուղևորները մահացել են

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նորիկ Մարգարյանի գործի դատական քննությունը:

ՀԷՑ-ում որպես վարորդ աշխատող 65-ամյա Նորիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Նորիկ Մարգարյանը, վարելով ՀԷՑ ՓԲԸ Գեղամա մասնաճյուղին վարձակալությամբ պատկանող կցորդով «Զիլ» մեքենան, Իջևան-Երևան ավտոճանապարհի 92,5 կմ հատվածում՝ դեպի Երևան ուղղությամբ ընթանալիս տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ, որոնց արդյունքում ավտոգնացքը, դառնալով անկառավարելի, դուրս է եկել իր ուղեմասի երթևեկելի գոտուց և բախվել է աջակողմյան կողնակի թույլատրելի հատվածում կայանված, 32-ամյա Էդգար Մ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի հետևի ձախակողմյան հատվածին: «Ֆորդը» այդ հարվածից գլխիվայր շրջվել Է: Նորիկ Մարգարյանն իր ավտոգնացքով առաջ է ընթացել և, դուրս գալով իր ուղեմասի երթևեկելի մասի սահմաններից, հատել է ճանապարհի կանաչապատ գոտին, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս ու դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի աջ երթևեկելի գոտում ավտոգնացքի առաջամասով բախվել է տվյալ ուղեմասով ընթացող՝ Միշա Բ.-ին պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենային:

Նորիկ Մարգարյանի գործողությունների հետևանքով, ըստ մեղադրանքի, «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 56-ամյա Աիդա Ջ.-ին, 85-ամյա Էմմա Դ.-ին և 24-ամյա Սերգեյ Բ.-ին անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ վարորդի՝ 53-ամյա Միշա Բ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Դեպքից հետո Նորիկ Մարգարյանը թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրն ու հեռացել է:

Նորիկ Մարգարյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն երեք մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար, իսկ պատահարի վայրը թողնել-հեռանալու համար մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե շուրջ 48 տարվա վարորդական ստաժ ունի: Դեպքի օրը՝ 2017 թվականի մայիսի 11-ին, ժամը 14-ի սահմաններում իր աշխատավայր ՀԷՑ-ին պատկանող «Զիլ» մեքենայով մենակ, հենասյուներ բարձած՝ Հրազդանից մեկնել է Սևան:

Հենասյուները դատարկել է ՀԷՑ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում, ապա ժամը 18-ի սահմաններում մեքենան միայնակ վարելով՝ Սևանից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհ, որպեսզի վերադառնա Հրազդան: Սևանի «ԳԱԻ» հենակետն անցել ու գնալիս է եղել դեպի Երևան ուղղությամբ՝ 50-60 կմ/ժ արագությամբ:

Գագարինավան մտնող ճանապարհահատվածին չհասած՝ ինքն էլ չի հասկացել, թե մեքենայի կառավարումն ինչպես է կորցրել՝ մեքենան դուրս է եկել կառավարումից, առջևի մասով բախվել է ճանապարհի աջակողմյան մասում կայանված «Ֆորդ» մակնիշի բեռնատար մեքենային, որից հետո, շարունակելով մնալ անկառավարելի վիճակում, իր մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի՝ իր մասից, գազոնը կտրելով՝ մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ էլ առաջամասով բախվել է ինչ-որ սպիտակ «07»-ի: Վթարից հետո ինքը մոտեցել ու տեսել է, որ այդ «07»-ի տարիքով վարորդը, ուղևորները՝ մի երիտասարդ տղա ու երկու կանայք, անգիտակից վիճակում էին, նրանք վնասվածքներ էին ստացել:

Մոտեցել են մեծ թվով անծանոթ մարդիկ, շտապօգնություն են կանչել: Ինքը նույնպես փորձել է օգնել տուժողներին, բայց տեսնելով, որ մարդիկ շատանում են, վախենալով, որ նրանց մեջ կարող են լինել վնասվածքներ ստացածների հարազատներ, ովքեր կարող էին իրեն վնաս պատճառել, ինքը մեքենաների մոտից քայլելով հեռացել է, կանգնել, ավելի ճիշտ՝ թաքնվել է ծառերի տակ: Այնտեղից հետևել է իրադարձություններին: Տեսել է, որ դեպքի վայր են հասել շտապօգնությունը, ոստիկանները: Ինքը վախեցել է նույնիսկ նրանց մոտենալուց և հայտնելուց, թե ինքն է «Զիլ»-ի վարորդը: Այդպես տևական ժամանակ թաքնված հետևել է, մինչև տուժածներին տեղափոխել են:

Իր նկատմամբ հաշվեհարդարից վախենալով՝ դուրս է եկել ճանապարհի վրա ու պատահական մեքենայով գնացել է Հրազդան՝ իր տուն: Փոխել է հագուստը: Քանի որ խիղճը տանջում էր, լվացվել է ու մեղայականով ներկայացել է ոստիկանություն:

Մեքենան վարել է սթափ վիճակում, բայց պատահարից հետո տուն գնալով, երբ հարազատներից իմացել է, որ համացանցում տեղադրել են վթարի հետևանքով մահացածների մասին տեղեկություններ, ինքը չի կարողացել զսպել իրեն ու տանը մի քանի բաժակ օղի է խմել: Երբ իրեն տարել են խմածությունը ստուգելու՝ տանը խմածն է արձանագրվել: Մինչև վթարն ու վթարի պահին ինքը սթափ է եղել…

Ինքը գիտակցում է վթարի հետևանքները, զղջում է, բայց պատահարի վայրը լքելու համար իրեն մեղավոր չի ճանաչում՝ այնտեղից հեռացել է իր անվտանգության համար վախենալով, նաև՝ լինելով շոկային վիճակում: Եթե փախչելու նպատակ ունենար, մեղայականով չէր ներկայանա վթարից մի քանի ժամ հետո:

Ինքը գիտակցում է, որ ավելի ուշադիր պիտի երթևեկեր, որպեսզի մեքենայի կառավարումը չկորցներ, բայց չի հասկացել՝ մեքենային ինչ է պատահել: Մեքենան տեխնիկապես սարքին է եղել: Եթե ավելի զգոն վարեր մեքենան, վթարը տեղի չէր ունենա…

Գործով վկա Էդգար Մ.-ն, ում «Ֆորդ» մեքենային էր սկզբում բախվել Նորիկ Մարգարյանի «Զիլը», հայտնել է, թե իր մեքենան կայանել էր ճամփեզրին, ինքը մեքենայի մեջ էր: Հայելիով տեսել է, որ «Զիլ»-ը՝ հետևին կցորդ ամրացված, «ոլոր-մոլոր» գալիս է, հասկացել է, որ կխփի իր մեքենային, անմիջապես իր նստատեղից անցել է կողքի նստատեղ, բացել է աջակողմյան դուռը, մեքենայից դուրս է նետվել ու փախել մինչև ծառերի մոտ: «Զիլ»-ը խփել է իր մեքենային, ինքն այդ պահը չի տեսել, որովհետև փախչում էր: Տեսել է, որ իր մեքենան գլխիվայր շրջվել է: Հետո «Զիլ»-ը ճանապարհը կտրել-անցել ու խփել է «07»-ին: Ինքը մոտեցել է այդ մեքենային: Տեսել է, որ վարորդը տարիքով տղամարդ էր: Նրա կողքին մոտ 50 տարեկան կին էր նստած: Հետևի նստատեղին նստած էին մի երիտասարդ տղա ու մի տարեց կին: Բոլորն արնաշաղախ էին ու անգիտակից: Ինքը այնքան է վախեցել, որ չի մասնակցել տուժածներին օգնություն ցուցաբերելուն: Լսել է, որ տուժողները Բերդ քաղաքի բնակիչներ էին: Վթարի հետևանքով իրեն պատճառվել է գույքային վնաս՝ իր մեքենան ամբողջովին դեֆորմացվել ու վնասվել է, մեքենայում եղած մոտ 100 կգ սունկը շաղ է եկել ճանապարհով մեկ, դրա պատճառով էլ է ինքը վնաս կրել: Սակայն քաղհայցի պահանջ առաջ չի քաշում…

Վթարի հետևանքով մահացած երիտասարդը «07»-ի վարորդ Միշա Բ.-ի որդին էր, մահացած երկու կանայք նրանց հարևաններն էին՝ հարս ու սկեսուր: «07»-ի վարորդի առողջությանը վթարի հետևանքով պատճառվել է ծանր վնաս: «07»-ը Երևանից ընթանում էր դեպի Իջևան ուղղությամբ…

Դատարանը Նորիկ Մարգարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով ու վերջնական պատիժ է սահմանել 6 տարի ազատազրկում՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Նորիկ Մարգարյանի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտը, նա ազատվել է ազատազրկման ձևով հիմնական պատժի կրումից և ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում