Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Մի հատ Ֆեյսբուք կար, էն էլ…

Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքում էջ է բացել: Թե՛ ինքնին անեկդոտ է, թե՛ հին ու բարի անեկդոտի նման է՝ մի հատ Ֆեյսբուք կար, էն էլ…:

Ի՞նչ է կորցրել Ռուբեն Հայրապետյանը Ֆեյսբուքում, դժվար է ասել: Չնայած միգուցե ոչ թե Ֆեյսբուքում է կորցրել, այլ կորցրել է կյանքում, ու որոշել է Ֆեյսբուքում գտնել: Հայոց օլիգարխիան որոշել է ասպատակել նաև վիրտուալ տարածությունը: Դե իրական աշխարհը այլևս իրենցով են արել ու հետաքրքրությունը կորցրել, հիմա փորձում են իրենցով անել վիրտուալ տարածությունն էլ:

Մոլախոտն այդպես է՝ սահման չի ճանաչում և ժամանակի ընթացքում մտնում է ամենուր: Ռուբեն Հայրապետյանին հավանաբար կհետևեն մյուս օլիգարխներն էլ, քանի որ Հայրապետյանն էլ ըստ էության առաջինը չէ: Նրանից առաջ Ֆեյսբուքում հաստատվեցին Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ով է հաջորդը՝ Թոխմախի Մհերը՞, Ալրաղացի Լյովը՞, Բուռնաշը՞, Լֆիկ Սամո՞ն, ո՞վ:

Երևի չարժե կանխատեսել, կսպասենք մի քանի օր, կամ միգուցե մի քանի շաբաթ, ու կտեսնենք: Հավանաբար իշխանական համակարգը լսելով արաբական հեղափոխությունների մասին «ֆեյսբուքյան հեղափոխություն» արտահայտությունը, մտածել է, որ շտապով պետք է գրանցվել Ֆեյսբուքում, որպեսզի այնտեղ տեղի ունեցող հեղափոխական պրոցեսները կանխվեն: Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ շատ մոտ ապագայում Ֆեյսբուքում կսկսեն գրանցվել նաև օլիգարխների սափրագլուխները: Դե ինչպես կանխես «ֆեյսբուքյան հեղափոխությունը», առանց թիկնազորի, առանց սափրագլուխների:

Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանի իշխանական համակարգում հետաքրքիր միտում է նկատվել, և կասկած չկա, որ սա հրաման է կենտրոնից: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը որոշելով Հայաստանում եվրոպական արժեքներ տարածել, մտածել է, որ ամենից հարմար տարբերակը մականունավոր քրեաօլիգարխիկ տարրերին Ֆեյսբուքում գրանցելն է, ցույց տալու համար, թե ինչպիսի առաջընթաց է արձանագրվել Հայաստանում: Եվ իսկապես, գողական սխոդկաները և ռազբորկաները այլևս չեն կատարվի փողոցներում, տեցիկռուգներում կամ ռեստորաններում ու գիշերային ակումբներում: Այդ ամենը կտեղափոխվի Ֆեյսբուք:

Թեև իհարկե կարելի էր ավելի առաջ էլ գնալ և ստեղծել հատուկ իշխանական սոցցանց, «Ռոժբուք» պայմանական անվանումով, որպեսզի անվանումը պարզ լինի համակարգի բոլոր օղակների համար: «Ռոժբուքը» կարող է դառնալ ներիշխանական հաղորդակցության տեխնոլոգիապես բարձր մակարդակի հարթակ՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային նոր կենտրոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում