Apple ընկերությունը, հնարավոր է, ստիպված կլինի դատարանում պատասխան տալ գովազդում XS Max մոդելի դիտավորյալ ձևախեղման համար: Apple-ի դեմ հայց է ներկայացրել Կալիֆորնիայի բնակչուհի Քորթնի Դեյվիսը՝ գրում է Business Insider-ը:
Գնորդուհու խոսքով՝ իրեն ստիպել են հավատալ, որ iPhone XS Max-ը առանց վերին սև ֆոնի է: Այն փաստը, որ գովազդում սմարթֆոնը նկարված է սև ֆոնին, ինչի պատճառով վերին սև ֆոնը տեսանելի չէ, Դեյվիսը համարում է վիրավորական:
Նշենք, որ մոդելի նկարագրության մեջ ընկերությունը չի թաքցրել XS Max-ի դիմային տեսախցիկի ներքևում սև ֆոնի առկայությունը: