Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Նոր զարգացումներ․ «Արցունքոտ չափալախն» ու «չափալախին» սպասող «Ղարաբաղը»

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության 6-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպման ժամանակ հայ երկրպագուի իրականացրած ակցիայի շուրջ զարգացումները նոր թափ են ստանում: Հիշեցնենք, որ մրցավեճի վերջնամասում խաղադաշտ էր ներխուժել հայ երիտասարդը, որը ծածանել էր Արցախի դրոշը: Նրա շապիկին պատկերված էր Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի լուսանկարը: Ակցիան իրականացրած մեր հայրենակից Սպարտակը փորձել էր մոտենալ «Արսենալի» պահեստայինների նստարանին և դրոշը հանձնել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Վերջինս լոնդոնյան ակումբի հայտացուցակում էր, սակայն տեղ չէր գտել մեկնարկային կազմում: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները տեխնիկական գոտու մատույցներում կանգնեցրել էին մեր երկրպագուին: Սպարտակին փորձել էր մոտենալ նաև «Ղարաբաղի» ավագ Ռաշադ Սադիխովը: «Հանդիպման վերջնամասում տեղի ունեցավ հայկական սադրանք: Ես տեսա, որ «Արսենալի» դարպասի մոտից վազում է մի երիտասարդ՝ անհայտ պետության դրոշը ձեռքին: Ես անմիջապես վազեցի նրա ուղղությամբ, որ խլեմ նրա ձեռքից այդ փալասը: Ինձ կանգնեցրին անվտանգության աշխատակիցները և թույլ չտվեցին մոտենալ սադրիչին: Ցավում եմ, որ տեղի ունեցածը չկարողացանք մենք կանխել»,- ասել էր Սադիխովը: Եվ ահա, այսօր ադրբեջանական մամուլը փորձելով հերոսացնել Սադիխովին գրում է, որ «Ղարաբաղի» ավագն արցունքոտ աչքերով «չափալախել» է հայ սադրիչին: Ավելին նշվում է, որ եթե անվտանգության աշխատակիցները չմիջամտեին ապա Սադիխովը կծեծեր հայ երկրպագուին: Ադրբեջանական մամուլը նշում է նաև, որ ՈւԵՖԱ-ն կարգելի Սպարտակին այլս ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երկրպագուի խաղադաշտ ներխուժելու կապակցությամբ ՈՒԵՖԱ-ն այնուամենայնիվ կպատժի «Արսենալին»:

2019 թվականի փետրվարի 21-ին եվրոպական ֆուտբոլային գերատեսչության կարգապահական բաժինը կքննի «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցածը: Ադրբեջանական կողմը նշում է, որ «Արսենալը» ստիպված կլինի մեծ տուգանք վճարել միջադեպի համար: Ադրբեջանական ԶԼՄ-ները սակայն չեն ցանկանում խոսել Սադիխովի, արարքի մասին, որը ևս չի վրիպի ՈւԵՖԱ-ի աչքից: Մասնավորապես, հարևան երկրի ԶԼՄ-ները հրապարակել են մի տեսանյութ, որտեղ «Ղարաբաղի» ավագը մոտենում է հայ երկրպագուին և փորձում հարվածել: Տեսանյութում հստակ չի երևում արդյոք Սադիխովի հարվածը այսպես ասած տեղ է հասնում: Կատարվածը սակայն, որակվել է, որպես արցունքոտ չափալախ: Այս կերպ ադրբեջանցիներն ուղղակիորեն «կրակն են գցում» իրենց թիմին և թիմի ավագին: Տեղի ունեցածը ոչ ֆուտբոլային արարք է, որն ունի նախ քաղաքական մղումներ: Ու հիմա հարց է ծագում, Սադիխովն է չափալախել հայ երկրպագուին, թե ՈւԵՖԱ-ն է չափալախելու «Ղարաբաղին» տեղի ունեցածի համար: Համաձայնվեք, որ հերոսանալու համար կարծում ենք կան այլ եղանակներ: Նկատենք, որ «Ղարաբաղի» ֆուտբոլիստներից միայն Սադիխովը նման կերպ արձագանքեց հայ երիտասարդի իրականացրած ակցիային:

Ավելին «Ղարաբաղի» ավագի խաղից հետո արված արտահայտությունը բացառապես քաղաքական բնույթ է կրում, ինչը ևս հակասում է ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը: Ստեղծված իրավիճակում օրինակելի կարելի է համար Հենրիխ Մխիթարյանի պահվածքը: Մեր հավաքականի ավագը կարող էր արձագանքեր ակցիային ինչը կամա թե ակամա ոգևորություն կառաջացներ մեր երկրում: Ավելին հասարակության որոշ շերտեր Մխիթարյանին կհամարեր հերոս: Մեր ֆուտբոլիստը, սակայն, իրեն թույլ չտվեց որևէ կերպ մեկնաբանել ակցիան քանզի ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին հատուկ գիտակցություն և տարանջատում է սպորտը քաղաքականությունից: Խաղաղ ակցիա իրականացնելու իրավունք ունի ցանկացած քաղաքացի՝ անկախ մասնագիտությունից: Ֆուտբոլի դաշտը, սակայն, այն հարթությունը չէ, որտեղ կարելի է չափալախ հասցնել ու հերոսանալ:

Փոխաբերական իմաստով չափալախ կարելի է հասցնել միայն մարզական տեսանկյունից, որը պետք է արտահայտվի ջախջախիչ հաղթանակի տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում