Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գրոհ նոր խորհրդարանի դեմ. շրջանառության մեջ է դրվում Մոսկվայի «ձեռքը»

Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման համար ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից: Այդ գրառումն է իր թվիթերյան միկրոբլոգում արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը նախորդել էր որոշակի առատ տեղեկատվություն այդ թեմայով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր Բաքվում հայտարարել, որ Մոսկվան ունի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերսկսման հույս: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ինքն ու Պուտինը նրան առաջարկել են հանձնել հինգ շրջան, դրա դիմաց ստանալով անվտանգություն, տնտեսական ներդրումներ և այլն, բայց Սարգսյանը հրաժարվել է: Լավրովի և Լուկաշենկոյի հայտարարությունները, իհարկե, անմիջական կապ չունեն միմյանց հետ, սակայն հայաստանյան տեղեկատվական դաշտում այդ կապն արդեն գտնում են, եզրակացնելով, որ ահա դրա համար է Հայաստանի թավշյա հեղափոխությանը Մոսկվան եղել չեզոք:

Ասել կուզի, ըստ այդ տրամաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքը արդեն իսկ սկսել է դանդաղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագիտական էքսկուրս»: Դա ըստ էության կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվա-քարոզչական հետընտրական գրոհի մի ուղղություն, որ կընթանա նոր խորհրդարանում ընդդիմության բացակայության, կեղծ ընդդիմության, այսպես ասած՝ խորհրդարանի ժամանակավորության մասին արշավներին զուգահեռ: Զարմանալի չէ, որ դրան լծվում են նաև եվրասիական տարածության ղեկավարներն ու պաշտոնյաները, որովհետև Հայաստանում նոր խորհրդարանով ամրացող թավշյա հեղափոխությունը սպառնում է նոր իրավիճակ ձևավորել եվրասիական տարածքում ընդհանրապես:

Այստեղ, անշուշտ, խնդիրները, շահերն ու մոտիվացիաները տարբեր են, և դերակատարները նույնական չեն, անգամ եթե նույն խնդրի վերաբերյալ կարող են արտահայտել մոտ դիրքորոշումներ կամ հանդես գալ նույն դիրքորոշումով: Սակայն ակնառու է, որ Հայաստանի հանրությանը հարկ է պատրաստվել հեղափոխության և արդեն նոր ձևավորված խորհրդարանի վարկաբեկմանն ուղղված որոշակի արշավի նոր ալիքին: Կասկած չկա, որ այդ ալիքն էլ չի հասնելու իր նպատակին, պարզապես խլելու է ավելորդ էներգիա, առաջացնելու է ավելորդ լարվածություն ու նյարդայնություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում