Կալիֆոռնիայի ափին երեքշաբթի անօդաչու սարք է կործանվել, որը պարեկում էր Մեքսիկայի հետ սահմանին:
Ինչպես հայտնում է KTLA հեռուստաալիքը՝ հղում անելով սահմանային ծառայության ներկայացուցիչ Մայք Ֆրայելին, պարեկման ժամանակ սարքում ի հայտ են եկել տեխնիկական անսարքություններ, և այն պահին, երբ այն գտնվում էր Խաղաղ օվկիանոսի վրա՝ Սան-Դիեգո քաղաքից 30 կմ հեռավորության վրա, այն խորտակելու որոշում է ընդունվել:
Wall Street Journal-ը հայտնում է, որ անսարքությունը կապված է եղել մարտկոցի աշխատանքի հետ: Պարբերականի տվյալներով՝ սարքի արժեքը կազմում է 12 մլն դոլար:









































