ԱՄՆ Ջոշուա քաղաքի 16-ամյա բնակչուհի Մակենզի Ուեզինգտոնը հիվանդանոց է ընկել պարաշյուտով անհաջող վայրէջք կատարելուց հետո: Ինչպես հայտնել են տեղի ԶԼՄ-ները, պարաշյուտը չի բացվել, ու աղջիկը գետնին է ընկել ավելի քան 900 մետր բարձրությունից:
Մակենզին հրաշքով ողջ է մնացել՝ ստանալով բազմաթիվ կոտրվածքներ: Բժիշկների խոսքով՝ ներկայում նրա վիճակը լավ է, ու շուտով աղջիկը կլքի վերակենդանացման բաժանմունքը:
Դեպքը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին՝ Չիկաշա քաղաքում (Օկլահոմա նահանգ):









































