Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշել է սիրիահայությանը հատկացնել 120 հազար դոլարի օգնություն, որի վերահսկողությունը պետք է ապահովի Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգսյանը:
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի կողմից հատկացվող այս գումարը պետք է ծառայի ոչ միայն Հալեպի հայ համայնքի վերականգնման համար, այլ նաև օգնություն է մյուս համայնքներին՝ ներառյալ Դամասկոսի հայությանը: Անցյալ տարվա ընթացքում հիմնադրամը Սիրիայից մեկնած գաղթականների համար արդեն հատկացրել է 80 հազար եվրո: