Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Միայն լավ ընտրություններով Հայաստանը ստրատեգիական նշանակության երկիր չի դառնա ԱՄՆ-ի համար

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունն իր նախնական եզրակացության մեջ դրական է գնահատել դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ընդհանուր ընտրական գործընթացին՝ նշելով, որ ընտրություններն անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում, ընտրական գործընթացը վայելել է հանրության լայն աջակցությունը, և հարգվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները։ Դիտորդների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ընտրախախտումների բացակայությունը՝ ներառյալ ընտրակաշառքն ու ճնշումներն ընտրողների նկատմամբ, թույլ են տվել իրական մրցակցություն ապահովել։ Ու թեև բաց քաղաքական բանավեճերը՝ այդ թվում մեդիայում, նպաստել են ակտիվ քարոզարշավի ծավալմանը, այնուամենայնիվ, որոշ դեպքերում արձանագրված սադրիչ հայտարարությունները, հռետորաբանությունը մտահոգիչ են։

ԵՄ-ն սպասում է ՀՀ-ի հետ ավելի լավ համագործակցությանը

Միաժամանակ ընտրական գործընթացը բարեհաջող անցկացնելու կապակցությամբ Հայաստանի ղեկավարությանը սկսել են շնորհավորել միջազգային գործընկերները։ Ուշադրության է արժանի հատկապես Արևմուտքի արձագանքը Հայաստանում որակապես ավելի լավ ընտրությունների անցկացմանը։ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Եվրամիությունը ճանաչում է դեկտեմբերի 9-ին անցկացված Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները և պատրաստ է համագործակցել ընտրված նոր խորհրդարանի հետ: ԵՄ-ի ներկայացուցիչը մեջբերել է միջազգային դիտորդական առաքելության գնահատականները կայացած ընտրություններին՝ ավելացնելով, որ ԵՄ-ն սատարում է Հայաստանի հետագա ժողովրդավարացման և արդիականացման գործընթացներին և հույս ունի «համագործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի և ապագայում ձևավորվելիք կառավարության հետ»: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով Յոհանես Հանը, իր հերթին շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ եվրոպական կողմն անհամբերությամբ սպասում է «Հայաստանի հետ ավելի լավ համագործակցության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շուրջ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների»։

«Այժմ վճռորոշ է կառավարության ձևավորումը՝ պահպանելու այս դրական պահը հետագա բարեփոխումների համար»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հանը։

Ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է ուղարկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

ԱՄՆ-ը պատրաստակամ է աշխատելու ՀՀ նոր կառավարության հետ

ԱՄՆ pետդեպարտամենտն էլ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները շնորհավորում է Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ և կարծում է, որ դրանք անցկացվել են ազատ և մրցակցային պայմաններում։ Վաշինգտոնը համաձայն է ԵԱՀԿ դիտորդական խմբի այն գնահատականի հետ, որ Հայաստանում ընտրական գործընթացը լայն հանրային աջակցություն է ստացել, պաշտպանվել են քաղաքացիների հիմնարար ազատությունները: ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի նորընտիր խորհրդարանի և կառավարության հետ, խորացնելու երկկողմ գործընկերությունը, ինչպես նաև շարունակելու օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված համագործակցությունը: Պետդեպարտամենտը կարևորել է նաև համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, առևտրի և ներդրումների զարգացման, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման ոլորտներում:

Արժեքնե՞ր, թե՞ աշխարհաքաղաքական շահեր
Թե՛ Եվրամիությունը և թե՛ Միացյալ Նահանգներն իրենց ուղերձներում նշել են քաղաքական և տնտեսական այն բոլոր առաջնահերթությունները, որոնց մասին այս ամիսների ընթացքում խոսել է հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսական հեղափոխություն, երկրում օրենքի իշխանություն և այլն։ Բայց կհետևե՞ն արդյոք այդ հայտարարություններին ավելի կոնկրետ գործողություններ Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից՝ ուղղված երկրում սկսված արմատական բարեփոխումների խթանմանը։ Բոլոր թերություններով հանդերձ՝ Հայաստանը, ըստ էության, վերջին ամիսներին լուրջ առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման հարցում՝ սկսած ավտորիտար, ոչ ժողովրդավարական ռեժիմի խաղաղ փոփոխությունից՝ մինչև կոռուպցիայի վերացմանը, երկրում արդարադատությանն ու օրենքի իշխանության հաստատմանն ուղղված ջանքերը և այս ընտրությունները, որոնք ակնհայտորեն ավելի ժողովրդավարական էին, ազատ և մրցակցային, քան նախորդ 15-20 տարիներին անցկացված համապետական ընտրությունները, և դա փաստում են նաև միջազգային դիտորդները։ Հայաստանի նոր ղեկավարությունն այսօր վերահաստատում է մեր երկրի հանձնառությունը եվրոպական, համամարդկային արժեքներին, որոնք ամրագրված են 2017 թ․ նոյեմբերին Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (CEPA) և որոնք մշտապես դրված են եղել ամերիկյան քաղաքականության հիմքում։ Բայց կազդե՞ն արդյոք այս փոփոխությունները Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների վրա, Եվրամիությունն ու Ամերիկան ավելի մեծ քաղաքական ու ֆինանսական աջակցություն կցուցաբերե՞ն Հայաստանի ներքին բարեփոխումներին, թե՞ եվրոպական ու ամերիկյան քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, լուրջ փոփոխություններ չեն լինի՝ հաշվի առնելով այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ հուլիսին Բրյուսել կատարած այցից, այնտեղ եվրոպական առաջնորդների ու ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ հանդիպումից հետո հստակ նշեց, որ Հայաստանը չի պատրաստվում կտրուկ փոփոխություններ անել իր արտաքին քաղաքականության մեջ և թուլացնել կամ խզել իր կապերը Ռուսաստանի հետ՝ արևմտյան քաղաքականությունը դարձնելով իր հիմնական վեկտորը՝ ինչպես արեցին Վրաստանի և Ուկրաինայի ղեկավարները՝ այդ երկրում տեղի ունեցած համանման հեղափոխություններից հետո։

«Ես իմ բոլոր հանդիպումներում ասում եմ՝ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ՝ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ, մասնավորապես, հենց այդպես են ընկալում իրավիճակը»,- Բրյուսելում՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը, իհարկե, միջազգային գործընկերների աջակցությամբ շատ ավելի արագ կիրականացնի ներքին բարեփոխումները, բայց Հայաստանը հայցորդի կամ խնդրարկուի կարգավիճակում չէ, և «մենք մեր անելիքները գիտենք․ մեր գործընկերները պիտի ճշտեն իրենց անելիքները»։

Անշուշտ, խոսելով այս հարցի շուրջ՝ պետք է որոշակիորեն տարանջատել Եվրամիության ու Միացյալ Նահանգների քաղաքականությունները՝ հաշվի առնելով վերջին տարիների աշխարհաքաղաքական զարգացումներն ու երկու այս կենտրոնների միջև առաջացած նկատելի տարաձայնությունները, Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Նահանգների ավելի եսակենտրոն քաղաքականությունը։

Ավելի շատ փող՝ որոշակի պայմաններով

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները շատ են ոգևորել Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլին։ Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններն ամենաազատ և ամենաարդար ընտրություններից էին Հայաստանի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է եվրոպական քաղաքականությանը՝ Ամանդա Փոլը շեշտեց, որ Եվրամիությունը շատ կարևոր գործընկեր է լինելու Հայաստանի համար և ի վիճակի է ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին, որը, սակայն, հիմնված կլինի որոշակի պայմանների վրա։ Այս իմաստով Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի իրագործումը շատ կարևոր է, քանի որ այն, կարծես, բարեփոխումների ճանապարհային քարտեզ լինի։

«Քաղաքացիական հասարակությունը ևս պիտի լինի առանցքային գործընկեր»,- ավելացրեց Փոլը։

Բարեփոխումները մի գիշերվա մեջ չեն լինում

Խոսելով ընտրությունների որակի մասին՝ փորձագետը հիշեցրեց, որ ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության զեկույցի՝ նախկինում ընտրական գործընթացների ժամանակ կիրառված կոռուպցիոն դրսևորումները՝ ինչպիսիք են ընտրակաշառքը և ճնշումներն ընտրողների վրա, էապես նվազել են։

«Իհարկե, միշտ էլ բարելավման տեղ կա, բայց ժողովրդավարության սերմը Հայաստանում դեռ շատ փոքր է, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի այդ սերմը ծաղկի։ Բայց դրական տեղաշարժն ակնհայտ է։ Ամեն դեպքում անհրաժեշտ է բարեփոխել ընտրական օրենսգիրքն ու ընտրական համակարգը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրում է դա անել, և ավելացրել է, որ բարեփոխումներ են իրականացվելու ինչպես դատական համակարգում, այնպես էլ այլ ոլորտներում։ Այս ընտրությունները եզրափակեցին անցումային այն փուլը, որը սկսվել էր ապրիլի թավշյա հեղափոխությամբ, և այժմ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի՝ խորհրդարանում մեծամասնություն ստանալը կհեշտացնի բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների գործընթացը։ Հանրությունն արագ փոփոխությունների է սպասում, բայց պետք է կարգավորել սեփական ակնկալիքները, որովհետև կոռուպցիան և օլիգարխիկ համակարգն արմատախիլ անելը, ինչպես նաև տնտեսությունը զարգացնելը, աղքատությունը վերացնելն ու կյանքի մակարդակը բարձրացնելը մի գիշերվա մեջ չի լինում։ Մարդիկ պետք է ավելի համբերատար լինեն: Դա կպահանջի որոշակի ժամանակ և ռազմավարություններ՝ ներառյալ հստակ հակակոռուպցիոն ռազմավարությունը: Երկրում օրենքի իշխանություն հաստատելն ու դատական համակարգի անկախությունն ապահովելը ևս չափազանց կարևոր են, որովհետև առանց դրա հնարավոր չէ որևէ բան փոխել»,- մեկնաբանեց «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» փորձագետը։

Փոփոխություններ չեն լինի

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին խոսեց ամերիկյան քաղաքականության մասին։

Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ նոր կառավարության օրոք կարող են կտրուկ փոփոխություններ լինել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ։ Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները, իհարկե, կարող է գնահատել հայաստանյան ընտրությունների որակը՝ հղում տալով ԵԱՀԿ դիտորդական առաքելության եզրակացության մեջ տեղ գտած գնահատականին, բայց դա չի նշանակում, որ լավ ընտրություններ անցկացնելուց հետո Հայաստանը ավելի առաջնային պետություն է դառնալու Վաշինգտոնի համար, քան «բարձր առաջնահերթություն» ունեցող պետության կարգավիճակը, որը Հայաստանում ֆիքսեց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Որևէ փոփոխություն այս ոլորտում՝ հայ-ամերիկյան հարաբերություններում, չեմ կանխատեսում։ Ասեմ ավելին՝ կարծում եմ, որ եթե իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունենար Օբամայի վարչակազմի օրոք՝ հնարավոր է, որ Միացյալ Նահանգների վերաբերմունքը Հայաստանին մի փոքր այլ լիներ, և աջակցությունն ավելի մեծ լիներ, եթե Վաշինգտոնը համարեր, որ Հայաստանում նաև արժեհամակարգային փոփոխություն է տեղի ունեցել։ Բայց այսօր գործ ունենք Թրամփի վարչակազմի հետ, որն ավելի պրագմատիկ է և այդքան էլ ցանկություն չունի ներգրավվելու այլ պետությունների ներքաղաքական գործընթացներում՝ ինչպես նա նշեց իր երդմնակալության արարողության ժամանակ։ Այնպես որ, չեմ կարծում և չեմ կանխատեսում, որ ընտրությունների որակով պայմանավորված՝ այս տեսակի քաղաքական, աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սուրեն Սարգսյանը։

Մեր զրուցակիցը լուրջ փոփոխություններ չի կանխատեսում նաև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով․ «Այն քաղաքական գիծը, որին Հայաստանը հետևել է վերջին երեք տասնամյակների ընթացքում, փոփոխության ենթակա չէ։ Հայաստանը շարունակելու է նույն տրամաբանության մեջ հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի հետ, թե՛ Եվրասիական տնտեսական միության, թե՛ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում, թե՛ երկկողմ հարաբերություններում։ Այնպես որ, ես չեմ տեսնում կառավարության կողմից ծրագրվող փոփոխություններ, չեմ էլ պատկերացնում։ Իհարկե, չափազանց կարևոր է, որ Հայաստանը լինի ժողովրդավարական, կայացած ինստիտուտներով պետություն, և դա չափազանց կարևոր է միջազգային հարաբերություններում և քաղաքակիրթ աշխարհի հետ շփումներում, բայց որակյալ ընտրությունն ու բարեփոխումներն ընդհանրապես առաջին հերթին արվում են ՀՀ քաղաքացու համար, և չեմ կարծում, որ միայն որակյալ ընտրություններից հետո, որքան էլ դրական գնահատականներ հնչեն, Հայաստանը կդառնա ստրատեգիական նշանակություն ունեցող պետություն Միացյալ Նահանգների համար՝ ինչպես Վրաստանն ու Ադրբեջանն են։ Իհարկե, արտաքին քաղաքականության վեկտորների փոփոխության համար, նախ և առաջ, պետք է ունենալ լրջագույն աշխարհաքաղաքական նախադրյալներ և ռեսուրսներ։ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վերջին 27 տարիներին՝ անկախությունից ի վեր, ըստ էության, ձևավորել է գոյություն ունեցող աշխարհաքաղաքական այն իրողությունների վրա՝ հաշվի առնելով տասնյակ գործոններ՝ սկսած աշխարհագրությունից՝ վերջացրած մեր հարաբերություններով և բնականաբար, հաշվի առնելով տարածաշրջանային գերտերություններին, Թուրքիայի, Իրանի հետ մեր հարաբերությունները, աշխարհի հարաբերությունները Իրանի հետ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չկարգավորված լինելը, Ադրբեջանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելը։ Այնպես որ, Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության համար չկան համապատասխան նախադրյալներ և հիմքեր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում